Կանգարք

Մեծ Հայքի Գուգարք նահանգի գավառ

Կանգարք, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում[1]։

Աշխարհագրություն խմբագրել

«Աշխարհացույց»-ում Կանգարքը հիշատակվում է որպես Գուգարքի 6-րդ գավառ։ Այն զբաղեցնում էր Ոսկեպար գետի ձորահովիտը (հիմնականում Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանները) և Մթին (Մթնասար) լեռնաշղթայով սահմանակցում էր Ձորոփոր գավառին։

Պատմություն խմբագրել

Համաձայն Մովսես Խորենացու, Կանգարքը` Ջավախքի մի մասի, Կողբափորի, Ծոբոփորի և Ձորափորի հետ միասին, որպես ժառանգություն ստացել են Շարայի հետնորդները։ Արշակունյաց թագավորական շրջանում (I-IVդդ.) Գուգարաց բդեշխության կազմում էր և պատկանում էր տեղական փոքր նախարարական տոհմին։ 7-րդ դարի վերջին այն նվաճել են արաբները, 9-րդ դարում Գուգարքի արևելյան գավառների հետ Կանգարքը միացվեց հայ Բագրատունիների ոստանին, 10-11-րդ դարերում Կյուրիկյան թագավորության կազմում էր։

10-13-րդ դարերում կարևոր ռազմական նշանակություն ուներ Կանգարքի Գագ բերդը (այժմյան Շավարշավան, նախկին Կոթի գյուղից արևելք), որի մոտ էր գտնվում Սուրբ Սարգիս հայտնի ուխտատեղին։ Հայտնի էր նաև Ոսկեպար վանքը (7-րդ դար)։ 11-րդ դարի վերջում Կյուրիկյանների մյուս հողերի հետ Կանգարքը զավթեցին սելջուկները։ 1122 թվականին վրաց թագավոր Դավիթ Շինարարը Կանգարքը միացրեց Վրաստանին, բայց 1162 թվականին այն զավթեց Գանձակի Էլթկուզյան աթաբեկությունը։

12-րդ դարի վերջերին Զաքարյանները ազաատագրեցին Հայաստանի հյուսիսարևելյան մարզերը, իսկ Կանգարքը միացվեց նրանց տիրույթներին ( Վահրամյան իշխանության կազմում)։ 13-րդ դարում Կանգարքը նվաճել են մոնղոլները։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 236