Ջորջ Բառնս
Ջորջ Բառնս (անգլ.՝ George Barnes, հոկտեմբերի 16, 1892[1], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մայիսի 30, 1953[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր, որ իր գործունեությունը ծավալել է համր կինոյի դարաշրջանից մինչև 1950-ական թվականների սկիզբը։
Ջորջ Բառնս | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 16, 1892[1] |
Ծննդավայր՝ | Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | մայիսի 30, 1953[1] (60 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0055604 |
ԿենսագրությունԽմբագրել
Ջորջ Բառնսը ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 15-ին ԱՄՆ Փասադենա քաղաքում[2]։ Որպես կինոօպերատոր իր նորամուտը կատարել է 1918 թվականի «Կեցցե՛ Ֆրանսիան» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որի ռեժիսորը եղել է Ռոյ Ուիլյամ Նիլը։ Իր կարիերայի ընթացքում ութ անգամ ներկայացվել է «Օսկար» կինոմրցանակի[3]՝ մրցանակ ստանալով միայն 1941 թվականին լավագույն օպերատորական աշխատանքի համար կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի «Ռեբեկա» ֆիլմի համար[4]։ Անդամակցել է Ամերիկյան կինոօպերատորների միությանը[5]։
Ջորջ Բառնսն ամուսնացած է եղել չորս անգամ՝ Ջոան Բլոնդելի (1933-1936), Հելեն Հաուելի, Էլիզաբեթ Վուդի և Մելբե Մարշալ Կրյուգերի հետ[2]։
Ջորջ Բառնսը մահացել է 1953 թվականի մայիսի 30-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա նահանգ)[2]։
Ընտրյալ ֆիլմագրությունԽմբագրել
- 1925 – Արծիվը / The Eagle (ռեժ.՝ Քլարենս Բրաուն)
- 1926 – Շեյխի որդին / The Son of the Sheik (ռեժ.՝ Ջորջ Ֆիցմորիս)
- 1928 – Մեր պարող դուստրերը / Our Dancing Daughters (ռեժ.՝ Գարրի Բոմոնտ)
- 1928 – Սեդի Թոմփսոն / Sadie Thompson (ռեժ.՝ Ռաուլ Ուոլշ)
- 1929 – Բուլդոգ Դրամոնդ / Bulldog Drummond (ռեժ.՝ Ֆրենկ Ջոնս)
- 1937 – Սև լեգեոն / Black Legion (ռեժ.՝ Արչի Մայո)
- 1937 – Դրոշմված կին / Marked Woman (ռեժ.՝ Լլոյդ Բեքոն)
- 1937 – Արքայազն ու աղքատը / The Prince and the Pauper (ռեժ.՝ Ուիլյամ Քայլի)
- 1940 – Ռեբեկա / Rebecca (ռեժ.՝ Ալֆրեդ Հիչքոք)
- 1941 – Ծանոթացեք Ջոն Դոուի հետ / Meet John Doe (ռեժ.՝ Ֆրենկ Կապրա)
- 1943 – Ջեյն Էյր / Jane Eyre (ռեժ.՝ Ռոբերտ Ստիվենսոն)
- 1945 – Հմայված / Spellbound (ռեժ.՝ Ալֆրեդ Հիչքոք)
- 1948 – Չարի ուժը / Force of Evil (ռեժ.՝ Աբրահամ Պոլոնսկի)
- 1948 – Կայսերական վալս / The Emperor Waltz (ռեժ.՝ Բիլլի Ուայլդեր)
- 1950 – Թելմա Ջորդոնի գործը / The File on Thelma Jordon (ռեժ.՝ Ռոբերտ Սիոդմաք)
- 1951 – Փեսացուն վերադառնում է / Here Comes the Groom (ռեժ.՝ Ֆրենկ Կապրա)
- 1952 – Աշխարհի խոշորագույն շոուն / The Greatest Show on Earth (ռեժ.՝ Սեսիլ Դեմիլ)
- 1953 – Աշխարհների պատերազմը / The War of the Worlds (ռեժ.՝ Բայրոն Հեսկին)
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
- «Օսկար» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
- Ներկայացվել է 1929 թվականին «Դիվական պարուհին», «Կախարդական հուր» և «Սեդի Թոմփսոն» ֆիլմերի համար[6],
- Ներկայացվել է 1930 թվականին «Մեր պարող դուստրերը» ֆիլմի համար[7],
- 1941 թվականին արժանացել է մրցանակի «Ռեբեկա» ֆիլմի համար[4],
- Ներկայացվել է 1946 թվականին «Իսպանական ծովային տերություններ» և «Հմայված» ֆիլմերի համար[8],
- Ներկայացվել է 1951 թվականին «Սամսոն և Դալիլա» ֆիլմի համար[9]։
- «Ոսկե գլոբուս» մրցանակ օպերատորական լավագույն աշխատանքի համար.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 «George S. Barnes (1892 - 1953) - Find A Grave Memorial»։ www.findagrave.com։ Վերցված է 2017-10-02
- ↑ «Awards database. George Barnes»։ awardsdatabase.oscars.org։ Վերցված է 2017-10-02(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 «The 13th Academy Awards | 1941»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-10-02
- ↑ «GEORGE BARNES»։ www.cinematographers.nl։ Վերցված է 2017-10-02
- ↑ «The 1st Academy Awards | 1929»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-10-02
- ↑ «The 2nd Academy Awards | 1930»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-10-02
- ↑ «The 18th Academy Awards | 1946»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-10-02
- ↑ «The 23rd Academy Awards | 1951»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-10-02
- ↑ «1951 | Golden Globes» (անգլերեն)։ www.goldenglobes.com։ Վերցված է 2017-10-02
- ↑ «1953 | Golden Globes» (անգլերեն)։ www.goldenglobes.com։ Վերցված է 2017-10-02
Արտաքին հղումներԽմբագրել
- Ջորջ Բառնսը Internet Movie Database կայքում
- Կինոօպերատորների օնլայն հանրագիտարան(անգլ.)