Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 27, 2022 թ.
- ... Մադագասկարի «Ադեմա» - «լ'Էմիռն» ֆուտբոլային ակումբների միջև խաղում 149 գոլ է գրանցվել, ընդ որում՝ «Լ’Էմիռն» ակումբի խաղացողները բոլոր գնդակներն ուղղել են իրենց դարպասը։
- ... 10-րդ դարի հայ պատմիչը մանրամասն պատմել է Արծրունիների պատմությունը, բայց իր մասին տեղեկություն չի թողել։
- ... վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-Մեքսիկա սահմանը հատած ներգաղթյալների ռեկորդային քանակություն է գրանցվել։ ԱՄՆ իշխանությունները գրանցել են ավելի քան 2 միլիոն ներգաղթյալի ձերբակալություն։
- ... Բուխենվալդի և Դախաուի ճամբարների սարսափները ֆիքսած, բազմաթիվ արվեստագետների պատկերած հայտնի լուսանկարիչը աշխարհին հայտնի է դարձել խոհարարական հազարավոր բաղադրատոմսերով։
- ... Foo Fighters-ի մեներգիչ Դեյվ Գրոլը «Everlong» երգը գրել է քնապարկում պառկած, 45 րոպեում։
- ... եգիպտական թագավորական ընտանիքի սիրելի հայ լուսանկարիչը (նկարում՝ ձախից նստածը) թողել է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Եգիպտոսի մարդկանց ու բնությունը նկարագրող բազմաթիվ լուսանկարներ։