Կայսերական վալս[3] (անգլերեն՝ The Emperor Waltz), ամերիկացի անվանի կինոռեժիսոր Բիլլի Ուայլդերի՝ 1946 թվականին նկարահանած և 1948-ին էկրաններ բարձրացած երաժշտական կատակերգությունը, որտեղ գլխավոր դերերի կատարմսամբ հանդես են եկել Բինգ Քրոսբին և Ջոան Ֆոնտեյնը[4]։ Ֆիլմի նկարահանումները կատարվել են ԱՄՆ-ում՝ Ժայռոտ լեռներում գտնվող Ջասպեր ազգային պարկում՝ նմանեցնելով կինոնկարի դիպաշարում (սյուժեում) հիշատակվող Տիրոլյան Ալպերին[5]։ Երաժշտական կատակերգության ժանրին պատկանող այս կինոնկարը, որ ժանրային առումով միակն է կինոռեժիսոր Բիլլի Ուայլդերի ստեղծագործական գործունեության մեջ, հեղինակավոր Օսկար կինոմրցանակի է արժանացել երկու անվանակարգում՝ «Լավագույն տարազավորում» («Best Costume (in color)») և «Լավագույն երաժշտական ֆիլմ» («Best Soundtrack (musical film)»): Կինոնկարում այլ երգերի թվում Բինգ Քրոսբիի կատարմամբ հնչած I Kiss Your Hand, Madame. երգը երկար տարիներ լայն ժողովրդականություն է վայելել շատ ու շատ երկրներում։

Կայսերական վալս
անգլ.՝ The Emperor Waltz
ԵրկիրԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ[1]
Թվական1948
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲիլլի Ուայլդեր[1] և Չարլզ Բրեքեթ
ՊրոդյուսերՉարլզ Բրեքեթ
Սցենարի հեղինակԲիլլի Ուայլդեր և Չարլզ Բրեքեթ
ԴերակատարներԲինգ Քրոսբի[2], Ջոան Ֆոնտեյն[2], Ռոլանդ Քալվեր[2], Լյուսիլ Ուոթսոն[2], Ռիչարդ Հեյդն[2], Զիգ Ռուման[2], Ալմա Մաքրորի[2], Սիրիլ Դելևանտի[2], Հարոլդ Վերմիլյա[2], Ֆրենկ Էլիոթ և Ջուլիա Դին
ՕպերատորՋորջ Բառնս
ԵրաժշտությունՎիկտոր Յանգ
ՄոնտաժԴոան Հարիսոն
Պատմվածքի վայրՎիեննա
Նկարահանման վայրԱլբերտա
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն106 րոպե

Սյուժեն խմբագրել

Ֆիլմի դիպաշարի հիմքում ընկած է իրական մի դեպք։ 20-րդ դարասկզբին Ավստրիա տեղափոխված ամերիկացի առևտրական Վրջիլ Սմիթը նպատակադրվում է իր բերած գրամոֆոններից մեկը վաճառել Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանցիսկ-Իոսիֆ Առաջինին և այդպիսով ապահովել նորահայտ այդ ապրանքատեսակի լայն վաճառքը երկրում։ Կայսեր ընդունարանում նա հանդիպում է երիտասարդ դքսուհի Յոհաննա Ավգուստա ֆոն Շտոլցենբերգին, ով իր Շեհերազադե պուդելին բերել էր «ամուսնացնելու» կայսեր ցեղական շներից մեկի հետ։ Ընդունարանում ամերիկացու տոհմազուրկ Բաթոնսի և Շեհերազադեի միջև բախում է տեղի ունենում, որը խառնաշփոթ է առաջացնում և հանգեցնում նրան, որ ամերիկացուն ստիպում են հեռանալ պալատից։ Սակայն վերջինս չի վհատվում և իր մտադրությունն իրականացնելու նպատակով մեկնում է կայսեր՝ Տիրոլյան Ալպերում գտնվող ամառային նստավայրը։ Այդ ընթացքում պարզվում է, որ Շեհերազադեն նյարդային ցնցում է տարել, և «շնային հոգու վերլուծաբան» բժիշկ Ցվիբեկը խորհուրդ է տվել կազմակերպել նրա երկրորդ հանդիպումը Բաթոնսի հետ՝ Շեհերազադեի հոգեկան հանգստությունը վերականգնելու նպատակով։ Դքսուհին, ստիպված, փնտրում ու հանդիպում է Վրջիլին։ Արդյունքում ոչ միայն նրա պուդելի հոգեկան հանգստությունն է վերականգնվում, այլև դքսուհին հենց ինքն էլ սիրահարվում է ամերիկացի առևտրականին։

Ցանկ խմբագրել

Դերասանը Դերը
Բինգ Քրոսբի Վրջիլ Սմիթ
Ջոան Ֆոնտեյն Դքսուհի Յոհաննա
Ռոլանդ Կուլվեր Բարոն Հոլենիա
Լյուսիլ Վաթսոն Իշխանուհի Բիտոցկա
Ռիխարդ Հայդն Կայսր
Հարոլդ Վերմիլիա Սենեկապետ
Սիգ Ռուման Ցվիբեկ
Ֆրանկ Մայո Խորհրդական

Գլխավոր մրցանակները խմբագրել

Մրցանակը Անվանակարգը Արդյունքը
Օսկար «Լավագույն տարազավորում» (em cores)
«Լավագույն երաժշտական կինոնկար» (filme musical)

Ամերիկայի գրողների գիլդիայի մրցանակ «Լավագույն կինոսցենար» Շնորհվել է։

Երաժշտությունը խմբագրել

Ֆիլմի երաժշտությունն ստեղծել է Վիկտոր Յունգը՝ օգտագործելով նաև այլ կոմպոզիտորների հորինած երաժշտական գործեր։ Մասնավորապես՝

Յոհան Շտրաուս Երկրորդի «Կայսերական վալսը» (Kaiserwalzer)

Ֆրից Ռոթերի և Էրվին Ռալֆի՝ 1929 թվականին գրած «I Kiss Your Hand, Madame» երգը

Արթուր Փրայըրի «The whistler and his dog» երգը

Կինոնկարում հանդես եկող կերպարների տարազների հեղինակը Էդիթ Հեդն է։

Գրականություն խմբագրել

  • Hellmuth Karasek: Billy Wilder: Eine Nahaufnahme. München, 1994, ISBN 3-453-07201-4
  • Cameron Crowe: Hat es Spaß gemacht, Mr. Wilder? Diana, 2000, ISBN 3-8284-5031-8
  • EAMES, John Douglas, The Paramount Story, Londres: Octopus Books, 1985 (անգլերեն)
  • Rodrigues da Silva |primeiro=Divino|data= |titulo=Todos os Filmes da Paramount no período de 1945 a 1949|periódico=Matinê |editora=edição de autor|número=14|ano=1995}}

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0040317/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://www.imdb.com/title/tt0040317/fullcredits
  3. SapoMag (Portugal)
  4. |tytuł=Cesarski walc / The Emperor Waltz|url=https://www.filmweb.pl/film/Cesarski+walc-1948-110387%7Cdata(չաշխատող հղում) dostępu=2020-01-18}}
  5. MALTIN, Leonard, Classic Movie Guide, 2a. edição, Nova Iorque: Plume, 2010 (անգլերեն)