Էյտոկու Կանո

ճապոնացի նկարիչ

Էյտոկու Կանո (狩野 永徳, փետրվարի 16, 1543[1], Heian-kyō[1] - հոկտեմբերի 12, 1590(1590-10-12)[1][2], Heian-kyō[1]), ճապոնացի նկարիչ։

Էյտոկու Կանո
ճապ.՝ 狩野永徳
Ծնվել էփետրվարի 16, 1543[1]
ԾննդավայրHeian-kyō[1]
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1590(1590-10-12)[1][2] (47 տարեկան)
Մահվան վայրHeian-kyō[1]
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտություննկարիչ
ՈճԿանո դպրոց
Ուշագրավ աշխատանքներChinese Lions?
ՄեկենասներAshikaga shogunate?
ՈւսուցիչKanō Motonobu?
ՀայրKanō Shōei?
ԶավակներԿանո Միցունոբու[3] և Կանո Տականոբու
 Kanō Eitoku Վիքիպահեստում

Կյանքը և գործունեությունը

խմբագրել

Էյտոկու Կանոն Ճապոնացի խոշորագույն նկարիչներից մեկն է եղել, հիմնադրել է Ազուչի-Մոմոյամա ժամանակաշրջանի ճապոնական գեղանկարչության Կանո դպրոցը։ Էյտոկուի աշխատանքները տարբերվում են իրենց նրբագեղությամբ և հիանալի վարպետությամբ։ Նրա նկարներից շատերը ընդգրկված են «Ճապոնիայի ազգային հարստություն» մշակութային արժեքների ցանկում։

Վարպետի պապը՝ Կանո Մոտոնոբուն եղել ասիգական սամուրայների պալատական նկարիչ։ Նրա ղեկավարությամբ Էյտոկուն դեռ մանկությունից սկսել է նկարել և ավելի զարգանալ, հասնելով ճապոնական գեղանկարչության այնպիսի բարձունքների, որի գեղարվեստական ոճով օժտված էր պապը։

Կանո Էյտոկուն աշխատել է զորավարներ Օդա Նոբունագայի և Տոյոտոմի Հիդեյոսիի պատվերով։ Նրա նկարած մեծ անձրևանոցները, բացովի վահանակները, պատի և առաստաղի գեղանկարները զարդարում էին Օդա Նոբուգանային պատկանող Ազուչիի դղյակ և Կիոտոյի և Օսակայի Հիդեսի պալատները։ Ցավոք, նկարչի շատ աշխատանքներ վնասվել են և նույնիսկ ոչնչացվել են Ճապոնիայում Սենգոկու ժամանակաշրջանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ[4]։ Բայց և մնացածներն էլ ժամանակակից դիտողին պատմում են Կանո Էյտոկուի տաղանդի և Ադզուտի-Մոմոյամա ժամանակաշրջանի հարուստ մշակույթի մասին։

Կանո Էյտոկուի ժամանակակիցը և հակառակորդը ճապոնացի հայտնի նկարիչ Հասեգավա Տոհակուն է։

Պատկերասրահ

խմբագրել
 
Թռչունները և ծաղիկները տարվա չորս եղանակներին
 
Տարվա չորս եղանակների թռչունները և ծաղիկները
 
Մանրապատկեր (Hinoki)
 
Ճգնավորները և Փերին
 
Ճապոնական առյուծներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. Union List of Artist Names — 2016.
  4. «Кано Эйтоку - Биография художника, известные произведения, выставки». Artchive. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.

Գրականություն

խմբագրել
  • Николаева, Наталья Сергеевна Декорапивные росписи Японии 16 - 18 веков: От Кано Эйтоку до Огата Корина. — М.: Изобразительное искусство, 1989. — 232 с. — 50 000 экз. — ISBN 5-85200-083-3

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյտոկու Կանո» հոդվածին։