Կամսար Սարգսյան

հայ հեղափոխական

Կամսար Սարգսյան Հարությունի (նոյեմբերի 15, 1883(1883-11-15) - նոյեմբերի 21, 1936(1936-11-21), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), բանվոր հեղափոխական, գրաշար, կոմունիստական կուսակցության անդամ (1917

Կամսար Սարգսյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1883(1883-11-15)
Մահացել էնոյեմբերի 21, 1936(1936-11-21) (53 տարեկան)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական

Գործուենություն խմբագրել

Աշխատել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի), Թիֆլիսի, Կարսի, Դոնի Ռոստովի և Երևանի տպարաններում, մասնակցել մայիսմեկյան ցույցերի, տպագրիչների գործադուլների և նրանց արհմիությունների կազմակերպմանը։ 1917 թվականին, Գևորգ Հանեսօղլյանի հետ, Սասրգսյանի կազմել և հրատարակել է «Հեղափոխական երգեր» ժողովածուն։ Մամուլում տպագրել է ֆելիետոններ։ Բարձր գնահատելով նրա վաստակը տպագրության գործում՝ ՀԽՍՀ Կենտգործկոմը 1934 թվականին Սարգսյանին շնորհել է Խորհրդային Հայաստանի Աշխատանքի հերոսի կոչում։

Չնայած ԽՍՀՄ փլուզմանը, Գյումրիի փողոցներից մեկը մինչ օրս կոչվում է նրա անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 222