Դերջան
Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գավառ
(Վերահղված է Մամախաթունից)
Դերջան, նախկինում հայտնի էր նաև որպես Մամախաթուն, գյուղաքաղաք (ավան, քաղաք, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում: Գտնվում էր Էրզրում-Երզնկա ճանապարհի վրա, Արևմտյան Եփրատի Դերջան (Թուզլու) վտակի աջ ափին: Հանդիսանում էր գավառակի կենտրոն:
Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Դերջան | ||
![]() | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Դերջանի գավառակ | |
Այլ անվանումներ | Դերջան, Թերջան, Մանավազ, Տերջան | |
ԲԾՄ | 1510 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 17 623 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Մամախաթունն ուներ մեծ կայազոր իր զորանոցներով: Քաղաքում կար նաև առաջնորդարան:
ԱշխարհագրությունԽմբագրել
Բնակավայրն ուներ լավ կլիմա: Հարուստ էր արոտավայրերով, բամբակով, հացահատիկով, խաղողով և պտուղներով:
ԲնակչությունԽմբագրել
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Մամախաթունն ուներ հայկական եկեղեցի: Գյուղաքաղաքի մոտակայքում կար արաբական և այլ կառուցվածքների ավերակներ և գերեզմանոց:
ԿրթությունԽմբագրել
Գյուղում գործում էր հայակական դպրոց
Անվանի մարդիկԽմբագրել
Մամախաթունում է ծնվել գրականագետ, արվեստաբանության դոկտոր Գ. Տեր-Ստեփանյանը (1909–1989 թվականներ)[1]։
ԱղբյուրներԽմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 821