Կանարյան դաշինք (իսպ.՝ Coalición Canaria, CC), կանարյան ազգայնական կուսակցություն, որը հիմնադրվել է 1993 թվականին մի քանի կազմակերպությունների միավորմամբ։ Հիմնադիրների թվում էին ազգայնականներ, կոմունիստներ և պահպանողականներ։

Կանարյան դաշինք
իսպ.՝ Coalición Canaria, CC
Изображение логотипа
ՏեսակԻսպանիայի քաղաքական կուսակցություն
Երկիր Իսպանիա
Հիմնադրված1993
Գաղափարախոսությունպահպանողական լիբերալիզմ, ռեգիոնալիզմ և Կանարյան ազգայնականություն
Քաղաքական հայացքաջակենտրոն
ՇտաբԼաս Պալմաս, Իսպանիա
Միջազգային պատկանելությունEuropean Democratic Party?
Կայքcoalicioncanaria.org

Դաշինքը անդադար ղեկավարում է Կանարյան կղզիների ինքնավար համայնքը 1993 թվականից, երբ իշխանությունից հեռացրեց Կանարյան կղզիների նախկին կառավարությանը վերջինի նկատմամբ հասնելով անվստահության քվեարկության։ Ստեղծման օրվանից կուսակցության գլխավոր նպատակն այն է, որպեսզի հասնի կղզեխմբի կղզիների առավել լայն ինքնավարության իսպանական պետության կազմում։ Բացի ինքնավար խորհրդարանից Կանարյան դաշինքը, որպես կանոն, կղզիների, այդ թվում նաև՝ Տեներիֆեի, Ֆուերտևենտուրայի և Լանսարոտեի մունիցիպալիտետների մեծ մասի խորհրդներում կազմում է մեծամասնություն։ Կուսակցությունը ներկայացված է նաև ազգային մակարդակում՝ Պատգամավորների կոնգրեսում և Սենատում, որտեղ մտնում են տարածաշրջանային կուսակցությունների կողմից ստեղծված «Grupo Mixto»-ի կազմում։

Պատմություն խմբագրել

Կանարյան դաշինքի հիմնադիրներն են հանդիսանում հետևյալ կուսակցությունները՝

  • Անկախ Կանարյան կղզիների խմբեր (իսպ.՝ Agrupaciones Independientes de Canarias, AIC) - ստեղծվել է 1985 թվականին, ունեցել է աջ կենտրոնամետ գաղափարախոսություն,
  • Կանարյան ազգայնական նախաձեռնություն (իսպ.՝ Iniciativa Canaria Nacionalista, ICAN) -ստեղծվել է 1991 թվականին, ունեեցել է ձախ ազգայնական գաղափարախոսություն,
  • Մախորերոյի ասամբլեա (իսպ.՝ Asamblea Majorera, AM) - ստեղծվել է 1977 թվականին,
  • Կանարյան ազգայնական կուսակցություն (իսպ.՝ Partido Nacionalista Canario, PNC) - ստեղծվել է 1982 թվականին, ունեցել է աջ կենտրոնամետ գաղափարախոսություն,
  • Անկախ կանարյան կենտրոն (իսպ.՝ Centro Canario Independiente, CCN) - ստեղծվել է 1992 թվականին, ունեցել է կենտրոնամետ գաղափարախոսություն, հետագայում վերանվանվել է Կանարյան ազգայնական կենտրոն։

Բոլոր այդ կուսակցությունները, բացառությամբ Կանարյան ազգայնականներ, դաշինքի ստեղծման պահին Կանարյան կղզիների խորհրդարանում ներկայություն ունեին։ 1993 թվականի մարտի 31-ին այդ ուժերը միասին անվստահություն հայտնեցին Խերոնիմո Սավեդրեյի (Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցություն) տարածաշրջանային կառավարությանը։ Ապրիլի 2-ին ինքնավարության նոր վարչապետ դարձավ Կանարյան անկախականների Մանուել Հերմոսոն, ով 1979-1991 թվականներին եղել է Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի քաղաքապետ[1]։

Հետագայում դաշինքին միանալու որոշում կայացրեցին ևս մի քանի ոչ մեծ կուսակցություններ։ 1995 թվականին Կանարյան դաշինքը հաղթում է Իսպանիայի տարածաշրջանային ընտրություններում՝ ստանալով Կանարյան խորհրդարանում 60 տեղից 21-ը։ 1999 թվականին տեղի ունեցած Իսպանիայի տարածաշրջանային ընտրություններում դաշինքը ստանում է 24 տեղ, ինչը մինչ օրս հանդիսանում է քաղաքական այդ ուժի լավագույն ցուցանիշը։ 2003 թվականին տեղի ունեցած Իսպանիայի տարածաշրջանային ընտրություններում Կանարյան դաշինքը ստանում է 21 մանդատ և այդպիսով կրկին ապացուցում կանարյան քաղաքական դաշտում իր առաջատար դիրքը։

1996 թվականին դաշինքից հեռանում է Անկախ Ֆուերտեվենտուրայի խումբը և Անկախ Լանսարոտեի կուսակցությունը։ 1998 թվականին դաշինքից դուրս է գալիս նաև Կանարյան ազգայնական կուսակցությունը։

2005 թվականի մայիսի 28-ից 29-ին Սանտա Կրուս դե Տեներիֆեում տեղի ունեցած Կանարյան դաշինքի III ազգային համաժողովում որոշում ընդունվեց լուծարել կուսակցությունները, որոնք ձևավորել էին դաշինք, և ստեղծել միասնական կուսակցություն։ Նորաստեղծ կուսակցության նախագահ է ընտրվում Պաուլինո Ռիվերոն[2]։ Որպես կուսակցական դրոշ ընտրվում է ավանդաբար կանարյան ազգայնականների կողմից օգտագործվող յոթաստղանի դրոշը։

1993-ից 2004 թվականներին Կանարյան դաշինքն ուներ Պատգամավորների կոնգրեսում ուներ սեփական խորհրդարանական խումբը։ 2005 թվականին Գրան Կանարիայում տեղի ունեցած լուրջ ճգնաժամից հետո կուսակցության ծայրահեղ տրամադրված անդամները ինքնավարության նախկին վարչապետ Ռամոն Ռոդրիգեսի գլխավորությամբ ստեղծեցին «Նոր Կանարներ» անվամբ ձախ կենտրոնամետ նոր կուսակցությունը։ Չնայած տրոհմանը՝ այնուամենայնիվ հնարավոր եղավ հասնել համագործակցության, ինչը հնարավորություն տվեց Կոնգրեսում ստեղծել միասնական Կանարյան դաշինք - Նոր Կանարներ խորհրդարանական խումբ։ Այն գործեց մինչև 2007 թվականը, երբ Ռոման Ռոդրիգեսը միացավ Միավորված խմբին[3]։ Սենատում հնարավոր եղավ պահպանել սեփական խումբը շնորհիվ երկու սոցիալիստ սենատորների, ովքեր ըդգրկվեցին Կանարյան դաշինքի կազմում Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության թույլտվությամբ[4]։

2007 թվականին դաշինքը լքեց Կանարյան ազգայնական կենտրոնը՝ որոշելով տարածաշրջանային ընտրություններին մասնակցել առանձին։ Նույն թվականին Կանարյան ազգայնական կուսակցությունը որոշեց կրկին անդամագրվել Կանարյան դաշինքին։

2007 թվականին տեղի ունեցած Իսպանիայի տարածաշրջանային ընտրություններում Կանարյան դաշինքը Կանարյան կղզիների խորհրդարանում ստացվա 19 տեղ՝ թվային առումով դառնալով խորհրդարանական երրորդ ուժը Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունից և Ժողովրդական կուսակցությունից հետո[5]։ Կուսակցությունը առավել մեծ հաջողության հասավ Տեներիֆեում՝ նվաճելով 24 մանդատից 11-ը։ Սակայն Գրան Կանարիայում կուսակցությունը լիակատար ձախողում ունեցավ՝ նախկին 13 մանդատի փոխարեն ստանալով 1-ը։ Չնայած այս հանգամանքներին՝ Կանարյան դաշինքի ղեկավար Պաուլինո Ռիվերոն կրկին ստանձնեց տարածաշրջանային կառավարության ղեկավարումը շնորհիվ Ժողովրդական կուսակցության պատգամավորների աջակցության։ Դրանից հետո Կանարյան դաշինքն ու Ժողովրդական կուսակցությունը միմյանց հետ կղզիների մունիցիպալիտետների մակարդակով կնքեցին մի շարք։

2008 թվականին տեղի ունեցած Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում Կանարյան դաշինքը Կանարյան ազգայնական կուսակցության հետ դաշինքով հանդես եկավ անհաջող՝ կորցնելով իր ձայների շուրջ մեկ երրորդ մասը և պատգամավորների կոնգրեսում նվաճելով ընդամենը երկու մանդատ։ Այդպիսի անկումը առավել նկատելի էր Լաս Պալմաս նահանգում, որտեղ տրոհման պատճառով դաշինքը ստացավ 2,4 անգամ քիչ ձայն և կորցրեց այդ շրջանից իր միակ մանդատը։ Սանտա Կրուս դե Տեներիֆե նահանգում դաշինքի ցուցանիշները համեմատական էին 2004 թվականի ցուցանիշներին։ Սենատի ընտրությունների արդյունքները նույնպես անհաջող էին. կուսակցությունը կարողացավ պահպանել միայն մեկ սենատորի՝ հաղթելով ընտրություններում միայն Էլ Հիերոյում և պարտվելով Տեներիֆե ու Լա Պալմա կղզիներում։

2008 թվականի հոկտեմբերին Լաս Պալմասում տեղի ունեցավ Կանարյան դաշինքի IV ազգային համաժողովը։ Կուսակցության ղեկավար ընտրվեց Կլաուդինա Մորալեսը, ով դարձավ Կանարյան կղզիներում կուսակցություն ղեկավարող առաջին կինը։ Կուսակցության քարտուղար ընտրվեց Մարիա դել Մար Խուլիոս Ռեյեսը։ Այդ համաժողովում որոշում կայացվեց սատարել կուսակցության երիտասարդական խմբի այն նախաձեռնությունը, որով առաջարկվում էր հոկտեմբերի 22-ը հայտարարել Կանարյան ազգի օր։

Հաշվի առնելով 2008 թվականի ձախողումը՝ Կանարյան դաշինքը որոշեց Իսպանիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Նոր Կանարներ» կուսակցության հետ դաշինքով, բայց այն պայմանով, որ Սանտա Կրուս դե Տեներիֆե նահանգում առաջադրվեին Կանարյան դաշինքի թեկնածուները, իսկ Լաս Պալմասում՝ իրենց դաշնակիցները[6]։ Կուսակցությունների դաշինքին միացան նաև Կանարյան ազգայնական կուսակցությունը և Կանարյան ազգայնական կենտրոնը[7]։ Այդ ժամանակ Կենտրոնն առաջարկեց նախընտրական համաձայնագիր կնքել Ժողովրդական կուսակցության հետ, սակայն չստացավ նոր դաշնակիցների համաձայնությունը[8]։ Արդյունքում Կանարյան ազգայնական կենտրոնը հրաժարվեց ընտրություններին մասնակցել Կանարյան դաշինքի ու նրա դաշնակիցնեևրի հետ միասին[9]։ Չնայած նախընտրական դաշինքի ստեղծմանը՝ ընտրությունների արդյունքները նրանց համար մտահոգիչ էին։ Կանարյան դաշինքը կորցրեց Տեներիֆեի իր մանդատը՝ կարողանալով նվաճել ընդամենը մեկ տեղ Գրան Կանարիայում։ Սենատի ընտրություններում դաշինքը պարտություն կրեց Տեներիֆեում կարողանալով միևնույն ժամանակ պահպանել Էլ Հիերոյում իր մանդատը։

Ընտրությունների արդյունքներ խմբագրել

 
Պատգամավորների կոնգրեսում Կանարյան դաշինքի նվաճած տեղերի քանակի փոփոխությունը

Ստորև ներկայացված են Կանարյան դաշինքի և նրա դաշնակիցների ձեռք բերած արդյունքները, որոնք գրանցվել են իսպանական և ինքնավար խորհրդարանների, կղզիների ու մունիցիպալիտետների խորհուրդների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի ընտրություններում։ Տվյալները վերցված են Իսպանիայի Ներքին գործերի նախարարության կայքից[10]։

Ազգգային խմբագրել

Պատգամավորների կոնգրեսս (նահանգային շրջաններ)
Տարի
Կանարներ
% Կանարներ
% Իսպանիա
Տեղեր
1993 102 913 104 164 207 077 25,58 0,88 4
1996 110 080 110 338 220 418 25,09 0,88 4
2000 135 186 113 075 248 261 29,56 1,07 4
2004 145 801 89 420 235 221 24,33 0,91 3
2008 a 143 526 31 103 174 629 16,82 0,68 2
2011 b 90 358 53 192 143 550 15,46 0,59 2
2015 59 995 21 755 81 750 8,24 0,33 1
2016 c 60 863 17 390 78 253 8,00 0,33 1

a Կանարյան ազգայնական կուսակցության և Անկախ Լանսարոտեի կուսակցության հետ համատեղ
b Կանարյան ազգայնական կուսակցության և «Նոր Կանարներ» կուսակցության հետ համատեղ
c Կանարյան ազգայնական կուսակցության հետ համատեղ

Սենատ (կղզիների շրջաններ)։
  • 1993 - 95 375 (Տեներիֆե)
  • 1996 - 95 270 (Տեներիֆե), 1 տեղ
  • 2000 - 109 641 (Տեներիֆե), 4 տեղ
  • 2004 - 238 100 (Տեներիֆե), 134 607 (Գրան Կանարիա), 9 977 (Ֆուերտեվենտուրա), 20 514 (Լա Պալմա), 3 866 (Հոմերա), 2 182 (Էլ Հիերո), ընդամենը - 409 246 (24,7 %), 3 տեղ
  • 2008 a — 232 885 (Տեներիֆե), 29 122 (Գրան Կանարիա), 13 357 (Լանսարոտե), 6 701 (Ֆուերտեվենտուրա), 14 456 (Լա Պալմա), 3 796 (Հոմերա), 2 412 (Էլ Հիերո), ընդամենը - 302 729 (17,6 %), 1 տեղ
  • 2011 b — 161 878 (Տեներիֆե), 75 832 (Գրան Կանարիա), 10 356 (Լանսարոտե), 10 002 (Ֆուերտեվենտուրա), 8 794 (Լա Պալմա), 1 314 (Հոմերա), 1 806 (Էլ Հիերո), ընդամենը - 262 668 (17,3 %), 1 տեղ
  • 2015 c — 2 133 (Էլ Հիերո), 1 տեղ
  • 2016 c — 2 149 (Էլ Հիերո), 1 տեղ

a Կանարյան ազգայնական կուսակցության և Անկախ Լանսարոտեի կուսակցության հետ համատեղ
b Կանարյան ազգայնական կուսակցության և «Նոր Կանարներ» կուսակցության հետ համատեղ
c Կանարյան ազգայնական կուսակցության և Անկախ Էլ Հիերոյի խմբի հետ համատեղ

Տարածաշրջանային խմբագրել

Տարի
Ձայն
%
Տեղ
Դիրք
1995 261 424 33,18 21/60
1999 306 658 37,50 24/60
2003a 301 686 33,0 21/60
2007a/b 222 905 23,69 17/60
2011c/d 223 785 24,70 20/60
2015b/e 164 458 17,65 16/60

a Անկախ Էլ Հիերոյի խմբի հետ համատեղ
b Կանարյան ազգայնական կուսակցության հետ համատեղ
c Կանարյան ազգայնական կուսակցության և Կանարյան ազգայնական կենտրոն կուսակցության հետ համատեղ
d Անկախ Էլ Հիերոյի խմբի հետ համատեղ
e Անկախ Էլ Հիերոյի խմբի հետ համատեղ

Կղզիներ խմբագրել

Կղզիների խոորհուրդների ընտրություններ

Տարի
Ձայն
%
Տեղ
1999 302 031 37,1 49
2003 302 602 33,5 49 a
2007 b 218 715 24,1 40 c
2011 b 231 850 26,2 53 c

a որոնցից 8 խորհրդական Անկախ Էլ Հիերո խմբից
b Կանարյան ազգայնական կուսակցության հետ համատեղ
c որոնցից 6 խորհրդական Անկախ Էլ Հիերո խմբից

Մունիցիպալ խմբագրել

Տարի
Ձայն
% Կանարներ
% Իսպանիա
Տեղ
1995 211 882 26,58 0,95 372
1999 267 773 32,25 1,26 432
2003 283 701 30,76 1,24 458
2007 a 232 280 25,30 0,99 439
2011 b 202 650 22,01 0,90 391
2015 c 150 996 16,35 0,67 300

a Կանարյան ազգայնական կուսակցության հետ համատեղ
b Կանարյան ազգայնական կուսակցության և Կանարյան ազգայնական կենտրոն կուսակցության հետ համատեղ
c Կանարյան ազգայնական կուսակցության և Անկախ Էլ Հիերո խմբի հետ համատեղ

Եվրոպական խմբագրել

Տարի
Ձայն
%
Տեղ
Դաշինք
1994 113 677 18,8 1 Ազգանական դաշինք
իսպ.՝ Coalición Nacionalista
1999 276 186 33,78 1 Եվրոպական դաշինք
իսպ.՝ Coalición Europea
2004 90 619 15,8 0 Եվրոպական դաշինք
իսպ.՝ Coalición Europea
2009 96 297 15,7 0 Եվրոպական դաշինք
իսպ.՝ Coalición por Europa
2014 69 601 12,2 0 Եվրոպական դաշինք
իսպ.՝ Coalición por Europa

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Carmelo Martin (1993 թ․ ապրիլի 1). «El nacionalista Hermoso logra desalojar de la presidencia canaria al socialista Saavedra». El País (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  2. Juan Manuel Pardellas (2005 թ․ մայիսի 30). «Coalición Canaria reelige a Rivero con el 99% de los votos». El País (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  3. «CC se queda sin grupo propio en el Congreso por primera vez desde 1993». eldiario.es (իսպաներեն). 2007 թ․ հունիսի 25. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  4. «El PSOE presta a CC dos senadores para que mantenga su grupo». El Día (իսպաներեն). 2007 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  5. «Elecciones al Parlamento de Canarias 1983 - 2015» (իսպաներեն). Historia Electoral. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  6. EFE (2011 թ․ սեպտեմբերի 3). «Los nacionalistas canarios unen fuerzas para el 20-N». El Mundo (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  7. O. González (2011 թ․ սեպտեմբերի 6). «PNC y CCN se sumarán a la unidad nacionalista y el PIL prefiere esperar». El Día (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  8. «CC y NC rechazan los acuerdos preelectorales con el PP que plantea el CCN». La Provincia (իսպաներեն). 2011 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  9. EFE (2011 թ․ հոկտեմբերի 8). «El CCN no apoyará la coalición electoral entre CC y Nueva Canarias». ABC (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.(չաշխատող հղում)
  10. «Consulta de resultados electorales» (իսպաներեն). Ministerio del Interior[es]. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել