Կադրի Մելկ (էստ․՝ Kadri Mälk) (հունվարի 27, 1958(1958-01-27)[1][2], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 1, 2023(2023-01-01)[2][1]), էստոնացի նկարիչ և ոսկերիչ- դիզայներ[5]։

Կադրի Մելկ
Ի ծնեէստ․՝ Kadri Sõerd
Ծնվել էհունվարի 27, 1958(1958-01-27)[1][2]
ԾննդավայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 1, 2023(2023-01-01)[2][1] (64 տարեկան)
Քաղաքացիություն Էստոնիա[1]
ԿրթությունԷստոնիայի գեղարվեստի ակադեմիա (1986)[1]
Մասնագիտությունարվեստագետ, ակնագործ և համալսարանի դասախոս
Թեմաներակնագործություն[1] և ոսկերչական իրերի դիզայն[1]
ՈւսուցիչԼեյլի Կուլդկեպ[1]
ԱշակերտներՏանել Վեենրե[1], Պիրետ Հիրվ[3][1], Կրիստինա Լաուրիտս[1], Էվե Մարգուս- Վիլեմս[1], Վիլու Պլինկ[1], Կատրին Սիպելգաս[1] և Julia Maria Künnap?[4]
Պարգևներ
ԱմուսինՎադիմ Ֆոմիցև և Մատի Սիրկել
 Kadri Mälk Վիքիպահեստում
Մելկը 2014 թվականին

Անձնական կյանք և գործունեություն խմբագրել

Մելկը ծնվել է Տալլինում և 1977 թվականին սկսել է սովորել Տարտուի գեղարվեստի դպրոցում, իսկ 1986 թվականին ավարտել է Էստոնիայի գեղարվեստի ակադեմիան՝ սովորելով պրոֆեսոր Լեյլի Կուլդկեպի մոտ։ 1986-1993 թվականներին Մելկն աշխատել է որպես ազատ նկարիչ։ 1993 թվականին նա ընդունվել է Ֆինլանդիայի Լահտիի դիզայնի ինստիտուտ՝ Էսկո Տիմոնենի ղեկավարությամբ ուսումնասիրելով գեմոլոգիա (լատին․՝ gemma — «գոհար, թանկարժեք քար», և հին հունարեն՝ λόγος — «խոսք, միտք») և ավարտել է ուսումը Գերմանիայի Բերնդ Մյունշտայների ակնագործի արհեստանոցում։ 1989 թվականից Մելկն ընդունվել է Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա, իսկ 1996 թվականից եղել է նաև այդ դպրոցի ոսկերչական ֆակուլտետի պրոֆեսոր։

Մելկն ունեցել է ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ցուցահանդեսներ ամբողջ աշխարհում։ Նրա զարդերը ցուցադրվել են Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Գերմանիայի, Բելգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի, Ռուսաստանի, Սլովակիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Շվեդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի տարբեր թանգարաններում ու ցուցահանդեսներում։

Մելկն ամուսնացած է եղել երեք անգամ։ Նրա վերջին ամուսինը գրող և թարգմանիչ Մատի Սիրկելն (էստ․՝ Mati Sirkel) էր[6]։

Մելկը մահացել է 2023 թվականի հունվարի 1-ին՝ 64 տարեկան հասակում[7]։

 
Ամնեզիա, 2010

Մրցանակներ խմբագրել

  • 2017 Սպիտակ աստղի շքանշան, V կարգ
  • 1998 Էստոնիայի մշակույթի պետական մրցանակ
  • 1997 Էստոնիայի մշակութային մայրաքաղաքի տարվա գեղարվեստական մրցանակ
  • 1997 Գերազանցության մրցանակ, Շիպո կոնֆերանս, Տոկիո, Ճապոնիա
  • 1995 Էստֆեմ, էստոնացի կնոջ մրցանակ
  • 1994 Քրիստիան Ռաուդի ամենամյա գեղարվեստական մրցանակ
  • 1992 Պատվավոր հիշատակում PRIX ARTICA, Ֆինլանդիա
  • 1988 Կիրառական արվեստի IV տրիենալեի Գրան պրի, Էստոնիա
  • 1987 Տարվա երիտասարդ արհեստավոր մրցանակ, Էստոնիա

Գրականություն խմբագրել

  • Testament, Arnoldsche Art Publishers, Tallinna Raamatutrükikoda: 2016. ISBN 978-3-89790-485-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 https://hedendaagsesieraden.nl/2019/11/26/kadri-malk/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Suri kunstnik Kadri Mälk — 2023.
  3. https://hedendaagsesieraden.nl/2022/12/25/piret-hirv/
  4. https://hedendaagsesieraden.nl/2023/10/09/julia-maria-kunnap/
  5. «Kadri Mälk». 2002 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
  6. Peegel, Mari (2016 թ․ սեպտեմբերի 30). «Kadri Mälk: kivi on metsik nagu loom». Eesti Päevaleht (էստոներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
  7. «Suri kunstnik Kadri Mälk». Eesti Rahvusringhääling (էստոներեն). 2023 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադրի Մելկ» հոդվածին։