Կանաչ թեյ, նվազագույն ֆերմենտացիայի ենթարկված թեյի տեսակ։

Կանաչ թեյ
Frisch aufgebrühter Grüner Tee Gunpowder in Wagenfeld Service.jpg
ՏեսակԹեյ
Ենթատեսակկանաչ թեյ
ԾագումՉինաստան
Green tea Վիքիպահեստում

Կանաչ և սև թեյ ստանում են նույն թեյի թփի տերեվներից, սակայն տարբեր ձևերով։ Կանաչ թեյը նախապես մշակվում է 170-180 °C գոլորշիով, որից հետո թթվեցումը շարունակվում է ոչ ավել քան երկու օր։ Թթվեցման պրոցեսին հաջորդում է տաքացման պրոցեսը կամ ընդհանրապես չի իրականացվում։ Թեյը թթվեցվում է 3-12 % - ով։

Կանաչ թեյը ունի նիհարեցնող հատկություն։

Բազմաթիվ Ասիական կանաչ թեյի տեսակներ ունեն նկատելի տարբերություններ, պայմանավորված աճման պայմաններից, տերեվների հավաքման և մշակման եղանակից[1]։ Կանաչ թեյը ծագում է Չինաստանից[2] և տարածված է Ասիայում ( Ճապոնիայի, Կորեայի, Մերձավոր ԱրևելքԱրևմտյան երկրներում, որտեղ գերակշռում է սև թեյը, կանաչ թեյը տարածվեց 20-րդ դարի վերջին։

ԹրմումԽմբագրել

Թեյի պատրաստման պրոցեսը կոչվում է թրմում։ Որպես կանոն, թեյը պետք է լինի 2 գրամ՝ 100 մլ ջրին, կամ մոտ մեկ թեյի գդալ 150 մլ ջրին։ Պրեմիում որակի թեյը կարելի է թրմել մի քանի անգամ, քանի որ անյտեղ օգտագործվում է մեծ քանակությամբ թեյի տերեվ։ Այդպիսի թեյ է օրինակ ճապոնական գյոկուրո թեյը, որը բավականին թանկ է։

 
Կանաչ թեյի տերեվը մինչ թրմելը, և թրմելուց հետո

Թրմելու ժամանակը և ջերմաստիճանը կախված է թեյի տեսակից։ Թրմելու առավելագույն ջերմաստիճանը՝ 81-87 °C է, իսկ ժամանակը՝ 2-3 րոպե։ Նվազագույն ջերմաստիճանը՝ 61-69 °C է, իսկ ժամանակը՝ 30 վրկ.: Սովորաբար ցածր որակի կանաչ թեյը թրմվում է ավելի երկար և ավելի բարձր ջերմաստիճանում, իսկ բարձր որակի թեյը ավելի ցածր ջերմաստիճանում և ավելի կարճ ժամանակում։ Եթե կանաչ թեյը ավելի երկար կամ շատ բարձր ջերմաստիճանում թրմվի այն կլինի դառը, անկախ թեյի որակից։ Կանաչ թեյը կարելի է թրմել 2-3 անգամ։

Ազդեցությունը առողջության վրաԽմբագրել

Կանաչ թեյը հարուստ է մի շարք վիտամիններով` B, C, P, PP, K և այլն։ C վիտամինը կանաչ թեյի մեջ ավելի շատ է, քան նարնջի հյութի մեջ։ Կանաչ թեյը հարուստ է նաև կալիումով, յոդով, ցինկով և ֆտորով, և այս բոլոր հանքանյութերը դրական ազդեցություն ունեն սրտանոթային համակարգի վրա, նաև լավացնում են վահանագեղձի աշխատանքը և ամրացնում ատամները։

Կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտ նյութերով, որոնք կանխում են ուռուցքների աճը և ալերգիկ երևույթները։ Ի դեպ կանաչ թեյի մեջ հակաօքսիդանտ նյութերը ավելի շատ են քան սև թեյի մեջ։

Դիտարկումները և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ թեյը կարող են նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների, ատամների կարիեսի, երիկամների քարերի և քաղցկեղի, առաջացման վտանգը։

Վերջին տասնամյակների ընթացքում կանաչ թեյը ենթարկվել է բազմաթիվ գիտական և բժշկական հետազոտությունների։ Պաշտոնական զեկույցում, որը հրապարակվել է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի կողմից, ասվում է, որ 5-ամյա հետազոտության արդյունքում, որին մասնակցել են 1900 հիվանդներ, պարզվել է, որ օրը երկու բաժակ կանաչ թեյ ըմպելը ինֆարկտի առաջացման հավանականությունը նվազեցնում է 44% -ով։

Չինական կանաչ թեյԽմբագրել

Հունանի նահանգԽմբագրել

Տասը ամենահայտնի չինական թեյերից մեկն է։ Այն համարվում է դեղին թեյի տարատեսակներից մեկը։ Աճեցվում է Ցզունշան կղզու Յուեյան քաղաքում։

Չժեցզյան նահանգԽմբագրել

Չժեցզյանը համարվում է աշխարհի ամենահայտնի Սի Հու Լունցզին (西湖 龙井) թեյի հայրենիքը։

  • 龙井 Լունցզին "վիշապի Ջրհոր"-Արտադրվում է միայն Խանչժոու քաղաքում։
  • 景宁惠明茶 Ցզիննին Հուեյ Մին
  • 开化龙顶 Լուն Դին "Վիշապի սարեր"-Արտադրվում է Կայխուա քաղաքում։
  • 华顶云雾 Խուա Դին
  • 天目青顶 Չինգ ԴԻն "Կանաչ գագաթները"
  • 平水珠茶 Ганпаудер (վառոդի խառնուրդ)-Հայտնի թեյ։ Ծագել է Չժենցզյան նահանգից, բայց ներկայումս աճեցվում է Չինաստանի այլ վայրերում։

Ցզյանսու նահանգԽմբագրել

  • 洞庭碧螺春 Բի Լո Չուն-Հայտնի չինական թեյ, որը նաև հայտնի է որպես կանաչ գարնանային խխունջ, .
  • Անձրևային ծաղիկ

Թեյ ՆանկինիցԽմբագրել

  • 金坛雀舌 Ցյուէ Շե
  • 太湖白云 Սպիտակ Ամպ

Ֆուցզյան նահանգԽմբագրել

 
Camellia Sinensis թեյ
Ֆուցզիանը հայտնի է լեռնային կանաչ թեյերով, ինչպես նաև սպիտակ թեյով։ Լեռների ափամերձ լանջերը ապահովում են իդեալական պայմաններ թեյի համար։ Կանաչ թեյը հավաքում են գարնանը և ամռանը։
Հայտնի են Մաո Ֆենգ("մորթյա ակնարկ"), Ցույ Ցզյան (" նեֆրիտի սուրը") և Մո Լի Խուա Չա ("մարգարիտյա վիշապ"), ինչպես նաև Մու Դան ("սպիտակ պիոն") սպիտակ թեյը։

Հուբեյ նահանգԽմբագրել

  • Յույ Լուն
Թեյ, որը հայտնի է որպես ճապոնական ոճի Գյոկուրե:

Հենանի ՆահանգիԽմբագրել

 
Մաո Ցզյան կանաչ թեյ
  • 信阳毛尖 Մաո Ցզյան
Հռչակավոր թեյ, որը հայտնի է նաև որպես բրդոտ եզր անունով:

Ցզյանսիի նահանգԽմբագրել

  • 珍眉 Չուն Մէէ-Անունը նշանակում է "թանկարժեք հոնքեր"; Jiangxi, ներկայումս աճեցվում է այլ վայրերում։
  • Գոու Գու Նաո-Հայտնի է Չինական թեյ է, որը Չինաստանի կողմից ստացել է բազմաթիվ գավաթաներր։
  • 庐山云雾茶 Յուն Ու-Թեյ, որը հայտնի է որպես Ամպ ու մառախուղանունով:

Անխոյ նահանգԽմբագրել

Անխոյը համարվում է Չինական երեք հայտնի թեյերի հայրենիք։

  • 大方 Դա Ֆան
  • 黄山毛峰 Խուան Շան Մաո Ֆեն-Թեյը արտադրվում է Խուանշանում, և հայտնի է որպես բրդոտ գագաթները անունով:
  • 六安瓜片 ԼյուԱն Գուապյան-Թեյ, որը նաև հայտնի է որպես սեխի սերմեր անունով:
  • 猴魁 Հոու Կույ "կապիկների թագավոր"
 
Հասմիկով թեյի կապոցներ
  • 屯绿 Տուն Լու
  • 火青 Հոն Ցին-Հհայտնի է Կանաչ կրակ անունով:
  • 雾里青 Ուլիցին-Կանաչ թեյի այս տեսակը հայտնի է եղել դեռևս Սուն դինաստիայի որոք. 2002 թ. այն վերսկվում է արտադրվել Տյանֆան ընկերության կողմից։
  • Հայսոն-Միջին որակի թեյ է, որը արտադրվում է Չինաստանի տարբեր նահանգներում։

Սիչուանի նահանգԽմբագրել

  • 竹叶青茶 Չժու Է Ցին-Նաև հայտնի է Մեն Դին Ցույ Չժու կամ Կանաչ բամբուկ անունով:
  • 蒙顶甘露 Մեն Դին Գան Լու-Այս թեյը բավականին քաղցր է և ունի դեղնա-կանաչավուն գույն։

Ճապոնական կանաչ թեյԽմբագրել

 
Ճապոնական կանաչ թեյ

Կանաչ թեյ- տարածված է Ճապոնիայում և կոչվում է պարզապես ՛՛թեյ՛՛: Կանաչ թեյը առաջին անգամ Ճապոնիա է բերելբուդդայական հեգևոր էյսայը Չինաստանից։ Ճապոնիայում լավագույն թեյ համարում են Կիոտո քաղաքում աճեցված թեյը։

  • Գյոկուրո- համարվում է ամենաթանկ կանաչ թեյը։ Այն տարբերվում է մյուս տեսակներից նրանով, որ 20 օր աճեցվում է ստվերի տակ։
  • Կաբուսետյա-աճեցման եղանակով նման է գյոկուրո թեյին բայց ավելի քիչ է աճեցվում ստվերի տակ և ավելի էժան է։
  • Սենտյա-Ճապոնիայում ամենատարածված թեյն է։ Աճեցվում է արևի տակ։
  • ֆուկամուցիտյա-բավականին խիտ թեյ է։ Այն երկու անգամ ավելի երկար է մշակվում գոլորշիով, ավելի մուգ գույն և ուժեղ համ ստանալու համար։
  • Տամարյուկուտյա-կլոր, կանաչ թեյ է։ Այն ունի ցիտրուսային մրգերի սուր համ։
  • Բանտյա-ցածր որակի կանաչ թեյ։

Տես նաևԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. The Tea Guardian։ «Основы Качества 1: различные растения, различное качество»։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-05-ին։ Վերցված է 6 января 2011 
  2. The Tea Guardian։ «Зелёный чай: (очень) краткая история»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-23-ին։ Վերցված է 6 января 2011