Կամերային թատրոն անվանումը ծագել է անգլերեն chamber և ֆրանսերեն chambre բառերից, որը թարգմանաբար նշանակում է սենյակ, փոքր մասշտաբով տարածք։ Ներկայացումները բեմադրվում են փոքր թատրոնում և նախատեսված են ունկնդիրների, հանդիսատեսի նեղ շրջանակի համար։

Կամերային թատրոն
Տեսակթատերական ժանր

Կամերային թատրոնի ձևերը կարեղ են ներառել.

  • Կամերային թատրոն է գոյություն ունեցել Յուսպովների ընտանիքում` Մոյկայի նրանց տանը, ձևով այն ճիշտ Մեծ թատրոնի պատճենն է, բայց դահլիճի չափսը նախատեսված է 150 հանդիսատեսի համար, իսկ տունը նաև ուներ ակուստիկ երաժշտական հյուրասրահ և ընդունելության սրահ, որտեղ երաժշտախումբը տեղակայվում էևր երկրորդ հարկում։
  • 1910 թվականին կոմս Ալեքսանդր Շերեմետևի նախաձեռնությամբ Նևսկի և Մեծ ծովային փողոցների անկյունում գտնվող տանը (այժմ` Նևսկի տուն 16)[1] ստեղծվել է տնային թատրոն, որը կազմված էր կամերային նվագախմբից և երգչախմբից։
  • Էրմիտաժը ուներ նաև փոքր` Էրմիտաժյան թատրոն, որում ներկայացումներ էին բեմադրվում։
  • Մամոնտյան մանրանկարների թատրոնը, որում Կասյան Գոլեյզովսկին բեմադրել է բալետային «Հարսնացուի ընտրությունը» և «Այծի ոտքը» ներկայացումները։
  • «Ինտիմ թատրոնը» հիմնադրվել է 1910 թվականին, Վսևոլոդ Մեյերխոլդի և Նիկոլայ Կուլբինի կողմից։
  • 1908 թվականին Նիկիտա Բալիևն ստեղծել է «Չղջիկ» թատրոն-կաբարեն։ Թատերական ռեժիսոր Գրիգորի Գուրվիչը 1988 թվականին ստեղծել է «Չղջիկ» պրոֆեսիոնալ թատրոնը, որը գտնվում է Գնեզդիկովսկի նրբանցքում[2][3]։
  • Սանկտ-Պետերբուրգում 1906-1931 թվականներին ներկայացումներ էր բեմադրում «Ծուռ հայելի» փոքր թատրոնը` պարոդիայի ժանրով։
  • Ալեքսանդր Թաիրովի կողմից հիմնվել է կամերային թատրոն, որտեղ առաջին ներկայացումը` «Սակունտալան», ցուցադրվել է 1914 թվականի դեկտեմբերի 12-ին[4][5]։
  • Բորիս Պորկովսկու կամերային երաժշտական թատրոնը, որը նա ղեկավարում էր մինչև կյանքի վերջը, հիմնադրվել է 1972 թվականին, գտնվում է Նիկոլյան փողոցում։
  • Լիտեյնի փողոցում գտնվող թատրոնը նախկինում անվանել են «Ծուռ Ջիմմի»։ Մոսկովյան «Ծուռ Ջիմմի» (1924 թվականից` «Սատիրայի թատրոն») թատրոնի համար, որը ղեկավարել է կոնֆերանսիե Ա. Ալեքսեևը, Կասյան Գոլեյզովսկին բեմադրել է պլաստիկ ինտերմեդիա` «Բուռլակներ», Ռեպինի նկարի թեմայով, որը «կենդանացել է» «Эй, ухнем!» երգի տակ։ «Ծուռ Ջիմմի» թատրոնում բեմադրվել են «Ֆոքս-Տրոտ», «Աղմկում է գիշերային Մարսելը», «Մահվան պարը», «Նոր էքսցենտրիկ պար», «Հունգարական պար», «Պայանցի սերը», «Հումորեսկ», «En Orange» և այլ ներկայացումներ։
  • Սոլոմոն Միխոելսի կամերային թատրոնը 1925-1950 թվականներին կոչվել է Մոսկվայի պետական հրեական թատրոն։ Հրեական երաժշտական կամերային թատրոնն ունեցել է իր ստեղծագործական կյանքը 1977-1985 թվականներին` Յուրի Շերլինգի ջանքերի շնորհիվ[6]։
  • Ուրալի գրողների միացյալ թանգարանի գործող թատրոնը` Եկատերինբուրգի գրական թաղամասում։ Այն բացվել է 1988 թվականի դեկտեմբերի 1-ին, որպես թանգարանի մասնաճյուղ։ 157 տեղանոց փոքր դահլիճն ամֆիթատրոնի ձև ունի։ Չնայած այն հանգամանքին, որ այստեղ գոյություն չունի թատերախումբ, այստեղ հաջողությամբ հանդես են գալիս անտրեպրիզային և և խաղացանկային թատրոններ, ներգրվվում են Եկաատերինբուրգի այլ թատրոնների դերասաններ։

Սահմանում

խմբագրել
  • Կամերային թատրոնը, որում կարող է ներկայացվել կամերային բալետ, տարբերվում է մանրապատումների թատրոնից[7], որում ներկայացումները լակոնիկ են, ստեղծվել են փոքր ձևերի վրա աշխատող արվեստագետների կողմից, ըստ պիեսների, որոնք նախատեսված են փոքր լսարանների համար[8]։ Կամերային բալետը կարող է լինել նաև լիարժեք ներկայացում, ինչպիսին է «Ժիզելը», կրճատված կորդեբալետով և նվագախմբով։ Միևնույն ժամանակ, «մանրապատումների թատրոն» և «ինտիմ թատրոն» հասկացությունները վերաբերվում են կամերային թատրոնի ձևին, քանի որ նրանք ձևով փոքր են։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. И. Пономарёв. На месте Морского рынка // «Нева», 2006, № 4.
  2. «Эхо Москвы» Любовь Гурвич. Ведущая эфира Ксения Ларина. Эфир 2сентября 2001 года.
  3. Сайт памяти Гриши Гурвича
  4. Камерный Театр Таирова(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  5. Камерный театр под руководством А. Таирова
  6. 2007 — Шерлинг «Парадокс». — мемуары, включает две книги — «Одиночество длиною в жизнь» и «Его Величество мятежный Шут». — Москва: «Феникс». — 422 с. — 3000 экз. — ISBN 978-5-222-10919-9 ]
  7. «Театральная энциклопедия» = Из истории русского и советского театра / П. А. Марков. — в пяти томах. — Москва: Искусство, 1974. — Т. 2. — 542 с. — 25 000 экз. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  8. Энциклопедия «Эстрада России»