Դեղին թեյ
Դեղին թեյ, թեյի հազվագյուտ և թանկարժեք[1][2] տեսակ, որ ենթարկվում է թույլ ֆերմենտացիայի։ Դեղին թեյը ֆերմենտացիայի դասակարգման աստիճանում 3-րդ հորիզոնականում է՝ կանաչ թեյից հետո, որ ունի մոտ 7-10% ֆերմենտացիա։
Դեղին թեյ | |
---|---|
Տեսակ | Դեղին |
Ենթատեսակ | Չինական |
Ծագում | Չինաստան |
Yellow tea Վիքիպահեստում |
Դեղին թեյը պատրաստվում է բարձրորակ հումքից բացառապես միայն Չինաստանում՝ Սիչուան, Հունան, Չժեցիան, Ֆիձույան գավառներում։ Համարվում է արքայական թեյ, շատ երկար ժամանակ դեղին թեյը խնամքով թաքցվում էր օտարերկրացիներից, իսկ դրա պատրաստման գաղտնիքների բարձրաձայնման դեպքերըխստորեն պատժվում էին։ Հայտնի է Տանի դարաշրջանից (8-րդ դար)։
Նկարագիր
խմբագրելՏարատեսակներ. լինում է տուփով՝ Ցյուն շան Ին Չժեն (Ցյուն շան լեռի արծաթագույն ասեղներ, 君山银针), Ին Չժեն (արծաթագույն ասեղներ, 银针), ինչպես նաև լինում է տերևներով, որ բաժանվում են փոքր և մեծ խմբերի՝ Հոշան Հուան Յա (霍山黄芽), Բեյգան Մացյան (北港毛尖)։ Դեղին թեյը չինական թեյերի ամենահազվագյուտ տեսակն է։
Պատրաստման տեխնոլոգիա
խմբագրելԱվանդական տեսակները ինչպիսիք են Ցյուն շանը Ին Չժենը և Մեն Դին Հուն յան, պատրաստվում են ամենաբարձր որակի հումքից, միայն «ճարպոտ»՝ մեծ և ծանր, չվնասվող տերևնորից։ Դրա համար կան 9 անխախտելի կանոններ, որոնց համաձայն չի կարելի թեյ հավաքել անձրևոտ օրերին, չի կարելի պոկել բողբոջը, եթե այն ցողով է պատված, չի կարելի պոկել մանուշակագույն բողբոջը, խոռոչային բողբոջը, ինչպես նաև չափազանց երկար և չափազանց կարճ բողբոջները։
Թեյի պատրաստումը կարող է տևել մոտ 3 օր։ Թեյն անցնում է մի քանի փուլերով. Համի վրա ազդեցություն ունեցող փուլը թեյը մագաղաթների, կտորե պարկերի կամ դեզի մեջ պահելն է։ Այն պահանջում է բարձր արհեստավարժություն և հստակություն, քանի որ մեծ ուշադրություն է պետք դարձնել պահման ջերմաստիճանին և պայմաններին։
Հատկութուններ
խմբագրելՔանի որ այսպիսի թեյ պատրաստվում է բարձր որակի հումքից, այդ իսկ պատճառով այն պարունակում է շատ վիտամիններ, միկրոէլեմենտներ, ամինաթթուներ, պոլիֆենոլներ և այլն։ Թեյը թուլացնում է ջղաձգությունը, գլխացավը, ակտիվացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը։ Դեղին թեյը օգնում է մտավոր աշխատանքի կատարմանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Gascoyne, Kevin; Marchand, Francois; Desharnais, Jasmin; Americi, Hugo (2011). Tea: History, Terroirs, Varieties. Firefly Books. էջ 58.
- ↑ Tripathi, Smita. «Tea for Royalty». Business World. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.(չաշխատող հղում)