«Շաբաթվա հոդված» նախագիծ

Քարվաճառ (նախկինում՝ նաև Քարավաճառ, բնակավայրի ադրբեջանական անունը Քելբաջար է), քաղաք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում, որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի վարչական կենտրոնը:

5-16-րդ դարերում բնակավայրն ունեցել է գյուղի կարգավիճակ և կոչվել Քարվաճառ, որտեղ բնակվել են հայեր։ 1812-1920 թվականներին այնտեղ բնակություն հաստատած քրդերի կողմից տեղանունը աղավաղվել է, և բնակավայրը սկսել է կոչվել Քյարվաջար, զուգահեռաբար 19-րդ դարից՝ Քյալբաջար։ Խորհրդային տարիներին բնակավայրը սկսել է կոչվել Քելբաջար։ Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրման ռազմագործողությունից հետո, երբ բնակավայրը ներառվեց Արցախի Հանրապետության կազմում, սկսեց կրկին կոչվել Քարվաճառ։ Խորհրդային Միության փլուզումից հետո ադրբեջանցիները շարունակել են կոչել Քելբաջար։

Հին դարերում Քարվաճառ բնակավայրը եղել է Ծար գավառի կարևոր և պատմական գյուղերից մեկը...Ավելին