Կաննա հնդկական

բույսերի տեսակ
Կաննա հնդկական
Կաննա հնդկական
Կաննա հնդկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Իմբիրածաղկավորներ (Zingiberales)
Ընտանիք Կաննաազգիներ (Cannaceae)
Ցեղ Կաննա (Canna)
Տեսակ Կաննա հնդկական (C. indica)
Միջազգային անվանում
Canna indica

Կաննա հնդկական, կաննաազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, կոճղարմատավոր ծաղկաբույս։ Հայրենիքը Հնդկաստանն է։

Նկարագրություն խմբագրել

Տերևները խոշոր են, բրոնզակարմրավուն, կանաչ և կապտավուն՝ մինչև 50 սմ երկարությամբ և 25 սմ լայնությամբ։ Ծաղիկները խոշոր են՝ հավաքված հասկանման ծաղկաբույլերում, կարմիր, վարդագույն կամ դեղին։ Պսակաթերթերի վրա երբեմն լինում են բծեր կամ շերտիկներ։ Ծաղկաբույլերը բացվում են ուղղաձիգ ցողունների գագաթին։

Բազմանում է կոճղարմատների բաժանման և սերմերի ցանքի միջոցով։ Հայաստանի պայմաններում կոճղարմատները բաց գրունտում ձմռանը ցրտահարվում են այդ պատճառով բույսը պահում են 5°-6 °C պայմաններում։ Ցանքը կատարում են փետրվար-մարտ ամիսների։ Ծիլերը երևում են 20-25 օր հետո։ Սերմնաբույսերը մեկական տնկում են թաղարներում։ Մայիսիսն բույսերը տեղափոխում են ջերմոց։

Ջերմասեր բույս է։ Տնկում են ցրտահարությունների վտանգը անցնելուց հետո։ Լավ է աճում տաք, արևոտ ու լուսավոր, չափավոր խոնավ, սննդանյութերով հարուստ փուխր, ստրուկտուրային հողերում։ Տնկում են բույսը բույսից 50-70 սմ հեռավորության վրա։

Օգտագործում են միայնակ տնկումներում (սոլիտեր) և խոշոր խմբեր ստեղծելու համար։ Տարածված տեսակներն են՝

  • Ոսկե թռչուն (պսակաթերթիկները դեղին են՝ սպիտակ եզրերով)
  • Հրե թռչուն (ծաղիկները շատ խոշոր են և կարմիր)
  • Պրեզիդենտ
  • Յուլիուս Կոխ (ծաղիկները կարմիր են)
  • Թագավոր Հումբերդ (ծաղիկները խոշոր են և կարմիր)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաննա հնդկական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաննա հնդկական» հոդվածին։