Կալիումի քլորիդ (բժշկական կիրառում)
Կալիումի քլորիդ (KCl), նաև հայտնի որպես կալիումի աղ, օգտագործվում է, որպես դեղամիջոց արյան մեջ կալիումի ցածր մակարդակի պարագայում[1]։ Արյան մեջ հնարավոր է կալիումի ցածր մակարդակի առաջացում փսխումների, փորլուծության և որոշակի դեղամիջոցների օգտագործման հետևանքով[2]։ Այն պետք է նոսրացվի օգտագործումից առաջ[1]։ Այն տրվում է դանդաղ ներերակային ինֆուզիայի կամ բերանացի օգտագործման ձևով[3]։
Կալիումի քլորիդ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Կալիումի քլորիդ |
Քիմիական բանաձև | KCl |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 74.5513 գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | http://www.commonchemistry.org/ChemicalDetail.aspx?ref=7447-40-7 |
PubChem | https://pubchem.ncbi.nlm.nih.gov/compound/24015 |
ChEBI | https://www.ebi.ac.uk/chebi/searchId.do?chebiId=CHEBI:32588 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կողմնակի ազդեցություններից հնարավոր է սրտի խնդիրների առաջացում, եթե ներարկումը արագ կատարվի[3]։ Բերանացի օգտագործման պարագայում հնարավոր է որովայնի ցավի, պեպտիկ խոցի, կամ ստամոքսաղիքային արյունահոսության առաջացում[3]։ Առավել զգուշավորություն է պահանջվում երիկամային խնդիրների առկայության պարագայում[1]։ Հիմնականում ներերակային ներմուծման համար նախատեսվող խառնուրդում կալիումի կոնցենտրացիան կազմում է ոչ ավելի քան 40մմոլ/լ(3 մգ/լ)[3]։
Կալիումի քլորիդը սկսեց արդյունաբերության մեջ լայնորեն օգտագործվել, որպես պարարտանյութ 1861թ․-ից, իսկ բժշկության մեջ 1950-ականներից[4][5]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության էսենցիալ դեղորայքների ցանկում(առողջապահական համակարգում անհրաժեշտ, առավել ապահով և արդյունավետ դեղամիջոցներ)[6]։ Կալիումի քլորիդը հասանելի է, որպես ջեներիկ դեղամիջոց[3]։ 2017թ․-ին՝ ԱՄՆ-ում այն 37-րդն էր առավել հաճախ նշանակվող դեղամիջոցների ցանկում՝ ավելի քան 19 միլիոն նշանակմամբ[7][8]։
Կիրառումը բժշկության մեջ
խմբագրելԿալիումի քլորիդը կիրառվում է հիպոկալեմիայի բուժման նպատակով՝ որպես էլեկտրոլիտի լրացում[9]։ Մոտ 75 մոլեկուլային զանգվածով և 1 վալենտականությամբ կալիումի քլորիդի օգտագործումը համարժեք է 75մգ 1 մէկվիվալենտ էլեկտրոլիտների առաջացմանը։
Սրտային վիրաբուժության մեջ կան վիրահատություններ, որոնք չեն կարող կատարվել աշխատող սրտի վրա։ Նմանատիպ դեպքերում վիրաբուժական թիմը միացնում է արյան արհեստական շրջանառության սիրտ-թոքային ապարատը և կալիումի քլորիդ ներարկում դեպի սիրտ՝ դադարեցնելով վերջինիս աշխատանքը։
Կողմնակի ազդեցությունները
խմբագրելԿողմանկի ազդեցություններից է ստամոքսաղիքային դիսկոմֆորտի առաջացումը, որը կարող է ներառել՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ստամոքսաղիքային արյունահոսություն։
Գերդոզավորումը հանգեցնում է հիպերկալեմիայի (գերկալիումարյունություն) առաջացմանը, ինչը կարող է հանգեցնել պարէսթեզիաների, սրտի հաղորդականության պաշարումների, ֆիբրիլյացիայի, այլ առիթմիաների, ինչպես նաև սկլերոզի առաջացմանը[10]։ Հիպերկալեմիայի առաջացման վտանգի պատճառով ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների վերահսկման ադմինիստրացիան սահմանափակել է կալիումի պարունակությունը հավելումներում մինչև 99 մգ (1․3 մէկվիվալենտ), մինչդեռ մեծահասակների համար նախատեսվող օրական ընդհանուր (ներառյալ՝ սննդով) ընդունումը կազմում է 4700 մգ (63մէկվիվալենտ)։
Պատմությունը
խմբագրելԴանդաղ-K-ը (Slow-K) հանդիսանում է 1950-ականների ձեռքբերումներից, որպես արյան հուն երկարաձգված ժամանակամիջոցում անցնող դեղամիջոց։ Այն առաջինը օգտագործվել է բրիտանական ռազմական ուժերում Կորեայում ծառայելու ժամանակ՝ սնման բալանսավորման նպատակով[11]։
Հասարակություն
խմբագրելԲրենդային անվանումները
խմբագրելԲրենդային անվանումներից են՝ K-Դուր (K-Dur), Միկրո-K (Micro-K), Սլոու-K (Slow-K), Սանդո-K (Sando-K) և այլն, որոնք հիմնաանում հանդիսանում են երկարաձգված ձերբազատման պրեպարատներ՝ բերանացի օգտագործման համար նախատեսված։
Լետալ Ներարկում
խմբագրելԿալիումի քլորիդը օգտագործվել է լետալ ներարկման (մահացու ներարկում) կազմում՝ որպես երեք դեղորայքային կոմբինացիայից երրորդը[12]։ Ինչպես նաև այն երբեմն օգտագործվում է պտղի ներստային ներարկման ձևով՝ հղիության երկրորդ, երրորդ եռամսյակներում՝ հղիության արհեստական ընդհատման նպատակով[13][14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 World Health Organization (2009). Stuart MC, Kouimtzi M, Hill SR (eds.). WHO Model Formulary 2008. World Health Organization. էջ 491. hdl:10665/44053. ISBN 9789241547659.
- ↑ «Potassium chloride medical facts from Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 680, 684. ISBN 9780857111562.
- ↑ Velde, Pierre; Barré, Pierre (2009). Soils, Plants and Clay Minerals: Mineral and Biologic Interactions (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 275. ISBN 9783642034992. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ BNA's Patent, Trademark & Copyright Journal (անգլերեն). Bureau of National Affairs, Incorporated. 1991. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. «Potassium chloride, used since the 1950s for the treatment of potassium depletion in humans»
- ↑ World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
- ↑ «The Top 300 of 2020». ClinCalc. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Potassium Drug Usage Statistics». ClinCalc. 2019 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ in Emergency Medicine 767448, բաժին Hypokalemia in Emergency Medicine(անգլ.) EMedicine կայքում
- ↑ in Emergency Medicine 766479, բաժին Hyperkalemia in Emergency Medicine(անգլ.) EMedicine կայքում
- ↑ He, F. J.; Markandu, N. D.; Coltart, R.; Barron, J.; MacGregor, G. A. (2005). «Effect of Short-Term Supplementation of Potassium Chloride and Potassium Citrate on Blood Pressure in Hypertensives». Hypertension. 45 (4): 571–4. doi:10.1161/01.HYP.0000158264.36590.19. PMID 15723964.
- ↑ Boyes, Roger (2008 թ․ մարտի 29). «Death for hire – suicide machine lets you push final button». The Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Stubblefield, Phillip G.; Carr-Ellis, Sacheen; Borgatta, Lynn (2004). «Methods for Induced Abortion». Obstetrics & Gynecology. 104 (1): 174–85. doi:10.1097/01.AOG.0000130842.21897.53. PMID 15229018.
- ↑ Types of Abortion Procedures Արխիվացված 2009-04-18 Wayback Machine. Americanpregnancy.org (2011-09-20). Retrieved on 2012-02-16.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Potassium chloride». Drug Information Portal. U.S. National Library of Medicine.