Կամո Գյանջյան
Կամո Նշանի Գյանջյան (Արիացի) (օգոստոսի 30, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, նկարիչ։
Կամո Գյանջյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974) |
Ստեղծագործություն(ներ) | Էրեբունի թանգարան |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Աշխատավայր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Անդամություն | ՀԳՄ |
Կամո Գյանջյան Վիքիքաղվածքում | |
Կամո Գյանջյան Վիքիդարանում | |
Kamo Gyanjian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել- 1963-1968 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում
- 1968-1974 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում
- 1981 թվականին մասնակցել է Էրեբունի թանգարանի ներքին դեկորատիվ հարդարմանը (Խալդի և Թեյշեբա աստվածների բարձրաքանդակները)
- 1977 թվականին Հայաստանի նկարիչների միության անդամ է
- 1979 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում
- 2003-2008 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում
Հեղինակ է «Մենք՝ կամապաշտներս, ժամանակի ոլորտներում» (1997), «Վերազանցական պոեզիայի հորիզոններում» (2000) գրքերի, գրել է «Կամքի արվեստի մանիֆեստ» (1989), ստեղծել է բառարան՝ 19537 բառերով, բառակապակցություններով ու բառաբարդություններով[1]։
Մասնակցել է բազմաթիվ հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Երևան, Մոսկվա, Ռիգա, Նյու Յորք, Լոս Անջելես, Մոնրեալ և այլն)[2]։
Ստեղծագործություններ
խմբագրելԿամո Գյանջյանն զբաղվում է գեղանկարչությամբ, քանդակագործությամբ, գրաֆիկայով, գրական ստեղծագործությամբ, գրում է արձակ, չափածո բանաստեղծություններ, ուսումնասիրում փիլիսոփայություն, ընդունում է Շոպենհաուերի աշխարհայեցողությունը[3]։
- «Տիեզերական կամքի ուրվականը» քանդակների շարքը («Տիեզերական սֆինքս», 1981, «Մետամորֆոզ», 1982, «Սմբատ Սպարապետ Գունդստաբլ», 1985
- «Կամքի պոռթկում» (1979)
- «20-րդ դարի Լաոկոոնը» (1982)
- «Ահեղ դատաստան» (1997) երփնագիր կոմպոզիցիաները
- «Աստեղային մարմին» (1991, «Տիեզերական կամքի նիրվանան» շարքից)
- «Տրանսցենդենտալ կոմպոզիցիա» (1993)
- «Տիեզերական էակ» (1994) գրաֆիկական աշխատանքները
Մեջբերումներ Կամո Գյանջյանից
խմբագրելԱրվեստը կյանքի հետ կապ չունի, որովհետև արվեստը կյանքին զուգահեռ ֆենոմեն է։ Հնչյունը, գույնը, բառը, ֆորման կյանքի դրսևորումներ չեն՝ մարդու ներքին հրաշագործության արդյունք են։ Բառը, ֆորման չի ծնվում՝ հայտնվում է ակնթարթորեն, և այդ հայտնությունն իրավունք ունի ամրագրվել՝ որպես փաստ։ Իմպրեսիոնիզմը մեկն է, բայց իմպրեսիոնիստներից ամեն մեկը մի հրաշք է գործում, մեկը մյուսին չի կրկնում։ Նայում եմ Մատիսին՝ կախարդվում եմ։ Դա է երջանկությունը[4]։
Գրքեր
խմբագրել- «Մենք՝ կամապաշտներս ժամանակի ոլորտներում», Պոեմ-էսսե, Բանաստեղծություններ, 1997 (Հեղինակ և նկարիչ՝ Կ. Գյանջյան)։
- «Վերազանցական պոեզիայի հորիզոններում», 2000 (Կամո Արիացի)։
- «Դեպի Գեղագիտության Լաբիրինթը Ոսկյա». էսսեներ, խոհաբանաստեղծական գրառումներ, փիլիսոփայական ընդհանրացումներ. Զանգակ հրատարակչություն, Երևան 2014։
Պատկերասրահ
խմբագրել-
Գրացիա
-
Տիեզերական Էակ
-
Տիեզերական Կամքի Ուրվականը, գրաֆիկա
-
Տիեզերական Կամքի Ուրվականը, գեղանկար
-
Քարե դարի արձագանքները, տուֆ
-
Գալակտիկական Թագուհի
-
Խալդ Աստված (Էրեբունի թանգարան)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Ստեփանյան, Լուսինե. ««Եթե այսօր մարդը մարդուն չի ուտում, ապա պատճառն այն է, որ ուտելիք կա»». 168 Ժամ. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Գեղանկարիչ, քանդակագործ, գրող Կամո Գյանջյան
- ↑ «Եթե այսօր մարդը մարդուն չի ուտում, ապա պատճառն այն է, որ ուտելիք կա»