Կաղապար:Այսօր/Փետրվարի 27
Հիմնական հոդված՝ Փետրվարի 27
![Սումգայիթի ջարդերից հետո կենտրոնական մամուլին` մասնավորապես «Պրավդա» թերթին քննադատող ցուցանակ, Երևան, 1988 թ.](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1f/Karabakh_movement_demonstration_at_Yerevan_Opera_square_%28NePravda%29.jpg/160px-Karabakh_movement_demonstration_at_Yerevan_Opera_square_%28NePravda%29.jpg)
- 1833 թ. - Նիկոլայ I-ը հաստատեց Հայկական մարզի զինանշանը։
- 1845 թ. - ծնվել է Գրիգոր Արծրունին, հայ հրապարակախոս (մահ. 1892 թ.)։
- 1858 թ. - մահացել է Նիկողայոս Պալյանը, հայ ճարտարապետ, հասարակական գործիչ։ (ծնվ. 1826 թ.)։
- 1900 թ. - ստեղծվեց գերմանական «Բավարիա Մյունխեն» ֆուտբոլային ակումբը, աշխարհի ամենաճանաչված ակումբերից մեկը։
- 1910 թ. - ծնվել է Հենրիկ Գասպարյանը, շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոստմայստեր (մահ. 1995 թ.)։
- 1917 թ. - կայացավ Բուրժուադեմոկրատական II հեղափոխությունը և ցարիզմը տապալվեց Ռուսաստանում։
- 1932 թ. - անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Չեդվիկը հայտնագործեց նեյտրոնը։
- 1932 թ. - ծնվել է Էլիզաբեթ Թեյլորը, անգլիացի նշանավոր դերասանուհի (մահ. 2011 թ.)։
- 1988 թ. - Արցախյան շարժումը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայազգի բնակչության 3-օրյա ջարդեր։