Կայուն արվեստ, ժամանակակից արվեստի ուղղություն, որը շատ մոտ է էկոլոգիական արվեստին, բայց տարբերվում է աշխատանքների ստեղծման մոտեցմամբ՝ իր գլխավոր խնդիրը դարձնելով կայունության սկզբունքներին հետևելը, որոնք ներառում են Էկոլոգիան, սոցիալական արդարությունը, ոչբռնությունը[1]։

Արտ լենդ ուղղության լուսանկար Time Landscape․ նկարիչ Ալան Սոնֆիստ

Կայուն արվեստը կարելի է բնութագրել որպես արվեստ, որը ստեղծվում է հաշվի առնելով նրա ազդեցությունը բնության, հասարակության, տնտեսության, պատմության, մշակույթի վրա։

Պատմություն խմբագրել

Ժամանակակից արվեստի պատմաբանների և Մայա ու Ռուբեն Ֆաուքսի թանգարանների հոգաբարձուների խոսքերով կայուն արվեստի արմատները սկիզբ են առնում 1960-ական թվականների վերջի և 1970-ական թվականների սկզբի կոնցեպտուալ արվեստից՝ հիմնվելով դեմատերալիզացիայի վրա և կասկածի տակ դնելով գոյություն ունեցող գեղարվեստական համակարգի գործունեությունը[2]։ Մայան և Ռուբեն Ֆաուքսը մատնանշում են կայուն հասկացության ի հայտ գալը սառը պատերազմի վերջում՝ 1989 թվականին՝ մարդկության էկոլոգիական և սոցիալական խնդիրների գլոբալ բնույթի հասկացության ի հայտ գալու հետ[3]։ Այս հեղինակների կարծիքով կայուն արվեստը կրիտիկական դիրք է զբաղեցնում լենդ արտի մի քանի առանցքային պրակտիկաների նկատմամբ, որոնք քիչ են հետաքրքրվել իրենց աշխատանքների էկոլոգիական հետևանքներով՝ դիտարկելով բնապատկերը որպես հսկայական կտավ, բուլդոզերը՝ որպես վրձին[4]։ Նրանք վիճարկել են հակադրությունը «ավտոնոմ» արվեստի և «գործիքային» արվեստների միջև՝ առաջացած մոդեռնիզմից, ենթադրելով, որ «ավտոնոմիան, որը տալիս է արվեստին, նաև նկարիչներին, որպես սոցիալական դերասանների, հնարավորություն լինել ազատ և առաջարկել գերիշխող գաղափարական պարադիգմների այլընտրանքները»[5]։

2005 թվականից Համբուրգից ոչ հեռու՝ Իլինվորտում, անցկացվել է կայուն արվեստի բիենալե։ Նախագծի հոգաբարձուն Սեմյուել Ֆլեյների թանգարանի հոգաբարձուն էր։

Գոյություն ունի արվեստի և կայունության միջև փոխադարձ կապի մի շարք մեկնաբանություններ՝ կապված Մայայի և Ռուբեն Ֆաուքսի առաջ քաշած կայուն արվեստ տերմինի վերաբերյալ. այսպես, որոշ հեղինակներ նախընտրում են «արվեստի կայունություն» կամ «արվեստ և կայունություն» ավելի լայն հասկացությունները (օրինակ Կագան և Կիրհերբերգը)[6], մյուսները բացահայտ մերժել են «կայուն արվեստ» տերմինը դրա փոխարեն հղում կատարելով «գեղարվեստական ստեղծագործություններին, որոնք ստիպում են մեզ մտածել կայուն զարգացման մասին» (Մարգո Քեսման)[7]։

Ժամանակակից և կայուն արվեստների կապի մասին պրոֆեսիոնալ բանավեճերը սկսվել են Եվրոպայում 2000-ական թվականների սկզբին, օրինակ, Մշակութային քաղաքականության գերմանական միության կոնֆերանսը (Instituts für Kulturpolitik der Kulturpolitischen Gesellschaft eV) 2002 թվականի հունվարին Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում և Տուտցինգերի մանիֆեստում[8]։ Կայուն զարգացման և ժամանակակից արվեստին նվիրված միջազգային սիմպոզիումը անցկացվել է 2006 թվականի մարտին Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանում։ Դա միջազգային շարքի առաջին սիմպոզիումն էր՝ կազմակերպված Մայայի և Ֆաուքսի կողմից, որը մի տեղ է հավաքել ժամանակակից նկարիչներին, փիլիսոփաներին և էկոլոգիայի ոլորտի ակտիվիստներին, որոնք ուսումնասիրում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են «Ելք թե ակտիվիզմ» (2008), «Դժվար իրողություններ և նոր նյութականություն» (2009) և «Արվեստ, պոստ ֆորդիզմ և էկո քննադատություն» (2010)։ 2007 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Լյունեբուրգի Լայֆանի համալսարանում Եվրոպական ասոցացիայի արվեստի գծով սոցիոլոգների հետազոտական ցանցը իր կոնֆերանսների և բիենալեների ժամանակ ուշադրությունը կենտրոնացրել է վերջին շարժումների և «արվեստի և կայուն զարգացման» մոտեցումների վրա[9]։

Կայուն արվեստի առանցքային տեքստերը և զարգացող բնագավառները ներառում են Հիլդեգարդ Կուրտի և Բերնարդ Վագենի (2002) «Kultur — Kunst — Nachhaltigkeit »[10], Մայայի և Ռուվիմ Ֆաուքսի «Կայուն և ժամանակակից արվեստի սկզբունքները» (2006)[11] և Սաշա Կագանի «Արվեստ և կայուն զարգացում» (2011) աշխատանքները[12]։

Այս ուղղության ցուցահանդեսներից կարելի է առանձնացնել «Beyond Green: Towards a Sustainable Art»-ը (Չիկագոյի Սմարթ թանգարան, նոյեմբեր, 2005)[13]։ «Կայուն զարգացում» և «կայունություն» հասկացությունների միջև գաղափարների կոնֆլիկտի վերլուծության համար (տերմին, որը տատանվում է «էկոլոգիական կայունության» և «կայուն տնտեսական զարգացման» միջև), կա Տ․Ջ․ Դեմոսի «Կայունության քաղաքականություն. արվեստ և բնապահպանություն» (2009) գիրքը[14]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Maja Fowkes and Reuben Fowkes (2006).
  2. ‘Planetary Forecast: The Roots of Sustainability in the Radical Art of the 1970s’ Third Text 100 Special Issue vol 23 issue 5 September 2009
  3. 'The Ecology of Post-Socialism and the Implications of Sustainability for Contemporary Art' in Art and Theory After Socialism edited Malcolm Miles (Plymouth Press, 2008)
  4. «Art and Ecology — Economy Special Issue» (2006).
  5. Maja and Reuben Fowkes, 'Sensuous Resistance: the legacy of modernism for sustainable art' Dokumenta 12 magazine project (July 2007)
  6. Eds Sacha Kagan and Volker Kirchberg (2008).
  7. Margot Käßmann.
  8. Kultur — Kunst — Nachhaltigkeit
  9. Volker Kirchberg, Sacha Kagan and Christoph Behnke (2007).
  10. Eds Hildegard Kurt and Bernd Wagner (2002).
  11. See also: Maja Fowkes and Reuben Fowkes (2004).
  12. Sacha Kagan (2011).
  13. Beyond Green: Toward a Sustainable Art exhibition catalogue (2005).
  14. TJ Demos, "The Politics of Sustainability: Art and Ecology, " in Radical Nature: Art and Architecture for a Changing Planet, 1969—2009, ed.