Կանո Միցունոբու (ճապ.՝ 狩野 光信, 1561[1] կամ 1565[1], Yamashiro Province, Kinai, Ճապոնիա - ապրիլի 13, 1608(1608-04-13) կամ հուլիսի 15, 1608(1608-07-15)[2], Կուվանա, Միե, Ճապոնիա), Աձուտի-Մամոյամայի ժամանակաշրջանի ճապոնացի նկարիչ, Կանո գեղարվեստի դպրոցի վարպետ։

Կանո Միցունոբու
ճապ.՝ 狩野光信
Ծնվել է1561[1] կամ 1565[1]
ԾննդավայրYamashiro Province, Kinai, Ճապոնիա
Վախճանվել էապրիլի 13, 1608(1608-04-13) կամ հուլիսի 15, 1608(1608-07-15)[2]
Մահվան վայրԿուվանա, Միե, Ճապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներKanō Kōi?
ՀայրԿանո Էյտոկու
ԶավակներKanō Sadanobu?
 Kanō Mitsunobu Վիքիպահեստում

Կանո Միցունոբուն նկարիչ Կանո Էյտոկույի որդին է, նկարիչ Կանո Տականոբուի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Տարբեր ուսումնասիրություններում Կանո Միցունոբուի ծննդյան տարբեր տարեթվեր են նշվում, առանձին ուսումնասիրողներ նշում են 1561 թվականը, մի շարք հրատարակություններում նշվում է 1565 թվականը։ Նրա մասին պատմական փաստաթղթերում առաջին հիշատակումը կապված է հոր՝ Կանո Էյտոկուի հետ համատեղ Աձուդի Օդի Նոբունագի ամրոցում զարդանկարի աշխատանքների կատարմանը։ Հոր հետ միասին նա աշխատել է նաև Օսակայի ամրոցում, Կիոտոյի կայսերական պալատում, Ձյուրակուդայի պալատում մասնակցել է տպավորիչ զարդանկարների ստեղծման աշխատանքներին[3]։ Տոյոտոմի Հիդեյորին Կանո Միցունոբուին պատվիրում է կատարել Սյոկոկու-ձի վանքի մեծ դահլիճի առաստաղի նկարազարդման աշխատանքները[4]։

Հոր մահից հետո 1590 թվականին Կանո Միցունոբուն ղեկավարում է Կանոյի դպրոցը։ Իր աշխատանքների հիմնական մասը նա ստեղծել է 17-րդ դարի առաջին տասնամյակում[5]։ Նա շարունակեց աշխատանքները Կիոտոյի Կայսերական պալատում և բազմաթիվ խոշոր պատվերներ ստացավ, սակայն որպես ղեկավար այդքան էլ շրջահայաց և հաջողակ չէր, ինչպես հայրը։ Ղեկավարելու հմտությունների և քաղաքական նրբազգացության պակասի պատճառով նա կորցրեց բազմաթիվ պատվերներ և հարուստ հովանավորների, որոնք տեղափոխվեցին մրցակից Հեսեգավայի գեղարվեստի դպրոց։ Դպրոցը անկում ապրեց, մինչև այն պահը, երբ նրան օգնության ձեռք մեկնեցին իր հարազատները Կանո Տանյուն, Կանո Նաոնոբուն և Կանո Յասունոբուն։ Կանո Միցունոբուն համարվում է Կանոյի դպրոցի և իր հոր ոճերի և ավանդույթների շարունակողը, բայց նա ստեղծեց նաև իր ուրույն ոճը գեղանկարչության մեջ։ Ծառերի, ծաղիկների և այլ բնական միջավայրի տարրերի պատկերման ընթացքում Միցունոբուն մեծ քանակությամբ ոսկու գույներ էր օգտագործում, ինչպես իր նախորդները, բայց նա ջանում էր դրանք օգտագործել նկարի ավելի թեթև և նրբագեղ տարրերի ստեղծման ժամանակ։ Պատկերի ռիթմը լիովին տարբերվում է, հոր Կանո Էյտոկուի աշխատանքների համեմատ այն ավելի հանգիստ է և կառուցված է նկարի հիմնականում ուղղահայաց հերթագայությամբ, հորիզոնական ուղղությունը ունի երկրորդական նշանակություն[5]։ Բույսերի խմբի հերթագայությունը իրականացվում է որպես դեկորատիվ մանրամասն, ավելի խիտ խմբերը փոխարինվում են թեթևներով, նույն ձևով է կատարվում նաև ծաղիկների հերթագայությունը[5]։ Ի տարբերություն հոր, որը հաճախ պարզեցնում էր ձևերը, Կանո Միցունոբուն ընդհակառակը մշակում էր նրբագույն մանրամասները, նկարին տալով ավելի շատ դեկորատիվայնություն[5]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 2,2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. Miyeko Murase, Mary Griggs Burke. Bridge of dreams: the Mary Griggs Burke collection of Japanese art. էջ 194.
  4. «Shokoku-ji 相国寺». Joint Council for Ridzai and Obaku Zen.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Развитие стиля Кано Эйтоку его учениками и последователями. Часть 1». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանո Միցունոբու» հոդվածին։