Հունգարիայի կանանց դերը էապես փոխվել է հատկապես վերջին 200 տարում։ Այսօրվա Հունգարիայի տարածքում կանանց դերի, իրավունքների և քաղաքականության մեջ մուտք գործելու մասին դիսկուրսները, ֆեմինիստական շարժման հետ մեկտեղ, պատմականորեն ընթացել են խիստ ավանդական գենդերային դերերի համատեքստում, որոնք գտնվել են Հռոմեական կաթոլիկության, Լյութերական և Կալվինական ակզբունքների ազդեցության ներքո։ Մինչև բոլորովին վերջերս հասարակության մեջ կնոջ դերի մասին կոմունիստական դոկտրինը նույնպես նշանակալից ազդեցություն է ունեցել։ Հետկոմունիստական դարաշրջանում Հունգարիայում ստեղծվել են մի շարք կազմակերպություններ երկրի կանանց կարիքների բավարարման և կին-ընտրողներին մոբիլիզացնելու համար, և մի քանի համալսարաններ այժմ ունեն գենդերային հետազոտությունների ծրագրեր։ 21-րդ դարում Եվրոպական Միության հետ անդամակցությունը հանգեցրել է ավելի «արևմտամետ» մշակույթի ձևավորմանը։

Կանայք Հունգարիայում
17րդ դարի հունգարացի գեղջկուհի, Պերսի Անդերսոնի արտասավոր, պատմական և թատերական զգեստների նկարազարդումների շարքից, 1906
Գենդերային անհավասարության ինդեքս
Value0.256 (2012)
Հորիզոնական42nd
Մայրական մահացություն (per 100,000)21
Կանայք խորհրդարանում10.1% (2014)[1]
Միջին կրթություն ունեցող 25 տարեկանից բարձր կանայք93.2% (2010)
Աշխատող կանայք60.2% (զբաղվածության մակարդակն ըստ OECD սահմանման, 2016)[2]
Գենդերային ճեղքման համաշխարհային ինդեքս[3]
Value0.6742 (2013)
Հորիզոնական87-րդը՝ 144-ից

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

1790 թվականին Պետեր Բարանի անունով մի մարդ միջնորդությամբ դիմել է «Հունգարիայի ազնվականների Ազգային վեհաժողովին»` կին ազնվականներին հավաքի աշխատանքներին հետևելու իրավունք ապահովելու համար։ Նա պնդում էր, որ այդ կանայք ավելի լավ պատրաստված կլինեն քաղաքականապես ակտիվ, հայրենասեր որդիներ մեծացնելու համար, բայց վեհաժողովը չի ընդունել նրա այդ միջնորդությունը[4]։ Կանանց առաջին կազմակերպությունը Հունգարիայում դարձել  է «Պեշտի կանանց բարեգործական ընկերությունը», որը հիմնադրվել է 1817 թվականին։ XIX դարի վերջին, ամբողջ թագավորությունում կային մի քանի հարյուր նմանատիպ կազմակերպություններ, չնայած, մեծ մասամբ, նրանք քաղաքականության մեջ քիչ էին ներգրավված։ Երբ XIX դարի կեսերին կանանց թույլատրվեց միջնակարգ կրթություն ստանալ, մեծաթիվ ակտիվ կանանց խմբերը օգնեցին ուսանողներին առավել ակադեմիական ուսումնական ծրագիր ստանալ, այլ ոչ թե այն, որ կենտրոնացած էր կնոջ և մոր դերի վրա։ 1895 թվականին կանանց առաջին անգամ թույլատրվել է ուսումնասիրել փիլիսոփայություն, բժշկություն և դեղագործություն համալսարանական մակարդակով։

Ի լրումն կանանց խմբերի տեղեկատվական-քարոզչական գործունեության, այդ հաջողությունները պայմանավորված էին, մասնավորապես նրանով, որ Հունգարիան ձգտում էր բարձրացնել Ավստրո-Հունգարական կայսրությունում իր իշխանության կարգավիճակը և իրեն ներկայացնել որպես ավելի արդիականացված տարածաշրջան։

 
«Կանանց ընտրական իրավունքի տղամարդկանց լիգայի» 1907-1918 թվականների անդամության կրծքանշան

1904 թվականին, խաղաղության և կանանց իրավունքների պաշտպան Ռոզիկա Բեդի Շվիմերը (Ռոզիկա Շվիմեր) ստեղծել է «Ֆեմինիստների ասոցիացիա»։ Խումբը պայքարում էր կանանց ընտրական իրավունքների պաշտպանության համար և օգնեց այդ հարցը խորհրդարանական քվեարկության դնել երեք առանձին դեպքերում, չնայած բոլոր փորձերն էլ հաջողությամբ չպսակվեցին։ «Կանանց ընտրական իրավունքի տղամարդկանց լիգան» հիմնադրվել է 1910 թվականին, իսկ 1913 թվականին Բուդապեշտում կայացել է Կանանց միջազգային միության 7-րդ կոնգրեսը։ Ֆեմինիստների ասոցիացիան սերտորեն համագործակցել է Բուդապեշտի քաղաքային խորհրդի հետ, ստեղծել կանանց օգնության գրասենյակ և մանկական խնամքի կենտրոններ։ Նրանք նաև հրապարակեցին մի ամսագիր կանանց հարցերի շուրջ, որոնք նպաստեցին կանանց մտահոգությունների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացմանը։ 20-րդ դարի սկզբին գործող այլ խմբավորումներում ընդգրկված էին Սոցիալ-դեմոկրատների անդամ-կանայք և Ծառայող կանանց ազգային ֆեդերացիան, որը ձգտում էր բարելավել կին-մասնագետների իրավունքները։

Միջպատերազմական շրջան խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմից հետո անկախ Հունգարիան սկսեց ինքնորոշվել «ազգային շրջանակում», և կանանց շարժումն արդյունավետ կերպով տեղավորվեց այս նոր շրջանակում[5]։

1919 թվականին կոմունիստ Բելա Կունի կողմից իշխանությունը կարճատև զավթելուց հետո ֆեմինիստական խմբերը և այլ կազմակերպությունները, որոնք համարվում էր հեղափոխական, դարձան ավելի պակաս գաղտնի և ավելի ազդեցիկ։ Նման հանգամանքներում հայտնվելով` որոշ ֆեմինիստուհիներ, կոմունիստներ և այլ արմատականներ ձևավորվեցին աշխատանքային հարաբերություններ։ Հունգարացի կանայք ստացան մասնակի ընտրական իրավունք և խորհրդարանում հանդես գալու իրավունք, իսկ իշխանության կուսակցական համակարգի առաջացումը կանանց համար բացեց ճանաչման համար նոր, սոցիալապես ընդունելի ճանապարհ և մասնակցություն։ Հատկապես ակտիվ էին «Ազգային միասնություն կուսակցություն» և «Քրիստոնյա կանանց ճամբար» կուսակցությունների կանայք։ Իրենց քաղաքական հնարավորությունների ընդլայնմանը զուգընթաց միաժամանակ ավելանում էր հունգարացի կանանց նկատմամբ ուշադրությունը և աջակցությունը իրենց խիստ ավանդական` որպես մայր և ազգի երեխաների խնամքով զբաղվող դերում։ 1941 թվականից սկսած կանանց խմբերը հետագայում սկսեցին ընդլայնել իրենց գործունեությունը, հիմնականում պայմանավորված դեպի Երկրորդ համաշխարհային պատերազմ տանող քաղաքական իրադարձություններով։

Ընտրական իրավունք և քաղաքականություն խմբագրել

Կանայք սահմանափակ ընտրական իրավունք ստացան 1918 թվականին (առաջին անգամ քվեարկել են 1922 թվականին), իսկ ամբողջական ընտրական իրավունք ստացան 1945 թվականին[6], սակայն, ինչպես մյուս կոմունիստական պետություններում, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց քաղաքացիական իրավունքները խորհրդանշական բնույթ էին կրում, քանի որ համակարգը ավտորիտար էր։ Կոմունիստական դարաշրջանում կանայք խորհրդարանի անդամներ էին (նրանք 1949 թվականին կազմում էին անդամների 18%-ը և 1980 թվականին՝ 30%-ը), բայց դա ընդամենը ձևական էր, քանի որ գործնականում քիչ իշխանություն ունեին, իսկ քաղաքականության մեջ առանցքային խնդիրներ լուծողները տղամարդիկ էին։ Կոմունիզմի անկումից հետո Հունգարիայում անցկացվեցին առաջին ազատ ընտրությունները, և 1990 թվականին ընտրված պատգամավորների միայն 7% - ն էին կանայք։ 2014 թվականի դրությամբ կանայք կազմում էին խորհրդարանի 10,1%-ը[7]։

Կոմունիստական դարաշրջան խմբագրել

Կանայք համարվում էին պետության արտադրողականության կենսական մասը, ինչպես որպես տղամարդկանց մայրեր և կանայք, այնպես էլ որպես աշխատողներ։ Թեև կանայք կոմունիստական իշխանության ներքո աշխատուժի մեջ հավասար ընդգրկվածություն ունեին, սակայն նրանք, ընդհանուր առմամբ, ավելի մեծ պետական հսկողության տակ էին գտնվում իրենց անձնական ազատություններում, հատկապես վերարտադրողականության իրավունքների հարցում, սեռականության և ընտանեկան կյանքում[8]։ Չնայած հավասարության պաշտոնական դիսկուրսին, Կոմունիստական վարչակարգն իրականում չէր ձգտում անդրադառնալ գենդերային ստորադասման խորքային սոցիալական կառուցվածքի իրական լուծման։ Այնուամենայնիվ, կանայք կոմունիզմի օրոք ունեցան որոշակի հաջողություններ, չնայած շարունակում էին մնալ տղամարդկանց ենթակայության ներքո. նրանք միջնակարգ և համալսարանական կրթության մեջ ավելի մեծ հնարավորություն ստացան, հատկապես տեխնիկական ոլորտներում[9]։

Հետկոմունիստական դարաշրջան խմբագրել

1989 թվականից սկսած, կանանց և ֆեմինիստների խմբերը ստեղծեցին ուժեղ կազմակերպություններ, որոնք աշխատում էին հունգարացի կանանց կարիքները բավարարելու համար։ Հետկոմունիստական տնտեսությունը հատկապես դժվար էր կապույտ օձիքավոր կանանց համար, ովքեր ծանր ֆիզիկական աշխատանքից բացի պատասխանատվություն էին կրում տան և ընտանիքի մասին հոգալու համար։ 1990-ական թվականների սկզբին կանանց համար մեկ այլ կարևոր խնդիր էր պահպանողական քաղաքական կուսակցությունների կողմից աբորտի իրավունքի սահմանափակումը։ Ֆեմինիստական ցանցը (անգլ.՝ Feminist Network), որը ստեղծվել էր 1990 թվականի մայիսին, առաջատարն էր կանանց իրավահավասարության շարժման մեջ, և «Երիտասարդ դեմոկրատների ֆեդերացիան» կարևոր քաղաքական կուսակցություն էր կին երիտասարդների և կանանց շարժումների համար[10]։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում ընտանեկան բռնության հարցը նույնպես հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց։ Կարևոր փոփոխություն եղավ 1997 թվականին բռնաբարության օրենքում ամուսնական ազատությունից զրկելը չեղյալ հայտարարելը[11]։

Հունգարիա 2013 թվականին վավերացրել է նաև «Մարդու թրաֆիկինգի դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան»[12]։

Ընտանեկան կյանք, ծնելիություն և վերարտադրողական առողջություն խմբագրել

Ինչպես և շատ այլ երկրներում, 21-րդ դարում, ընտանիքի դինամիկան դարձել է ավելի լիբերալ, որը պայմանավորված է կենակցության ժողովրդականության աճի և պտղաբերության և ամուսնության միջև կապի նվազմամբ։ 2015 թվականին ծնելիության 47.9%-ը բաժին է ընկել չամուսնացած կանանց[13]։ Հունգարիայում ունի պտղաբերության ենթափոխարինման ցուցանիշ. 2015 թվականին ծնելիության գումարայի գործակիցը (total fertility rate - TFR) կազմել է 1,43 երեխա/կին[14]։ Մայրական մահացության ցուցանիշը Հունգարիայում կազմում է 21 մահ/100 000 կենդանի ծնունդներ (ըստ 2010 թվականի)[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. WORLD CLASSIFICATION
  2. OECD. «LFS by sex and age - indicators». stats.oecd.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Գենդերային անհավասարության ինդեքս 2013» (PDF). World Economic Forum. էջեր 12–13.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  5. Andrea Peto, “Hungarian women in politics, 1945-51,” in Power and the People: A Social History of Central European Politics, 1945-56, eds. Eleonore Breuning, Jill Lewis, and Gareth Pritchard (Manchester University Press, 2005), chapt. 16.
  6. Réka Várnagy, PhD Women’s representation in the Hungarian Parliament. December 2013
  7. WORLD CLASSIFICATION. Situation as of 1st January 2018
  8. Laszlo Kürti, “Hungary,” in Eastern Europe: Politics, Culture, and Society Since 1939, ed.Sabrina Ramet (Bloomington: Indiana University Press, 1998), 76-77.
  9. Sharon L. Wolchik, “Women and the Politics of Gender in Communist and Post-Communist Central and Eastern Europe,” in Eastern Europe: Politics, Culture, and Society Since 1939, ed. Sabrina Ramet (Bloomington: Indiana University Press, 1998), 286.
  10. Chris Corrin, Magyar Women: Hungarian Women’s Lives, 1960s-1990s (New York: St.Martin’s Press, 1994), 7-8.
  11. Hungary Cries unheard The failure to protect women from rape and sexual violence in the home
  12. «Liste complète». Bureau des Traités. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. «Eurostat - Tables, Graphs and Maps Interface (TGM) table». ec.europa.eu. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. «The World Factbook — Central Intelligence Agency». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. «The World Factbook — Central Intelligence Agency». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել