Իսլանդիա (իսլ.՝ Ísland [ˈislant], «սառույցների երկիր» կամ «սառցե երկիր»), կղզային պետություն հյուսիսարևմտյան Եվրոպայի նույնանուն կղզու վրա, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում։ Ողողվում է Գրենլանդական և Նորվեգական ծովերով։ Դանիական նեղուցով բաժանվում է Գրենլանդիայից։ Տարածությունը 103 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 321 857 մարդ (2012), մայրաքաղաքը՝ Ռեյկյավիկ։ Իսլանդիայի բնակեցումն սկսվել է մոտ 870 թ.-ին։ Գաղութաբնակների մեծ մասը նորվեգացիներ էին, կային նաև իռլանդացիներ, շոտլանդացիներ և շվեդներ։ Նրանք կղզին անվանեցին Island՝ «Սառույցի երկիր»։

Իսլանդացիները հայտնագործեցին Գրենլանդիան (10-րդ դարի 80-ական թթ.) և հասան Հյուսիսային Ամերիկա (մոտ 1000 թ.-ին)։ 930 թ.-ին գումարվել է համաժողովրդական ժողով՝ ալտինգ, որտեղ ազդեցիկ տեղեր են գրավել քրմերն ու տոհմական ավագանին (գոդիները)։ Յուրահատուկ պայմանների պատճառով Իսլանդիայում երկար ժամանակ պահպանվել են տոհմական ավանդույթները։ 1000 թ.-ին ընդունել են քրիստոնեություն։

Նորվեգիան թագավորության կարգավիճակից զրկվելուց հետո Իսլանդիայի կառավարումն անցել է Դանիային։ 1800 թ.-ին դանիական թագավորի հրամանով վերացել է իսլանդական ալտինգը։ 19-րդ դարի կեսին, կապիտալիզմի զարգացման և իսլանդական ազգի ձևավորման հետ, ուժեղացել է անկախության շարժումը ...

Շարունակել