Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 45, 2023 թ.
- ․․․այս ճապոնացին (լուսանկարում) Ստոկհոլմի օլիմպիական խաղերի մարաթոնյան մրցատարածությունն անցնելու ընթացքում ունեցել է 6 երեխա և 10 թոռ։
- ․․․2 + 2 = 5 և 2 × 2 = 5 սխալ արտահայտությունները բազմիցս օգտագործվել են գրականությունում և այլ բնագավառներում։
- ․․․Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստեղծվել է ռումբ, որի կրողը թռչող կենդանիներ էին։
- ...ԱՄՆ-ում գոյություն են ունեցել «մարդկային կենդանաբանական այգիներ», որտեղ ցուցադրվել են կենդանի նմուշներ (լուսանկարում)։
- ...1876 թվականին ԱՄՆ-ի նահագներից մեկում մի քանի րոպե երկնքից միս է թափվել։
- ...տարբեր պետությունների արժույթների իրական փոխարժեքները որոշելու համար օգտագործում են «ՄաքԴոնալդսի» արտադրած բուրգերները։