Սոլոմոն Միխոելս

թատրոնի խորհրդային դերասան և ռեժիսոր

Սոլոմոն Միխայլովիչ Միխոելս (ռուս.՝ Соломо́н Миха́йлович Михо́элс, իսկական ազգանունը՝ Վովսի) (մարտի 16, 1890(1890-03-16)[1][2], Դաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - հունվարի 13, 1948(1948-01-13)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), հրեա խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1939

Սոլոմոն Միխոելս
իդիշ՝ שלמה מיכאָעלס
Ծնվել էմարտի 16, 1890(1890-03-16)[1][2]
ԾննդավայրԴաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էհունվարի 13, 1948(1948-01-13)[1] (57 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, դերասան, թատերական ուսուցիչ և մանկավարժ
ԱշխատավայրՄոսկվայի պետական հրեական թատրոն
Երեխա(ներ)Natalia Michoels? և Nina Mikhoels?
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունՀրեական հակաֆաշիստական կոմիտե
Սոլոմոն Միխոելս

Կենսագրություն

խմբագրել

1919 թվականին ընդունվել է Պետրոգրադի հրեական թատերական ստուդիան, որի հիմքի վրա ստեղծվել է Մոսկվայի հրեական կամերային թատրոնը (1925 թվականից՝ Մոսկվայի պետական հրեական թատրոն)։ Նույն թատրոնում (լեզուն՝ իդիշ) Միխոելսը եղել է դերասան, ռեժիսոր, 1929 թվականից՝ գեղարվեստական ղեկավար։ Միխոլեսի ստեղծած բեմական կերպարներն առանձնանում էին փիլիսոփայական խորությամբ, քաղաքական կրքոտ տեմպերամենտով, ձևի մոնումենտալությամբ և սրությամբ։ Սկզբում խաղացել է կենցաղային և կատակերգական դերեր, նրանց հաղորդելով կերպարների սեփական արժանապատվության զգացողությունը, կյանքի թշվառ իրավիճակից հոգեպես բարձրանալու ձգտումը (Բենիամին 3-րդ, Մենդելե Մոյխեր-Սֆորիմի «Բենիամին 3-րդի ճանապարհորդությունը»)։ Որպես ողբերգակ դերասան, Միխոելսի տաղանդը առավելապես բացահայտվել է Լիր արքայի (Շեքսպիրի «Լիր արքա», 1935) և կաթնավաճառ Տեվյեն (Շոլոմ Ալեյխեմի «Կաթնավաճառ Տեվյեն», 1938) դերերում։ Միխոելսի ռեժիսորական լավագույն աշխատանքը հրեական երաժշտական ֆոլկլորի մոտիվներով ստեղծված «Ֆրեյլեխս» (1945, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) ներկայացումն էր։ Իր հոդվածներում և դասախոսություններում Միխոելսը պրոպագանդել է փիլիսոփայական խոր մտքի, համարձակ ու վառ արտահայտչականության թատրոնը։ Դասավանդել է Մոսկվայի հրեական թատրոնին կից ուսումնարանում (1941 թվականից՝ պրոֆեսոր)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119149745 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլոմոն Միխոելս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 540