Կենտուկիի մսային անձրև
Կենտուկիի մսային անձրև, 1876 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած դեպք, որ տևել է մի քանի րոպե։ Կենտուկիի Բաթ շրջանի Ռանկին բնակավայրի մոտ` 91 մ երկարությամբ և 46 մ լայնությամբ տարածքի վրա, երկնքից կարմիր մսի «փաթիլներ» են թափվել[1]։ Կտորների մեծ մասը մոտ 5 սանտիմետր քառակուսի էին, իսկ մի քանիսը նույնիսկ 10 սանտիմետր քառակուսի[2]։ Այս ֆենոմենի մասին հայտնել է New York Times-ի Scientific American-ը[3] և մի քանի այլ հրատարակչություններ[1][4]։
Պարզվել է, որ թափվող միսը եղել է տավարի միս, սակայն ըստ Scientific American-ի` երկու տղամարդիկ, ովքեր փորձել են միսը, կարծել են, որ այն եղել է գառան միս կամ վենիսոն (եղնիկի միս)[5]։ Բ. Ֆ. Ելինգթոնը` տեղացի մի որսորդ, կարծել է, որ այն արջի միս է եղել[6]։ Sanitarian ամսագրի խմբագիր Լեոպոլդ Բանդեիսը նյութը դիտարկել է որպես նոստոկ` ցիանոբակտերիայի տեսակ[1]։ Բրանդեիսը մսի օրինակը տարել է Նյուարկի գիտական կենտրոն հետագա անալիզներ անելու համար։ Այնուհետև նա նամակ է ստացել աշխատակից դոկտոր Ալան Մաքլեյն Համիլթոնից, ով Medical Record ամսագրում նշել է, որ միսը եղել է ձիու կամ նորածին մարդու թոքերի հյուսվածքներ.
![]() |
Օրգանի կառուցվածքը այս երկու դեպքերում էլ գրեթե նույնն են[5][7]։ | ![]() |
Այս հայտարարությունները համապատասխանեցին հետագայում արված մի քանի այլ հետազոտություների արդյունքների հետ, որոնցից 2-ը ցույց տվեցին, որ այն թոքի միս է, 3-ը` որ այն մկան է և 2-ը` որ այն աճառ է[5]։
Բրանդեիսի նոստոկի մասին վարկածն ուներ այն հիմքը, որ նոստոկը աճում է կիսաթափանցիկ երկաթակերպ զանգվածի վրա և երբ նրա վրա անձրև է գալիս, տպավորություն է ստեղծվում, որ այն ընկնում է անձրևի հետ միասին։ Չարլզ Ֆորտը իր առաջին գրքում` The Book of the Damned-ում, նշել է, որ ոչ մի անձրև էլ չի եղել[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Fort Charles (1919)։ The Book of the Damned։ New York: Boni and Liveright։ էջեր 45–46։ OCLC 2062036
- ↑ 2,0 2,1 Crew Bec (դեկտեմբերի 1, 2014)։ «Blog: The Great Kentucky Meat Shower mystery unwound by projectile vulture vomit»։ Scientific American
- ↑ «Flesh Descending In A Shower.; An Astounding Phenomenon In Kentucky--Fresh Meat Like Mutton Or Venison Falling From A Clear Sky»։ The New York Times։ մարտի 10, 1876
- ↑ (21 March 1876). The Carnal Rain - Careful Investigation of the Kentucky Marvel by a Correspondent, New York Herald, p. 4, col. 1
- ↑ 5,0 5,1 5,2 Wilkins Alasdair (մարտի 21, 2012)։ «When It Rains Animals: The Science of True Weather Weirdness»։ io9
- ↑ Mr. X (մայիսի 3, 2015)։ «Debunked: The Kentucky Meat Storm of 1876»։ Journal of the Bizarre
- ↑ zatzbatz (May 9, 2003)։ «Kentucky Meat Shower»։ Everything2.com