< «Շաբաթվա հոդված» նախագիծ Երվանդ Սիմոնի Քոչար (Քոչարյան), հայ խորհրդային նկարիչ-արձանագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից: Նրա ստեղծագործությունը 20-րդ դարի հետաքրքիր երևույթներից է:

Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թվականի հունիսի 15-ին Թիֆլիսում շուշեցի Սիմեոն Քոչարյանի և Ֆեոկլա Մարտիրոսյանի ընտանիքում։ 1906-1918 թվականներին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918 թվականներին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում (Շմերլինգի դպրոց): Սովորում է հայ մեծ նկարիչ Եղիշե Թադևոսյանի(1870-1936)  դասարանում: 1918 թվականին չնայած տիրող հեղափոխական թոհուբոհին՝ քաղաքացիական կիվներին, Երվանդ Քոչարը Կարո Հալաբյանի հետ ուղևորվում են դեպի Մոսկվա: Վլադիկավկազում հանդիպում են Վահան Տերյանին, որի հանձնարարականը դյուրացնում է հաղթահարել այդ արկածախնդիր ուղևորությունը: Հասնելով Մոսկվա Երվանդ Քոչարը 1918 - 1919 թվականներին՝ ուսումնառում է Մոսկվայի Պետական ազատ գեղարվեստական արվեստանոցներում` Պ. Կոնչալովսկու դասարանում:

1919 թվականին վերադառնալով Թիֆլիս, մասնակցում է «Վրաց նկարիչների աշնանային երկրորդ ցուցահանդեսին»։ 1919-1921 Նկարչություն է դասավանդում Թիֆլիսի գիմնազիաներում: 1920 թվականներին Մասնակցում է «Վրաց  նկարիչների ընկերության   կազմակերպած  Երրորդ Աշնանային» և «Малый круг» ցուցահանդեսներին (Թիֆլիս): 1921 թվականին Վրաստանի ԽՍՀ Ժողկոմը Քոչարին շնորհում է Պետական բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցների գեղանկարչության պրոֆեսորի վկայական: 

1922 թվականի ապրիլին ուղևորվում է արտասահման՝ Կոստանդնուպոլիս, ուր հունիսի 14-ին բացում է անհատական ցուցահանդես: Նոյեմբերին  ժամանում է Վենետիկ՝ Մխիթարյան միաբանություն, դասավանդում  Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, ստեղծում է կարդինալ Լաֆոնտենի, հայր Կյուրեղյանի, բանաստե Ավետիք Իսահակյանի, Ժ. Զաքարյանի դիմաքանդակները,  ուսումնասիրում միաբանության հին հայկական մանրանկարչության հարուստ հավաքածուն:Այցելում է Պադուայի, Հռոմի, Ֆլորենցիայի թանգարանները: Վենետիկում, ստեղծած դիմաքանդակների համար արժանանում է... Ավելին