Լանսարոտե

կղզի Կանարյան կղզիների կազմում

Լանսարոտե (իսպ.՝ Lanzarote), կղզի, որը մտնում է Կանարյան կղզիների կազմում։ Լանսարոտեն գտնվում է Լաս Պալմաս նահանգում։ Մակերեսը կազմում է 845,94 կմ², բնակչությունը՝ 141 938 մարդ (2009): Կղզին բաժանվում է յոթ համայնքների, որոնցից առավել խիտ է բնակեցված Արրեսիֆեն՝ կղզու մայրաքաղաքը։

Picto infobox map.png
Լանսարոտե
իսպ.՝ Lanzarote

Երկիր Իսպանիա Իսպանիա
Ջրատարածություն Ատլանտյան օվկիանոս
Մակերես 845,94 կմ2
Ամենաբարձր կետը 670 մ
Բնակչություն (2009) 141938 մարդ
Բնակչության խտությունը 167,787 մարդ/կմ2
Commons-logo.svg Վիքիպահեստում

Կղզու անունը կապված է ջենովացի վաճառական Լանսելոտտո Մալոցելլոյի անվան հետ, ով այցելել է կղզի 14-րդ դարում [1][2][3]։

ՆկարագրությունԽմբագրել

Լանսարոտեն Կանարյան կղզիների հյուսիսային և արևելյան խոշոր կղզիներից մեկն է։ Այն հայտնի է որպես «հուր ժայթքող լեռ»։

Կղզին գտնվում է Աֆրիկայի ափից 140 կմ հեռավորության վրա, իսկ Եվրոպա մայրցամաքից՝ 1000 կմ հեռավորության վրա։

ՀրաբուխներԽմբագրել

1730-1736 թվականներին կղզում ժայթքել են բազմաթիվ հրաբուխներ, ինչի հետևանքով կղզու մեկ երրորդը ծածկվել է անկենդան բազալտով և հրաբխային մոխրով։

Կղզու հյուսիս-արևելյան մասում, Կորոնա լեռան ստորոտին գտնվում է հրաբխային Կուևվա դե լոս Վերդես քարանձավը։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել