Խոհանոցային դանակ, դանակի տեսակ, որը նախատեսված է սննդի պատրաստման համար[1]։ Սովորաբար սնունդ կարելի է պատրաստել մի քանի ունիվերսալ դանակների օգնությամբ։ Սակայն գոյություն ունեն բազմաթիվ մասնագիտացված դանակներ, որոնք նախատեսված են հստակ խնդիրների լուծման համար։

Խոհանոցային դանակներ ձախից աջ՝ շեֆ-խոհարարի դանակ, հացի դանակ, լոլիկի համար դանակ, մրգերի և բանջարեղենի մաքրման համար դանակ։

Տերմինաբանություն խմբագրել

 
Տերմինաբանություն։ Պատկերի վրա blade - սայր, handle - բռնակ
A Սուր ծայր՝ Դանակի սայրի ծայրն, որն օգտագործվում է ծակելու համար։
B Ծայր՝ Դանակի սայրի առջևի ծայրը (մոտավորապես մեկ երրորդը), որն օգտագործվում է մանր և բարակ աշխատանքի համար։ Նաև հայտնի է «դանակի կորություն» տերմինով։
C Շեղբ՝ Դանակի ամբողջ կտրող հատվածը՝ սուր ծայրից մինչև ետևի ծայրը։
D Շեղբի ետևի ծայր՝ Շեղբի ետևի ծայրը նախատեսված է մեծ ուժի կիրառմամբ կտրատելու համար։
E Շեղբի հիմք՝ Վերին հաստ հատվածն, որը շեղբին տալիս է ամրություն։
F Վզիկ՝ Շեղբի հաստացված հատվածն, որը միացնում է շեղբը և բռնակը։ Դանակին տալիս է քաշ և հավասարակշռություն։
G Հենակ՝ Վզիկի մաս, որը պաշտպանում է խոհարարի ձեռքը սայրի կողմը պատահական սայթակումներից։
H Թև՝ Հատված, որը միացնում է սայրի ետևի ծայրը և վզիկը։
J Պոչ՝ Մետաղական սայրի մաս, որը գտնվում է բռնակի մեջ, որը դանակին հաղորդում է միասնություն և լրացուցիչ զանգված։
K Թիթեղներ՝ Բռնակի վերին երկու շերտերը (փայտ, պլաստիկ և այլն), որոնք ամրացվում են պոչին։
L Դուրգամներ՝ Ամրացման համար օգտագործվող մետաղական դետալներ (սովորաբար 3), որոնք ամրացնում են թիթեղները պոչին։
M Բռնակի հենարան՝ Ելուստ բռնակի ստորին հատվածում, որն ապահովում է հարմար բռնվածքը ձեռքի մեջ և կանխում է դանակի դուրս սահումը ձեռքից։
N Ետնամաս՝ Բռնակի վերին հատվածը։

Շեղբ խմբագրել

Նյութ խմբագրել

Դանակների պատրաստման նյութեր խմբագրել

  • Չժանգոտող պողպատն իրենից ներկայացնում է երկաթի ձուլվածք՝ մոտավորապես 10-15 % քրոմ, հնարավոր է, նիկելի կամ մոլիբդենի հետ, ածխածնի ոչ մեծ քանակությամբ։ Չժանգոտող պողպատից տիպիկ դանակները պատրաստված են 420 չժանգոտող պողպատից, որոնք պարունակում են մեծ քանակությամբ քրոմ։ Չժանգոտող պողպատից հաճախ պատրաստում են սեղանի սպասք։
  • Տիտանը համարվում է ավելի թեթև և մաշվածության հանդեպ կայուն, սակայն չի համարվում աշխարհի ամենածանր մետաղը։ Այնուամենայնիվ, այն ապահովում է մեծ ճկունություն, քան պողպատը։ Տիտանը սննդին ոչ մի համ չի հաղորդում։ Այդ մետաղն, որպես կանոն, թանկ է և այնքան էլ հարմար չէ սեղանի սպասքի համար։ Ունի բարձր թանձրություն։ Սովորական ջերմաստիճանի տակ այն ծածկվում է TiO2 օքսիդի պաշտպանիչ շերտով, ինչի շնորհիվ կոռոզիայի չի ենթարկվում գրեթե ցանկացած միջավայրում (բացի ալկալային միջավայրից)[2]։

Շեղբի պատրաստում խմբագրել

  • Պողպատի կռում
  • Դրոշմում

Բռնակ խմբագրել

Բռնակը կարող է պատրաստվել հետևյալ նյութերից՝

Ընդհանուր նշանակության խոհանոցային դանակներ խմբագրել

Շեֆ-խոհարարի դանակ (CHEF’s, ՇԵՖ, GYUTO) խմբագրել

 
Շեֆ-խոհարարի դանակներ։ Ձախից աջ՝ Ճապոնական Սանտոկու, Գերմանական Շեֆ և Չինական կացնիկ (Ցայ-դաո)

Հայտնի է նաև Խոհարարի դանակ կամ Ֆրանսիական դանակ անվանումներով, չնայած նրան, որ ի սկզբանե այն կոչվում էր «Խոհարարի գերմանական դանակ»։ Շեֆ-խոհարարի դանակը բազմանպատակ օգտագործման դանակ է։ Նրա շեղբի ձևը թույլ է տալիս տեղաշարժել այն տախտակի վրա և անել հստակ կտրվածքներ։ Առավել տարածված են համարվում 15-30 սմ շեղբի երկարություն ունեցող շեֆ-խոհարարի դանակները։ Շեղբի ամենաօգտագործվող չափսը 20 սմ է։ Երկարության հետ սովորաբար մեծանում է նաև դանակի լայնությունը։ Հիմնականում նախատեսված է բանջարեղենի մանր կտրատման և մսի կտրատման համար։ Կռնակով կարելի է միս ծեծել։

Դանակ բանջարեղենի մաքրման համար (PARING, PEELING) խմբագրել

Բանջարեղենի մաքրման համար նախատեսված դանակը ոչ մեծ, ուղիղ կամ ճանկի նման կորացված շեղբով («BIRD’s BEAK») դանակ է։ Այդպիսի շեղբը իդեալական է բանջարեղենի մաքրման կամ դրանից քանդակներ պատրաստելու համար։ Ըստ էության, դանակի նշանակությունը գալիս է դրա անվան թարգմանությունից, ինչը նշանակում է «հանել կեղևը», «մաքրել»։ Բանջարեղենի դանակի շեղբի երկարությունը կազմում է 6-10 սմ, արտաքինով նման է շեֆ-խոհարարի դանակին։

Հացի դանակ խմբագրել

 
Բուրնսի արտոնագրի հացի դանակ

Ատամնավոր դանակները ունակ են կտրել փափուկ հաց՝ առանց այն ճզմելու։ Այդպիսի դանակներից մեկը ներկայացվել է 1893 թվականին Չիկագոյում անցկացվող Համաշխարհային կոլումբիական ցուցահանդեսի ժամանակ Friedrich Dick (Գերմանիա) ընկերության կողմից[3] ։ Այդպիսի դանակների մեկն արտոնագրվել է ԱՄՆ-ում Նյու Յորքի Սիրակյուս քաղաքից Ջոզեֆ Բուրնսի կողմից։

Դանակ կարագի համար խմբագրել

Կարագի համար նախատեսված դանակն ունի բութ սայր և սովորաբար օգտագործվում է կարագը քսելու համար։ Համարվում է և՛ սեղանի աքսեսուար, և՛ մանրացնելու գործիք։

Ոստրեի դանակ խմբագրել

Կարճ դանակ, որը սովորական դանակների հետ համեմատած ունի հաստացված շեղբ, ոստրեի խեցին բացելու համար։ Խորհուրդ է տրվում կիրառել այն օղազրահապատ ձեռնոցի հետ համատեղ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кухонный нож в Большой энциклопедии кулинарного искусства
  2. Kitchen knife - Wikipedia, the free encyclopedia
  3. http://www.fdick.us "We are producing serrated knives thus bread knives since we started the production of knives in 1889." "Series 1893 means that in this year, Friedr. Dick exhibited during the biggest international fair in Chicago"
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոհանոցային դանակ» հոդվածին։