Անանուն Արծրունի (անհայտ - անհայտ) 10֊րդ դարի հայ պատմիչ։

Անանուն Արծրունի
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունպատմաբան

Կենսագրություն խմբագրել

Պատմիչի ծննդյան և մահվան թվերը հայտնի չեն։ Ըստ ենթադրության, նա ապրել և ստեղծագործել է 10֊րդ դարի 1-ին կեսին։ Եղել է Արծրունիների նախարարական տոհմից է եղել։ Թովմա Արծրունուց հետո շարունակել է «Արծրունյաց տան պատմությունը»։ Թովմա Արծրունին պատմությունը գրել է մոտավորապես մինչև 906 թվականը այնուհետև այն շարունակել է «անանուն» մատենագիրը, դեպքերը հասցնելով մինչեւ X դարի երկրորդ քառորդը։ Հայտնի չէ, թե Անանունի գործն ինչ ծավալ է ունեցել, հայտնի չէ նաև նրա գրած աշխատության իսկական վերնագիրը[1]։

Աշխատության մեջ Անանունը նշել է, որ ոտքով շրջագայել է Կովկասում, հասել Տայաստան (Տայք)։ Նա իր աշխատության մեջ նշել է նաև, որ իր երկը շարադրել է Արծրունի իշխանապետ Գագիկի խնդրանքով։ Աշխատության մեջ բացակայում են թվականները։ Ոճի, քերականական կառուցվածքի տեսակետից Թովմայի և Անանունի ոճերը տարբերվում են միմյանցից։

Անանունի աշխատության սկզբում պատմվում է Վասպուրականի իշխանապետ Դերենիկ Արծրունու (845—885) կյանքի վերջին տարիներին տեղի ունեցած դեպքերի մասին։ Նա իր աշխատության մեջ չի անդրադարձել Աշոտ Երկաթին։

Անանունի աշխատությունում հետագայում պատմվում է Դերենիկ Արծրունու ավագ որդու՝ Աշոտ-Սարգիս Արծրունու իշխանության մասին։ Մնացած ինը գլուխները վերաբերվում են Աշոտի եղբոր՝ Գագիկ Ա Արծրունու գահակալության տարիներին տեղի ունեցած դեպքերին։ Նա Գագիկին նկարագրել է որպես «Հանճարեղ և մեծանուն իշխան», «Արեգակ՝ աստղերի մեջ», «Սեփական և բնատուր տիրող հայոց»[1]։

Անանուն մատենագրի անավարտ պատմության վերջում տեղ է գտել հետագա պատմիչների աշխատությունը։

Ինչպես պատմագրի ծննդյան, այնպես է մահվան թվականներն անհայտ են։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։

Արտաքին հղումներ խմբագրել