Կաղապար:Այսօր/Հոկտեմբերի 16
Հիմնական հոդված՝ Հոկտեմբերի 16
![Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/10/Katedr%C3%A1la_Krista_Spasitele%2C_%C5%A0u%C5%A1a.jpg/140px-Katedr%C3%A1la_Krista_Spasitele%2C_%C5%A0u%C5%A1a.jpg)
- 1813 թ. – Լայպցիգի մոտ տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ, հայտնի «ժողովուրդների ճակատամարտ» անունով, որին մասնակցեցին մոտ կես միլիոն զինվոր:
- 1847 թ. – առաջին անգամ տպագրվեց Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» հայտնի վեպը:
- 1854 թ. – ծնվել է Օսկար Ուայլդը, ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանանչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ (մահ. 1900 թ.):
- 1946 թ. – Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի ենթարկվեցին գերմանացի 9 ֆաշիստական պարագլուխներ:
- 1978 թ. – Հովհաննես Պողոս II-ը ընտրվեց Հռոմի Պապ, դառնալով առաջին ազգությամբ սլավոն Հռոմի Պապը:
- 1986 թ. – ծնվել է Իննան, ռումինացի երգչուհի:
- 1991 թ. – Հայոց Համազգային Շարժման անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Հայաստանի առաջին նախագահ:
- 2008 թ. – Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ նշանվեցին:
- 2009 թ. – Երևանում տեղադրվեց Սայաթ Նովայի կիսանդրին: