Կամինո Ռեալ դե Թիերա Ադենտրո
Կամինո Ռեալ դե Թիերա Ադենտրո (իսպ.՝ El Camino Real de Tierra Adentro) պատմական հուշարձան, Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև անցնող ճանապարհ, ընդհանուր երկարությունը շուրջ 2560 կմ է։ Անցնում է Մեխիկոյից մինչև Սանտա Ֆե։
XVI դարի կեսերին արծաթի հանքավայրերի հայտնագործումը և Նոր Իսպանիայի փոխարքայության հետագա գաղութացումը, նպաստեց նոր Իսպանիայի հիմնական հանքարդյունաբերական քաղաքները ինչպիսիք են Սակատեկաս, Պաչուկան, Սան Լուիսը, միացնող մեկ ուղու ստեղծմանը։ Ճանապարհը ոչ միայն ծառայել է արծաթը Մեխիկո տեղափոխմանը, այլ նաև ծառայել է որպես կարևորագույն առևտրային մայրուղի, որը հիմք հանդիսացավ ճանապարհի երկայնքով նոր բնակավայրերի զարգացմանը, որոնք հենակետեր դարձան ճանապարհորդների համար, որը պայմանավորված է օգտակար հանածոների նոր հանքավայրերի հայտնաբերմամբ, իսկ հետագայում նաև առևտրով։
2000 թվականի հոկտեմբերի 12-ին ԱՄՆ տարածքով անցնող 646 կիլոմետր երկարությամբ տարածություն ճանաչվեց որպես Ազգային պատմական ճանապարհ (National Historic Trail)։
2010 թվականի օգոստոսին 1400 կմ երկարությունը մեքսիկական տարածք`Մեխիկոյից մինչև Վալե դե Իգնասիո Ալենդե գյուղը, ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Բացի այդ ճանապարհից, պաշտպանված են բազմաթիվ եկեղեցիներ, կամուրջներ, ճանապարհի երկայնքով տեղակայված պատմական բնակավայրեր։
Պատմություն խմբագրել
1598 թվականին ապրիլին մի զինված ուժերի ջոկատ Ռիո Գրանդե գետ տանող ամենահարմար ուղու որոնումներով մոլորվում է ներկայիս Մեքսիկայի հյուսիսում տեղակայված անապատում։ Գերեվարված մի հնդիկ, որի անունը Մոմփիլ էր, ավազի վրա նկարեց միակ անվտանգ ճանապարհի քարտեզը, որը շուտով կազմում է Կամինո ռեալ դե Թիերա Ադենտրոնի մաս։
Պատմական ժամանակաշրջաններ[1].
- 1598-1680 թվականներին Խուան դե Օնյատե և նրա հետևորդները ճանապարհ են հարթում գյուղից գյուղ
- 1680-1693 թվականներին կարմրամորթ հնդկացիների ապստամբությունը, և իսպանացիների վտարումը 13 տարով
- 1693-1821 թվականներին իսպանացիների վերադարձը, առևտրի, մշակութային զարգացման, պատերազմական նպատակներով ճանապարհի օգտագործումը
- 1821-1880 թվականներին Ստանալով ՄԵքսիկան Մեքսիկայի անկախության պատերազմում առևտրի զարգացումը
- 1846-1848 թվականներին Ամերիկա-մեքսիկական պատերազմ ում, հյուսիսային տարածքների դուրսբերումը դեպի ԱՄՆ
- 1880 թվականին ի հայտ եկավ երկաթուղին
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Snyder, Rachel Louise. «Camino Real Արխիվացված 2008-12-01 Wayback Machine» American Heritage, April/May 2004.
Արտաքին հղումներ խմբագրել
- El Camino Real de Tierra Adentro National Historic Trail — на сайте National Park Service
- El Camino Real International Heritage Center
- El Camino Real de Tierra Adentro — обучающие материалы на сайте Государственного университета Нью-Мексико
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամինո Ռեալ դե Թիերա Ադենտրո» հոդվածին։ |