Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 8, 2023 թ.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ce/Carlo_Airoldi.jpg/120px-Carlo_Airoldi.jpg)
- … Տեխասում գտնվող աշխարհի ամենափոքր երկնաքերը (նկարում) 4-հարկանի է և ունի 12 մետր բարձրություն։
- … չինացի տնային տնտեսուհին, ամուսնու՝ աշխատանքով ծանրաբեռնված լինելու պատճառով, Ռուսաստանի կեղծ պատմություն է հորինել և գրել այն Վիքիպեդիայում։
- … ամերիկացի այս կոմպոզիտորի ստեղծած երաժշտական պիեսում ոչ մի նոտա չի հնչում։
- … իտալացի վազորդը (նկարում) 1896 թվականին Աթենքում կայացած առաջին օլիմպիական խաղերին մասնակցելու համար 28 օրում ոտքով օրական հաղթահարել է 70 կմ, սակայն նրան այդպես էլ թույլ չեն տվել մասնակցել խաղերին։
- … Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է մի երգ, որի տևողությունն ընդամենը 1,316 վայրկյան է։
- … մեքսիկացի մի կին ինքն իրեն խոհանոցային դանակով արել է կեսարյան հատում և լույս աշխարհ բերել առողջ տղայի։
- … Վատիկանի առաջնության ֆուտբոլիստները կարող են երկնագույն քարտ ստանալ։