Կախի Կախիաշվիլի
Կախի Կախիաշվիլի (Ակակիոս Կակիաշվիլիս) (վրաց.՝ კახი კახიაშვილი, հուն․՝ Ακάκιος Κακισβίλης; 13 հուլիսի 1969, Ցխինվալ, Հարավ-Օսեթական ինքնավար մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական, վրացական ու հունակաան հայտնի ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն։
Կախի Կախիաշվիլի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մականուն(ներ)՝ | Ակակիոս Կակիաշվիլիս |
Ազգություն՝ | Վրաստան |
Մասնագիտացում՝ | ծանրամարտ |
Երկիր՝ | Հունաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | 13 հուլիսի, 1969 |
Ծննդավայր՝ | Ցխինվալ Հարավ-Օսեթական ինքնավար մարզ Վրացական ԽՍՀ ԽՍՀՄ |
Հասակ՝ | 176 սանտիմետր |
Մարզչական մրցանակներ | ||
---|---|---|
Օլիմպիական խաղեր | ||
Ոսկի | Բարսելոնա, 1992 (մինչև 90 կգ) | |
Ոսկի | Ատլանտա, 1996 (մինչև 99 կգ) | |
Ոսկի | Սիդնեյ, 2000 (մինչև 94 կգ) | |
Աշխարհի առաջնություններ | ||
Արծաթ | Մելբուրն, 1993 (մինչև 91 կգ) | |
Արծաթ | Ստամբուլ, 1994 (մինչև 91 կգ) | |
Ոսկի | Գուանչժոու, 1995 (մինչև 99 կգ) | |
Ոսկի | Լախտի, 1998 (մինչև 94 կգ) | |
Ոսկի | Աթենք, 1999 (մինչև 94 կգ) |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Վրացական ԽՍՀ կազմում գտնվող Հարավ-Օսեթական ինքնավար մարզի Ցխինվալ քաղաքում։
Կարիերան
խմբագրելԿախի Կախիաշվիլին սպորտով սկսել է զբաղվել 1980 թվականից՝ մարզիչ Ի. Ս. Գրիկուրովի ղեկավարության տակ։ Կախիաշվիլիի թե՛ սպորտային, թե՛ մարզչական կյանքում կարևոր նշանակություն ունեցավ Դոնի Ռոստով տեղափոխվելը։ Այստեղ տաղանդավոր ծանրամարտիկի համար ստեղծված էին կանոնավոր մարզումների բոլոր պայմանները։ Նա ապացուցեց, որ լիովին արժանի է լինել Միացյալ հավաքականի կազմում և 1992 թվականին մեկնել Բարսելոնա՝ Օլիմպիական խաղերի։ Այնտեղ Կախի Կախիաշվիլին գրավեց իր առաջին ոսկե մեդալը։ Օլիմպիադայից հետո նա մի ամբողջ տարի հանդես եկավ նորից վերաձևավորված Վրաստանի դրոշի ներքո։
Հունաստանի դրոշի ներքո
խմբագրելՍակայն արդեն 1994 թվականին՝ Եվրոպայի առաջնությունից հետո, Կախի Կախիաշվիլին արտագաղթում է Հունաստան և մինչև իր սպորտային կարիերայի ավարտը ներկայացնում է Հունաստանը՝ Ակակիոս Կակիաշվիլիս մարզական կեղծանունով։ Ատլանտայի Օլիմպիական խաղերում երկրորդ ոսկե մեդալին արժանանալուց հետո ծանրամարտիկն ասաց.
:
2006 թվականին Կախի Կախիաշվիլիին տրվեց Վրաստանի քաղաքացիություն, ինչի մասին որոշումը կայացրել էր անձամբ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ 2010 թվականին նա ներգրավվեց ծանրամարտի փառքի սրահում[1]։
Սպորտային նվաճումներ
խմբագրել
Օլիմպիական խաղերխմբագրել | ||||||
Թվական | Անցկացման վայր | Ներկայացուցչություն | Կատեգորիա | Արդյունք | Գումար, կգ | Ձգում + հրում |
---|---|---|---|---|---|---|
1992 | Բարսելոնա | ԽՍՀՄ Միացյալ Հավաքակա | մինչև 90 կգ | չեմպիոն | 412,5 | 177,5 + 235 |
1996 | Ատլանտա | Հունաստան | մինչև 90 կգ | չեմպիոն | 420 | 185 + 235 |
2000 | Սիդնեյ | Հունաստան | մինչև 94 կգ | չեմպիոն | 405 | 185 + 220 |
2004 | Աթենք | Հունաստան | մինչև 94 կգ | - | — | 180 + - |
Ծանրամարտի աշխարհի առաջնությունխմբագրել | ||||||
1993 | Մելբուրն | Վրաստան | մինչև 91 կգ | 2-րդ տեղ | 402,5 | 180 + 222,5 |
1994 | Ստամբուլ | Հունաստան | մինչև 91 կգ | 2-րդ տեղ | 397,5 | 177,5 + 220 |
1995 | Գուանչժոու | Հունաստան | մինչև 99 կգ | չեմպիոն | 410 | 182,5 + 227,5 |
1998 | Լախտի | Հունաստան | մինչև 94 կգ | չեմպիոն | 400 | 180 + 220 |
1999 | Աթենք | Հունաստան | մինչև 94 կգ | չեմպիոն | 412,5 | 188 + 225 |
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունխմբագրել | ||||||
1992 | Սեքսարդ | ԽՍՀՄ Միացյալ Հավաքական | մինչև 90 կգ | չեմպիոն | 400 | 175 + 225 |
1993 | Սոֆիա | Վրաստան | մինչև 91 կգ | չեմպիոն | 402,5 | 180 + 222,5 |
1994 | Սոկոլով | Վրաստան | մինչև 91 կգ | 2-րդ տեղ | 400 | 180 + 220 |
1995 | Վարշավա | Հունաստան | մինչև 91 կգ | չեմպիոն | 407,5 | 180 + 227,5 |
1996 | Ստավանգեր | Հունաստան | մինչև 99 կգ | չեմպիոն | 392,5 | 170 + 222,5 |
1998 | Ռիզա | Հունաստան | մինչև 94 կգ | 3-րդ տեղ | 380 | 172,5 + 207,5 |
1999 | Լա Կորունյա | Հունաստան | մինչև 94 կգ | 2-րդ տեղ | 402,5 | 177,5 + 225 |
Սահմանված ռեկորդներ
խմբագրելԿախիաշվիլին իր ամբողջ սպորտային կարիերայի ընթացքում սահմանել է յոթ համաշխարհային ռեկորդ։ Ձգման ռեկորդը՝ 188 կգ, ուժի մեջ է 1999 թվականից։ Երկամարտի գումարային ռեկորդը՝ 412 կգ, որը սահմանել է նույն թվականին, 12 տարի մնաց անհաղթահարելի, հետագայում այն բարելավեց Իլյա Իլյինը (Ղազախստան) 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ։