Կաղապար:Ընտրված կենսագրություն/Շաբաթ 42

Ջալալ Ա (Հասան-Ջալալ). Խաչենի իշխանության ամենանշանավոր տիրակալներից մեկը։ 1214-ին հաջորդել է հորը՝ Վախթանգ-Տանգիկ Բ-ին, որպես Խաչենի գահերեց իշխան։ Նրա իշխանության շրջանում նկատվել է մշակութային և տնտեսական մեծ վերելք, որը 13-րդ դարի սկզբում ընդհանուր էր հայ և վրաց ժողովուրդների համար։ Հասան-Ջալալը զգալիորեն ամրապնդել է Խաչենի իշխանությունը։ Նա իշխել է որպես Արցախի թագավոր և սկիզբ է դրել Հասան-Ջալալյանների տոհմի, որի պայազատները մինչև 1827 թ իշխել են Արցախի Խաչեն գավառում։

Հասան-Ջալալը Խաչենի իշխանական տոհմի շառավիղն էր, որը իշխել է Արցախում դեռևս 9-րդ դարից և համարվում է Առանշահիկների թագավորական տոհմի շարունակությունը։ Հասան-Ջալալի կենակիցն էր Սյունիքի իշխանադուստր Մամքանը։ Նրանց երեք դուստրերն էին. Մամախաթունը, Մինախաթունը և Ռուզուդանը, իսկ միակ զավակն էր Աթաբակ-Իվանեն, որը և գահաժառանգն էր (հաջորդել է հորը 1261-ին)։

Մոր կողմից Արցախի թագավորը ազգակից էր Զաքարյաններին, Զաքարե և Իվանե եղբայրների քեռորդին էր։, շարունակել...