Կաետան Աբգարովիչ
Կաետան Աբգարովիչ (լեհ.՝ Kajetan Abgarowicz; կեղծանունը` Սոլթան Աբգար, օգոստոսի 7, 1856, Չեռնյովե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - հուլիսի 27, 1909, Տրուսկավեց, Դրոգոբիչի պովիատ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա), լեհահայ գրող[1], Աբգարովիչների ազնվական տոհմից։ Ապրել և ստեղծագործել է Լեհաստանում։ Աշխատակցել է «Հողագործ» լեհերեն ամսագրին։
Կաետան Աբգարովիչ լեհ.՝ Kajetan Abgarowicz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 7, 1856 |
Ծննդավայր | Չեռնյովե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 27, 1909 (52 տարեկան) |
Վախճանի վայր | Տրուսկավեց, Դրոգոբիչի պովիատ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա |
Գրական անուն | Soltan Abgar |
Մասնագիտություն | լրագրող, արձակագիր և գրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան և ![]() |
Կաետան Աբգարովիչ Վիքիդարանում | |
Kajetan Abgarowicz Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1856 թվականի օգոստոսի 7-ին` Ստանիսլավ (ներկայումս՝ Իվանո-Ֆրանկովսկ) քաղաքի մոտ գտնվող Չեռնյովե բնակավայրում (այժմ՝ Ուկրաինա), հայ կալվածատիրոջ ընտանիքում[1]։ Մայրը լեհուհի էր[1]։ Ստացել է լեհական կրթություն։
Մահացել է 1909 թվականի հուլիսի 27-ին, Տրուսկավեց քաղաքում[1]։
ԱշխատություններԽմբագրել
Գրել է մի շարք վեպեր, բանասիրական գրքեր, ինչպես «Չղջիկների ակումբը»[1], «Նեա», նաև մի վեպ՝ լեհահայերի կյանքից՝ «Նախանձ» վերնագրով[1]։ Իր կյանքից վերցրած դեպքերի մի շարք էլ լույս է ընծայել «Գյուղական բակից» խորագրով[1], բոլորն էլ լեհերեն[2]: 1901 թվականին Լվովում լեհ մտավորականների հետ հիմնադրել է «Զարյա» հանդեսը[1]։ Առաջին վեպը՝ երկհատոր «Ամուրիների ակումբը», լույս է տեսել 1892 թվականին, Լվովում։ Հայտնի են նաև «Ցարական կայսրությունից» (1892), «Խաբված հույս» (1894)[1], «Սիրային համաձայնություն» (1894), «Գյուղական բակից» (1895) երկերը։ Գրական գործունեության վերջին շրջանի գործերից են «Բավական ուշ է», «Էմիրի մահը», որոնք լույս են տեսել 1909 թվականին[3]։ Կաետանի վեպերի թեման եղել է լեհական շլյախտայի կյանքը[1]։ Գրել է նաև տնտեսագիտական բնույթի հոդվածներ, որոնք հրապարակվել են «Հողագործ» (լեհերեն) հանդեսում[1]։
ՍտեղծագործություններԽմբագրել
- «Չղջիկների ակումբը»
- «Նեա»
- «Նախանձ», վեպ
- «Ամուրիների ակումբը», վեպ (1892)
- «Ցարական կայսրությունից» (1892)
- «Խաբված հույս» (1894)
- «Սիրային համաձայնություն» (1894)
- «Գյուղական բակից» (1895)
- «Բավական ուշ է» (1909)
- «Էմիրի մահը» (1909)
ԳրականությունԽմբագրել
- Henryk Markiewicz| tytuł = Pozytywizm| wydawca = Wydawnictwo Naukowe PWN| miejsce = Warszawa| rok = 2008| strony = 446| seria = Wielka Historia Literatury Polskiej| wydanie = VII| isbn = 978-83-01-13849-3
- Kajetan Abgarowicz| tytuł = Polski Słownik Biograficzny| tom = 1| miejsce = Kraków| rok = 1935| strony = 4-5 | adres rozdziału = http://www.kresy.pl/kresopedia,postacie?zobacz/kajetan-abgarowicz
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 15.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 9
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 8, էջեր 8 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 19)։ |