Բուռլակները Վոլգայում

Իլյա Ռեպինի նկար

«Բուռլակները Վոլգայում», ռուս նկարիչ Իլյա Ռեպինի 1870-1873 թվականներին ստեղծված նկարը։ Պատկերված է բուռլակների (նավաքարշ բանվորներ) խումբ՝ աշխատանքի պահին։

Բուռլակները Վոլգայում
տեսակգեղանկար
նկարիչԻլյա Ռեպին
տարի1870
բարձրություն131,5 սանտիմետր
լայնություն281 սանտիմետր
ուղղությունսոցիալական ռեալիզմ և ռեալիզմ[1]
ժանրռեալիզմ և ծովանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
պատվիրատուՎլադիմիր Ալեքսանդրովիչ
https://rusmuseumvrm.ru/data/collections/painting/19_20/zh_4056/?lang=ru, https://www.choices.edu/video/ilya-repin-barge-haulers-on-the-volga-1870-1873/, http://www.wga.hu/html_m/r/repin/01repin.html կայք
Ծանոթագրություններ
 Burlaks (Repin) Վիքիպահեստում

Նկարի չափսերն են 131,5×281 սմ, գտնվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում։

Ստեղծման պատմություն խմբագրել

Համաձայն նկարչի հիշողությունների՝ նկարի գաղափարը ծնվել է դեռևս 1869 թվականին, երբ մրցութային «Հոբը և ընկերները» նկարի վրա աշխատելու ժամանակ նա Կոնստանտին Սավիցկու հետ գնացել է Նևա՝ էտյուդներ անելու։

Ռեպինն այնտեղ առաջին անգամ տեսել է բուռլակներին, որոնք ուժեղ տպավորություն են թողել նրա վրա իրենց կենսուրախ համայնքով և գեղեցիկ բնությամբ։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծել է նկարի առաջին ակվարելային էսքիզը, որտեղ, բացի բուռլակներից և ի հակադրություն նրանց, պատկերել է նաև հովեկների։ Նկարի այսօրինակ կոմպոզիցիան քննադատության արժանացավ Ֆյոդոր Վասիլևիչի կողմից՝ որակավորվելով որպես «արհեստական» և «վերացական»։ Վերջինս և Իվան Կրամսկոյը այդ ժամանակ սուղ միջոցներ ունեցող Ռեպինի համար հայթայթեցին անհրաժեշտ 200 ռուբլի գումարը՝ Վոլգա մեկնելու համար։ Այդ ժամանակներին է վերաբերվում Ռեպինի դեմարշը Գեղարվեստի ակադեմիայից իր հնարավոր հեռացման առիթով. պատճառն այն էր, որ Ռեպինը հրաժարվում էր հանրակրթական առարկաներից քննություն հանձնել։ Ռեպինը ազատման դիմում էր ներկայացրել, որը չէր բավարարվել և դրա փոխարեն նրան խոստացել էին ստաժավորում արտասահմանում և վճարվել էր Վոլգայով դեպի Սարատով, այնտեղից՝ Տվեր ճանապարհածախսը։ 1870 թվականի մայիսին Իլյա Ռեպինի խումբը, որի կազմում էին նրա եղբայրը՝Վասիլին, Ֆյոդոր Վասիլևիչը և Եվգենի Մակարովը «Սամոլյոտ» ընկերության շոգենավով ուղևորվել են ճամփորդության։

1870 թվականին Ռեպինը ստեղծել է 18,3×32,7 սմ չափսերով մատիտանկարը։ Այսօր այդ էսքիզը գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում (№ 11488): Էսքիզից ծնունդ է առել յուղաներկով արված նկարը՝ 23,5×50,5 սմ ֆորմատով (Տրետյակովյան պատկերասրահ, № 708): 1871 թվականի մարտին նկարի ժամանակավոր տարբերակը ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում և արժանացել է մրցանակի։ 1873 թվականի մարտին Ռեպինը ավարտին է հասցրել աշխատանքը։

Նկարի էսքիզներ խմբագրել

Հեղինակի վերաբերմունքը բուռլակների նկատմամբ խմբագրել

Ռեպինի կարծիքը բուռլակների մասին.

—Իսկապես, ինչ սարսափելի է, — ուղղակի ասում եմ ես,— անասունների փոխարեն մարդկանց են լծել։ Սավիցկի՛, մի՞թե հնարավոր չէ փոքր-ինչ հարմար եղանակով տեղափոխել բարձված նավերը, օրինակ՝ քարշակավոր շոգենավերով։

«Հեռավոր մոտիկներ» (Ինքնակենսագրություն), Իլյա Ռեպին

Նկարի մեջ հեռվում քարշակ (բուքսիր) է պատկերվել, որը խորհրդանշում է առաջընթաց, ինչը Ռուսաստանում ոչ մի կերպ հասանելի չէր հասարակ մարդկանց։

Ահա նրա մեկ այլ, ավելի ուշ հայտնած կարծիքը.

«Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ ինձ ամենևին չէին հետաքրքրում բուռլակների կենցաղային հարցերը, սոցիալական կարգավիճակը կամ նրանց՝ տերերի հետ ունեցած պայմանավորվածությունը. ես հարցուփորձ արեցի նրանց, որպեսզի իմ աշխատանքին որոշակի լրջություն հաղորդեմ։ Անկեղծ ասած՝ ես նույնիսկ ուշադիր չէի լսում նրանց պատմությունները կամ ինչ-որ մանրամասներ իրենց տերերի կամ արնախում տղաների հետ հարաբերությունների մասին»։

… Բայց դա ինձ ամենևին չի հուզում. ոչ ահա այս մեկը, որի հետ քայլում եմ համընթաց. ա՜յ քեզ պատմություն, ա՜յ քեզ վեպ։ Ի՜նչ են բոլոր վեպերը և պատմությունները այս պատկերի առջև։ Տե՛ր Աստված, ի՜նչ հիանալի կերպով է հնամաշ լաթը կապված նրա գլխին, ինչպե՜ս են ոլորվել մազերը ծոծրակի վրա, հապա նրա դեմքի գույնը։

Վլադիմիր Ստասովը խրախուսել է նկարչի կողմից արված կոմպոզիցիոն փոփոխությունները՝ կտավի նախկին տարբերակն անվանելով «համարյա դեռ էսքիզ» և գոհունակությամբ նշել է, որ նկարի վերջին տարբերակն արդեն արվել է «ոչ թե որևէ մեկի գութը շարժելու և քաղաքացիական հառաչանք առաջացնելու համար», այլ առաջին հերթին «նկատած տիպերն ու բնավորությունները»[2] ցույց տալու նպատակով։

Հետագա ճակատագիր խմբագրել

Նկարն առաջին անգամ ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում 1873 թվականի մարտին՝ գեղանկարչության և քանդակագործության գեղարվեստական ցուցահանդեսում. նախատեսվել էր, որ բոլոր ցուցանմուշները պետք է ուղարկվեն Վիեննայի Համաշխարհային ցուցահանդես։ Ցուցահանդեսն առիթ դարձավ ռեալիստական և ակադեմիական գեղանկարչության հակադրությունը քննադատող բազմաթիվ տպագիր արձագանքների։ Հասարակությունը բաժանվել էր երկու մասի՝ Ռեպինի կողմնակիցների և նրանց, ովքեր նախընտրում էին ակադեմիստ Սեմիրադսկու կողմից Հռոմում ստեղծված «Քրիստոսը և մեղսագործ կինը» աշխատանքը։ Օրինակ՝ ակադեմիստ Ֆյոդոր Բունին «Բուռլակները» համարել է «արվեստի մեծագույն խեղաթյուրում»։ Ռեպինի ստեղծագործության դեմ «իրական արշավ» է ձեռնարկել պահպանողական հրապարակախոս Ալեքսեյ Սուվորինը։

Իսկ Ստասովը և Կրամսկոյը նկարն ընդունել են հիացմունքով՝ որպես ազգային հաղթանակի իրական արտահայտություն և Գոգոլի ռեալիստական ստեղծագործություններին համադրելի աշխատանք։ Ֆյոդոր Դոստոևսկին իր «Նկարչի օրագրում» վերլուծել է Ռեպինի նկարը և այն համարել է ճշմարտության մեծագույն հաղթանակ արվեստի մեջ[3]։ Վլադիմիր Կորոլենկոն նկարի փորագիր կրկնօրինակը կախել էր իր սենյակում։ Համաշխարհային ցուցահանդեսում նկարը նվաճել է բրոնզե մեդալ, այն 3000 ռուբլով գնել է մեծն իշխան Վլադիմիր Ալեքսանդրովիչը և կախել է Վլադիմիրյան պալատի բիլյարդի սենյակում։

Պետք է ճշմարտությունն ասել, որ մեծն իշխանին այս նկարը շատ է դուր եկել։ Նա սիրում էր խոսել նկարի առանձին կերպարների մասին. և՛ տերտեր Կանինի կարգալույծ անելու մասին, և՛ զինվոր Զոտովից, և՛ նիժեգորոդյան զինվորից ու իր ավագ ընկերներց ավելի խելացի անհամբեր տղայից։ Մեծն իշխանը ճանաչում էր նրանց, և ես իմ ականջով եմ լսել, թե նա ինչ հետաքրքրությամբ և ամենայն մանրամասնությամբ էր բացատրում այդ ամենը նույնիսկ նկարի բնապատկերում և հետին պլանում։

Ստասովն իր գրած «Մեր արդյունքները համաշխարհային ցուցահանդեսում» հոդվածում որպես արտասահմանյան մամուլի արձագանք՝ մեջբերել է ֆրանսիացի քննադատ Ժյուլ Կլարեսի կարծիքը, ով նկարը համարել է ռուսական ոգեղեն նկար. «Թշվառ արարածները, ծանր աշխատանքի տակ կքած, աշխատում են քրտինք թափելով ու չարչարանքով։ Ասիական կիզիչ շոգը այրել է նրանց, բոլորը սարսափազդու են, նրանց, թերևս, նմանեցնում ես մարդկային կերպարանքով գզգզված և կատաղի գազանների։ Սա զարմանալի նկար է, իրականում այն նոր հորիզոններ է բացում դեպի ռուս ժողովուրդը»[4]։

Նրբերանգներ (նյուանսներ) խմբագրել

Դրոշ խմբագրել

Առագաստին ամրացված առևտրական նավատորմի դրոշը շրջված է պատկերվել։ Այս փաստը մի քանի բացատրություն ունի.

  • Դրոշն անզգուշությամբ սխալ է ամրացվել, և նկարիչն ուղղակի ֆիքսել է այդ փաստը՝ առանց հետին մտքի[5][6]։
  • Ծովայինների համար շրջված դրոշը աղետի ազդանշան է[7][8]։ Տես՝ նաև այդ ժամանակաշրջանին մոտ նկարներում. Ֆ. Վասիլևի 1869թ. «Գետում։ Քամոտ օր» նկարում դրոշը շրջված է, երբ խնդիր կա նավի առագաստի հետ, դրոշները ճիշտ են ամրացված Հ. Այվազովսկու 1887 թ. «Վոլգա» և 1895թ. «Թարմ օդ։ Վոլգա» նկարներում։ Ինչպես նաև նկարի ձախ կողմում կապույտ, սպիտակ, կարմիր գույներով դրոշ է (գույների ճիշտ հերթականություն)։

Թարփ խմբագրել

Նկարի առջևի պլանում բուռլակներից առաջ պատկերված է ձկնորսական հին թարփ՝ կապված ափին ընկած ծանր քարով։

Շոգենավ խմբագրել

Հետին պլանի աջ կողմում շոգենավ է պատկերված։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. «Искусство. Книга для чтения». Издательство «Просвещение», 1969.
  3. «Достоевский Ф. М. -- Дневник писателя страница 15». www.croquis.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  4. Стасов В. В Наши итоги на всемирной выставке // Избранные сочинения в трёх томах. — М.: Искусство, 1952. — Т. 1. Живопись. Скульптура. Музыка. — С. 339—376.
  5. Соболева Н. А., Артамонов В. А. Символы России. М., 1993
  6. (окончание фразы)
  7. Всезарубежное объединение морских организаций Колыбель флота: Навигацкая школа - морской корпус. — Издательство всезарубежного объединения морских организаций, 1951. — С. 31. — 352 с. «…дабы отличить русский флаг от сигнала „бедствие“ голландца, потому что всякий перевернутый национальный флаг означает, что корабль терпит бедствие.»
  8. Николай Каланов Словарь морского жаргона. — М.,: Моркнига, 2011. — С. 186. — 420 с. — ISBN 9785990669857 «флаг крыжом вниз (перевернутый флаг, перевязанный узлом) — о флаге, который поднят перевернутым (сигнал бедствия).»

Գրականություն խմբագրել

  • Elizabeth Kridl Valkenier: Ilya Repin and the world of Russian art. Columbia University Press, New York 1990. ISBN 0-231-06964-2. стр. 36
  • Репин И. Е. Далёкое и близкое. — М., 2002. — С. 400. — ISBN 5-8159-0204-7
  • Виктурина М. П. Анализ картины И. Е. Репина «Бурлаки на Волге» с помощью рентгенограмм // Художественное наследие. — 1978. — № 34.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուռլակները Վոլգայում» հոդվածին։