You Suffer (անգլ. թարգմանաբար՝ «Դու տառապում ես»), Napalm Death գրայնդքոր խմբի երգը Scum դեբյուտային ալբոմից։ Երգը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենակարճը երաժշտության պատմության մեջ[1]։ Նրա ճշգրիտ տևողությունը 1,316 վայրկյան է[1]։

«You Suffer»
Napalm Deathի երգը
Ժանրգրայնդքոր
Լեզուանգլերեն
Տևողություն0,01 րոպե
ԼեյբլEarache Records?
ՀեղինակՆիկոլաս Բուլեն և Ջասթին Բրոդրիկ
ԿոմպոզիտորՋասթին Բրոդրիկ և Նիկոլաս Բուլեն

Պատմություն խմբագրել

Երգը գրել են խմբի անդամներ Նիկոլաս Բուլենը և Ջասթին Բրոդրիկը՝ 1986 թվականի «From Enslavement to Obliteration» ցուցադրական տարբերակի վրա աշխատելիս (չշփոթել 1988 թվականի համանուն ստուդիական ալբոմի հետ)։ Ներառված է Scum ալբոմի առաջին մասում, թողարկվել է 1987 թվականին։

Երգը գրելու պատմությունը հետևյալն է.

  You Suffer-ը մեկ վայրկյան տևողությամբ զգալի չափով հումորային երգ է։ Բացարձակ ապուշ երգ է։ Անհեթեթ է, բայց ուրախ։ Մենք այս երգը կատարել ենք երեք տասնյակ հանդիսականների համար բոլոր հանգստյան օրերին կամ դրա նման մի բան։ Մենք այն կատարել ենք 30-ական անգամ։ Ծիծաղելի էր[2]։  

Նիկոլաս Բուլենը հայտարարել է, որ երգի նախատիպը եղել է Wehrmacht մետալ խմբի «E» երգը։ Զաք Սմիթը հայտարարել է, որ երգի բառերը կարելի է բնութագրել որպես «աշխարհի ամենակարճ պանկ երգը»։ 1989 թվականին խումբը թողարկել է սինգլ՝ որն այդպիսով դարձել է աշխարհի ամենակարճ սինգլը։ 2007 թվականին այս երգի տեսահոլովակը նկարահանել է Earache Records լեյբլը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Orange County Weekly article». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Kory Grow, "Slaves to the Grind," Precious Metal: Decibel Presents the Stories Behind 25 Extreme Metal Masterpieces, Albert Mudrian, ed., Da Capo Press, p. 61.
  3. «Roadrunner Records news story». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել