Կանո Յասունոբու

ճապոնացի նկարիչ

Կանո Յասունոբու (ճապ.՝ 狩野 安信, հունվարի 10, 1614(1614-01-10)[1], Կիոտո, Ճապոնիա[2] - հոկտեմբերի 1, 1685(1685-10-01)[1], Էդո, Ճապոնիա), Էդո ժամանակաշրջանի ճապոնացի նկարիչ, Կանո գեղարվեստի դպրոցի վարպետ։ Աշխատել է նաև Էյսին և Բոկուսինսայի կեղծանուններով։ Կանո Յասունոբուն Կանո գեղարվեստի դպրոցի նկարիչներ Կանո Տանյուի և Կանո Նաոնոբուի կրտսեր եղբայրն է, Կանո Տականոբուի որդին և հռչակավոր Կանո Էյտոկուի թոռը։ Կանո Յասունոբուն մեծ հռչակ է ձեռք բերել ոչ թե գեղանկարչության շնորհիվ, այլ իր գրական աշխատանքի՝ Գադո Յոկեցու գրքի շնորհիվ, որը հանդիսանում է Կանո դպրոցի գեղանկարչության և ավանդույթների ուսումնական ձեռնարկ։

Կանո Յասունոբու
ճապ.՝ 狩野安信
Ծնվել էհունվարի 10, 1614(1614-01-10)[1]
ԾննդավայրԿիոտո, Ճապոնիա[2]
Վախճանվել էհոկտեմբերի 1, 1685(1685-10-01)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԷդո, Ճապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչIngen?
ԱշակերտներՀանաբուսա Իտտյո, Kanō Shōun? և Kanō Munenobu?
ՀայրԿանո Տականոբու
ԱզգականներKanō Masunobu? և Kanō Tsunenobu?
 Kanō Yasunobu Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Կանո Յասունոբուն ծնվել է 1614 թվականի հունվարի 10-ին Կիոտոյում։ Նա Կանո դպրոցի վարպետ Կանո Տականոբուի երրորդ ամենակրտսեր որդին էր[3]։ Նրա ավագ եղբայրը Կանո Տանյուն դարձավ դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, այն բանից հետո, երբ երիտասարդ տարիներին մեկնեց Էդո քաղաք և դարձավ սյոգունատ Տոկուգավայի առաջին պաշտոնական գեղանկարիչը[4][5]։ Շուտով ավագ եղբորը միացավ միջնեկ եղբայրը՝ Կանո Նաոնոբուն, որը նույնպես ստացավ գոյո էսիի (սյոգունատին կից պալատական գեղանկարիչ) հատուկ կարգավիճակ[5]։ Կիոտոյի Կանոյի դպրոցը ղեկավարում էր Կանո Տականոբուն, այնուհետև նրա մահից հետո Կանո Միցունոբուն։ Որդու՝ Միցունոբու Կանո Սադանոբուի մահից հետո նա Յասունոբուին ընտրեց որպես իր իրավահաջորդ և Կիոտոյի դպրոցի ղեկավար։ Սակայն 1640-ական թվականներին Յասունոբուն տեղափոխվեց Էդո, իր եղբայրների մոտ, որտեղ ստացավ գոյո էսիի կարգավիճակ՝ մնալով Կիոտոյի դպրոցի մասնաճյուղի պաշտոնական ղեկավար[6]։

Ենթադրվում է, որ գեղանկարչության մեջ Յասոնոբուն ավելի պակաս հմուտ էր, քան իր եղբայրները, մինչդեռ նա ջանասիրաբար ուսումնասիրում էր իր նախորդների ժառանգությունը և կատարում նրանց աշխատանքների ճշգրիտ վերարտադրություններ` ուսումնասիրելով գեղանկարչության տեխնիկան։ Նրա գունային աշխատանքները հիշեցնում էին Կանո Տանյուի ոճը, իսկ միագույն թանաքով ստեղծագործությունների տեխնիկան իր մեջ ավելի շատ պարունակում էր ռեալիզմի առանձնահատկություններ[3]։ Նրա ամենակարևոր աշխատանքները դարձան ոչ թե գեղանկարչական ստեղծագործությունները, այլ 1680 թվականին ստեղծված «Գեղանկարչության գաղտնի մեթոդը» (ճապ.՝ 画道要訣 Գադո Յոկեցու)[7][8] գրական հետազոտական աշխատանքը։ Գիրքը իրենից ներկայացնում էր ուսումնական ձեռնարկ նկարիչների համար, այնտեղ ներկայացված էր նաև դպրոցի պատմությունը և նկարագրված էր վարպետների կյանքն ու գործունեությունը։ Մինչև այս գրքի հրատարակվելը Կանո դպրոցի ներկայացուցիչների կողմից գեղանկարչության տեխնիկան և գործելաոճը ուսուցման ընթացքում փոխանցվում էին միայն վարպետների և աշակերտների անձնական հաղորդակցման միջոցով, այդպիսով աշխարհագրորեն առանձնացված դպրոցի տարբեր մասնաճյուղերի միջև առաջանում էին էական տարբերություններ և շեղումներ ուսուցման մեթոդների դասավանդման ընթացքում[9]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://artsandculture.google.com/entity/wd/m0vnpnqs
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2016.
  3. 3,0 3,1 Yasumura, 2006, էջ 48
  4. «Portrait of Kanô Tan'yû». e-museum: National Treasures and Important Cultural Properties of National Museums, Japan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  5. 5,0 5,1 Yasumura, 2006, էջ 44
  6. Gerhart, 2003, էջ 16
  7. Yamashita, 2004, էջ 75
  8. Addiss, 2006, էջ 248
  9. Jordan, 2003, էջեր 22–23
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանո Յասունոբու» հոդվածին։