Վատիկանի ֆուտբոլային լիգա

Վատիկանի ֆուտբոլային լիգա (լատին․՝ Campionato della Citta Vaticano), Վատիկանի տղամարդկանց ֆուտբոլի առաջնություն, որը հիմնադրվել է 1972 թվականի մայիսի 1-ին՝ «Coppa Amicizia» անվանումով[2]։ Առաջնության լավագույն ֆուտբոլիստներից կազմվում է Վատիկանի ֆուտբոլի ազգային հավաքականը, որն անցկացնում է միայն ընկերական խաղեր[3]։

Վատիկանի ֆուտբոլային լիգա
Վատիկանի ֆուտբոլի առաջնություն
Երկիր Վատիկան Վատիկան
Հիմնվել է Մայիսի 1, 1972[1]
Դիվիզիոններ 1
Ակումբների քանակ 8
Մակարդակ 1
Դուրս են մնում Չկա
Մտնում են Չկա
Ներկայիս չեմպիոն Վատիկանի Թանգարաններ (2016)
Ամենատիտղոսավոր թիմ Դիրսեկո (8 տիտղոս)

Վատիկանի ֆուտբոլային ասոցիացիան, որի ղեկավարը 2014 թվականի մայիսից Դոմենիկո Ռուջերիոն է, ՖԻՖԱ-ի անդամ չէ[4]։ Առաջնության բոլոր խաղերը կայանում են Արևմտյան Հռոմի «Associazione Sportivo La Salle» մարզական համալիրում։ Խաղերն ունեն սիրողական կարգավիճակ, իսկ մարզումներն անցկացնում են ոչ աշխատանքային ժամերին[5]։

Առաջնությունը սկսվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին և ավարտվում է հաջորդ տարվա մայիսին, ունի ձմեռային երկամսյա ընդմիջում (դեկտեմբեր, հունվար)[6]։

Պատմություն խմբագրել

Վատիկանում առաջին անգամ ֆուտբոլային առաջնություն կազմակերպվել է 1947 թվականին, որին մասնակցում էր 4 թիմ։ Եզրափակչում խաղացին «Pontifical Villas»֊ը և «Fabbrica di San Pietro»֊ն[7]։ Կարճ ժամանակ անց լիգան դադարեց գոյություն ունենալ և մոտ 2 տասնամյակ կայանում էին միայն ընկերական խաղեր։ 1966 թվականին ստեղծվեց նոր լիգա, որին մասնակցում էին 7 թիմ[8]։

Ներկայիս լիգան հիմնադրվել է «Coppa Amicizia» անվանմամբ, հետագայում անվանափոխվել է «Campionato della Citta Vaticano»։

Առանձնահատկություններ խմբագրել

Վատիկանի առաջնությունն ունի մի շարք ուշագրավ առանձնահատկություններ։ Ի թիվս այլ բաների, մրցավարները, բացի ստանդարտ դեղին և կարմիր քարտերից, օգտագործում են նաև երկնագույնը, որը ցուցադրվում է խաղացողներին անպարկեշտ խոսքեր օգտագործելու համար։ Երկնագույն քարտ ստացած խաղացողը հինգ րոպեով հեռացվում է խաղադաշտից[9]։

Չեմպիոններ խմբագրել

Մրցաշրջան Չեմպիոն
Coppa Amicizia
1973 L'Osservatore Romano
1974 Governatorato
1975-1978 Չի կայացել
1979 Աստոր
1980 Չի կայացել
Campionato della Citta Vaticano
1981 Malepeggio Edilizia
1982 Hercules Biblioteca
1983 SS Hermes
1984 Virtus Vigilanza
1985 Տելեփոստ
1986 Տելեփոստ
1987 Tipografia Osservatore Romano
1988 Servici Tecnici
1989 Associazione S.S. Pietro e Paolo
1990 Servizi Economici
1991 Դիրսեկո
1992 Դիրսեկո
1993 Դիրսեկո
1994 Դիրսեկո
1995 Դիրսեկո
1996-2006 Չի կայացել
2007 Cirioni AS
2008 Associazione S.S. Pietro e Paolo
2009 Գենդարմերիկա
2010 Դիրսեկո
2011 Դիրսեկո
2012 Դիրսեկո
2013 Սան Պիետրո
2014 Սան Պիետրո
2015 Վատիկանի թանգարաններ
2016 Վատիկանի թանգարաններ

Ռմբարկուներ խմբագրել

Մրցաշրջան Թիմ Ֆուտբոլիստ Գոլեր Հղում
2014 Վատիկանի Թանգարաններ Ալեսանդրո Քուարտա 26 [1]
2015 Վատիկանի Թանգարաններ Ալեսանդրո Քուարտա 19 [10]
2016 Ֆորթիտուտո 2007/Պանթեոն Սպերատի 20 [11]

Հիշարժան ֆուտբոլիստներ և մարզիչներ խմբագրել

  •   Գաբրիել Ջորդանո Կաչա, Պապի պաշտոնական ներկայացուցիչը Լիբանանում,
  •  /  Դինո դա Կոստա, Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Argano, Fabrizia. «Il Campionato in Vaticano: «Papa Francesco tifa per noi»» (Italian). corrieredellosport.it. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Vatican City - List of Champions
  3. A Friendly Game for a Beatific State
  4. Vatican soccer tournament is a competition of Biblical proportions
  5. Lo scudetto vaticano? Ai Gendarmi E per gli Svizzeri «zero tituli»
  6. [1]
  7. «Chi Siamo». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. The unlikely marriage between football and Vatican City
  9. «Футбол по-божески». sport-express.ru (ռուսերեն). 2010 թ․ հուլիսի 17. Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.
  10. Schöggl, Hans. «Vatican 2015». RSSSF. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  11. Schöggl, Hans. «Vatican 2016». RSSSF. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել