Կալմար ամրոցը (շվ․ Kalmar slott), ամրոց շվեդական Սմոլանդ նահանգի Կալմար քաղաքում[4]։

Կալմար ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ, ճարտարապետական անսամբլ, տեսարժան վայր, heritage site in Sweden? և մշակութային արժեք
ՏեղագրությունԿալմար[1][2]
ՀասցեKungsgatan 1, 392 33
Վարչական միավորԿալմար[1] և Կալմար
Երկիր Շվեդիա[1]
Կառուցված12-րդ դար
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Պետական գույքի կառավարման խորհուրդ[3]
Վերահսկվում էDestination Kalmar AB?
Կայքkalmarslott.se(շվեդ.)
Քարտեզ
Քարտեզ
 Kalmar slott Վիքիպահեստում
Կալմար 2011թ․

Պատմություն

խմբագրել

Ամրոցի Մատուռ

խմբագրել
 
Ամրոցի հարավ-արևելյան մաս

12-րդ դարում Կալմարսունդում կառուցվեց կլոր պաշտպանիչ աշտարակ և նավահանգիստ։ 13-րդ դարի վերջին Մագնուս Լադուլոս արքան կառուցեց մի նոր ամուր պարիսպով ամրոց, կլոր անկյուններով աշտարակներ և երկու քառակուսի դարպասներ, որոնք շրջապատում էին հիմնական աշտարակը։ Տեղակայված լինելով Կալմարի միջնադարյան նավահանգստին մոտ, 12-րդ դարում կառուցված այս ամուր աշտարակը վճռական դեր խաղաց Շվեդական պատմության մեջ։Սկանդինավյան ամենակարևոր քաղաքական իրադարձություններից մեկը տեղի ունեցավ 1397 թվականին, երբ կազմվեց Կալմարյան Միությունը- Դանիայի և Նորվեգիայի և Շվեդիայի միությունը(ներառյալ Ֆինլանդիան), որը կազմակերպեց Դանիայի Մարգրեթ I թագուհին։1520 թվականին Դանիայի դեմ շվեդական ապստամբության ընթացքում զորքը առաջնորդում էր Աննա Էրիքսդոթերը (Բիլկե), ով իր ամուսնու՝ Յոհան Մանսոն Նաթ Դագի , 1520 թվականին Դանիայի դեմ ապստամբության ընթացքում մահից հետո Կալմարի պաշտպանությունն իր ձեռքը վերցրեց[5]։

 
Ամրոցի մատուռը

Ամրոցը բարելավվեց 16-րդ դարում Գուստավ I թագավորի և նրա որդիներ՝ Էրիկ XIV-ի և Ջոն III-ի օրոք, ովքեր միջնադարյան բերդը վերափոխեցին վերածննդի թագավորության համապատասխան ամրոցի։ Կալմար ամրոցը ավերվեց 1611-13թթ․Կալմարյան պատերազմի ընթացքում և մեծ վնաս կրեց 1642 թվականին հրդեհից։ Սկսեցին վերանորոգման աշխատանքներ տարվել, բայց 17-րդ դարի վերջում այն անմխիթար վիճակում էր։

Վերականգնում

խմբագրել

1856 թվականին Ֆրեդրիկ Վիլհելմ Սքոլանդրը (1816–1881) նախաձեռնեց Կալմար ամրոցի վերականգնողական աշխատանքները։ 1880 թվականից նրա աշակերտ Հելգո Զետերվալը շարունակեց ամրոցի վերականգնման աշխատանքները։Ճարտարապետ Կառլ Մյուլերը պատրաստեց պլանը և մնացած փաստաթղթերը։Աշխատանքները սկսվեցին 1885 թվականի և մինչ 1891 թվականը ամրոցը ստացավ այն ուրվագիծը , որը ունի այժմ։1919 թվականին պրոֆեսոր Մարտին Օսլոն ստանձնեց կամրջի, խրամի և բարձրացվող կամրջի վերականգնման աշխատանքները։Աշխատանքը շարունակվեց մինչև 1941 թվականը, երբ ամրոցը կրկին շրջապատվեց ջրով։Այսօր, այն վերածննդի ամենապահպանված շվեդական ամրոցներից է և բաց է հանրության առաջ[6]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. http://vocab.getty.edu/tgn/7009826
  3. https://www.sfv.se/en/fastigheter/sverige/kalmar-lan-h/kalmar-castle2/
  4. Kalmar Castle Արխիվացված 2011-06-12 Wayback Machine Statens fastighetsverk
  5. «Kalmar Castle (Castle of the Day)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  6. «Kalmar Castle: Sweden's Royal Hub (Smithsonian Institution)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալմար ամրոց» հոդվածին։