Կաարի Մարյատտա Ուտրիո-Լիննիլիա (ֆին.՝ Kaari Marjatta Utrio-Linnilä, հուլիսի 28, 1942(1942-07-28)[1], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն գրող, կանանց պատմության վերաբերյալ բազմաթիվ պատմական վեպերի և վավերագրական ստեղծագործությունների հեղինակ` գրված նուրբ, բայց հետևողականորեն իրականացվող ֆեմինիստական տեսանկյունից։

Կաարի Ուտրիո
Kaari Utrio IMG 7404 C.jpg
Ծննդյան անունֆին.՝ Kaari Marjatta Utrio
Ծնվել էհուլիսի 28, 1942(1942-07-28)[1] (78 տարեկան)
ԾննդավայրՀելսինկի, Ֆինլանդիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պատմաբան, վիպասան և գրող
ՔաղաքացիությունFlag of Finland.svg Ֆինլանդիա[2]
ԿրթությունՀելսինկիի համալսարան
Գիտական աստիճանարվեստների մագիստրոս (1967)
Ժանրերպատմավեպ
ԿուսակցությունՖինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ՊարգևներՖինլանդիայի առյուծի շքանշանի պրո ֆինլանդական մեդալ Գրականության ոլորտի ֆիննական պետական մրցանակ Kirjapöllö Award? Warelius մրցանակ Հանրային տեղեկատվության պետական մրցանակ և Ֆինն գրողների միության ճանաչման մրցանակ
ԱմուսինKai Linnilä?
Կայքkaariutrio.fi
Kaari Utrio Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կաարի Ուտրիոն ծնվել է 1942 թվականին, Հելսինկիում, «Տամմի» հրատարակչության տնօրեն Ուրհո Ուտրիոյի և լրագրող ու թարգմանիչ Մեերի Մարյատտա Ուտրիոյի ընտանիքում։ Ընտանիքն ուներ մեծ տնային գրադարան, որի գրքերի թիվը շուրջ չորս հազար հատոր էր, ընդհանուր առմամբ ընտանիքում գրական ստեղծագործությունը համարվում էր կարևոր զբաղմունք։ Ուտրիոն գրականությանը ծանոթացել է վաղ մանկությունից, երբ մայրը երեկոյան նրա համար կարդում էր համաշխարհային գրականության դասականներից շատերի, այդ թվում Ռեդյարդ Քիփլինգի և Շեքսպիրի ստեղծագործությունները։ Ուտրիոն առաջին գիրքը համաշխարհային պատմության մասին կարդացել է, երբ ընդամենը յոթ տարեկան էր[3], ինչն էլ որոշեց նրա մասնագիտական հետաքրքրությունը պատմության հանդեպ, որն ուրվագծվում էր դեռևս դպրոցում։

1967 թվականին Հելսինկիի համալսարանից ստացել է փիլիսոփայության գիտությունների բակալավրի աստիճան։ 1968 թվականին «Տամմի» հրատարակչությունը հրատարակել է նրա առաջին գիրքը՝ «Կալվածատերը և գեղեցկուհի Կիրստինը» (ֆին.՝ Kartanonherra ja kaunis Kirstin), որտեղ ներկայացրել է վիբորգցի (16-րդ դար) Կաարինա Մուլտիալայի կյանքի գեղարվեստական նկարագիրը։ Ըստ հայտնի փաստաթղթերի` նա եղել է Ֆինլանդիայի առաջին կին վաճառականն ու ձեռնարկատերը։ Ճիշտ է, գրողին դուր չի եկել ստեղծագործության անվանումը, որը հորինել է հրատարակիչը։

Ուտրիոն ամուսնացած է (ամուսինը՝ Կայ Լինիլյա) և ունի երեք որդի։ Նա ընտանիքի հետ ապրում է հարավային Ֆինլանդիայի Սոմերո քաղաքում։ 1982 թվականին ամուսնու հետ հիմնադրել է «Ամանիտա» հրատարակչական ընկերությունը, որը 2011 թվականից ի վեր հրատարակում է գրողի բոլոր նոր գրքերը։ Ուտրիոն ակտիվորեն մասնակցում է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների գործունեությանը, 1992 թվականից նա հանդիսանում է «Միննա Կանտ» (Minna Canthin seura) ընկերության նախագահը, երկար տարիներ եղել է Ֆինլանդիայի գրողների միության խորհրդի անդամ։ Բացի այդ, 1980-1988 թվականներին եղել է Սոմերոյի քաղաքային խորհրդի անդամ։

Ստեղծագործական ուղիԽմբագրել

Սովորաբար Ուտրիոյի վեպերի գործողությունները ծավալվում են Ֆինլանդիայի պատմության տարբեր ժամանակաշրջաններում, հնարովի գործող անձանց և հերոսների շարքում հաճախ հանդես են գալիս իրական պատմական դեմքեր։ Իր մասնագիտական պատմական գիտելիքները Կաարի Ուտրիոն օգտագործում է տարբեր պատմական ժամանակաշրջաններում կյանքի մանրամասների վերստեղծման համար, որը հետևողականորեն նկարագրվում է կանանց տեսանկյունից` հատուկ շեշտը դնելով կանանց խոցելի, չպաշտպանված դրության վրա։ Հաճախ Ուտրիոյի հերոսուհիները իրենց ունակությունների և սիրո շնորհիվ հասնում են ճանաչման և բարձր դիրքի հասարակության մեջ։ Կաարի Ուտրիոի գիտական հետաքրքրության առանցքը մարդկության պատմության մանկության մարդաբանությունն է և կանանց գիծը։ Ուտրիոյի «Եվայի դուստրերը» (Eevan tyttäret) ամենահայտնի ստեղծագործությունը նվիրված է կանանց պատմությանը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Այն թարգմանվել է յոթ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։

Գրքերից բացի, Ուտրիոն գրել է բազմաթիվ հոդվածներ ամսագրերի և սցենարներ հեռուստասերիալների համար, նա պարբերաբար դասախոսություններ է կարդում տարբեր մշակութային միջոցառումների ժամանակ[4][5]։

ՎեպերԽմբագրել

  • Հողատեր և գեղեցկուհի Քիրստին (Kartanonherra ja kaunis Kirstin. Uusi painos nimellä Kirstin, 1999. Helsinki: Tammi, 1968.)
  • Սուննևա` կոմսի դուստրը (Sunneva Jaarlintytär. Helsinki: Tammi, 1969.)
  • Սուննևան կայսեր քաղաքում (Sunneva keisarin kaupungissa. Helsinki: Tammi, 1970.)
  • Աղջիկները Վեհկալահթիից (Vehkalahden neidot. Helsinki: Tammi, 1971.)
  • Կարելիայի դուստր Պիրիտան (Pirita, Karjalan tytär. Helsinki: Tammi, 1972. ISBN 951-30-2366-4.)
  • Վիբորգի գեղեցկուհին (Viipurin kaunotar. Helsinki: Tammi, 1973. ISBN 951-30-2706-6.)
  • Ազնվական կին և բուրժուա աղջիկ (Aatelisneito, porvaristyttö. Helsinki: Tammi, 1974.)
  • Կնոջ ուժը, սերն և ատելությունը։ Պատմական նկարագրություններ (Kun nainen hallitsi, rakasti ja vihasi. Historiallisia kuvauksia. Helsinki: Tammi, 1975. ISBN 951-30-3538-7.)
  • Pirkkalan pyhät pihlajat. Helsinki: Tammi, 1976. ISBN 951-30-3876-9.
  • Աղջիկները քահանայի տնից (Pappilan neidot. Helsinki: Tammi, 1977. ISBN 951-30-4024-0.)
  • Սիրելի Հենրիետա (Rakas Henrietta. Helsinki: Tammi, 1978. ISBN 951-30-4154-9.)
  • Կարելիայի թագը (Karjalan kruunu. Helsinki: Tammi, 1978. ISBN 951-30-4418-1.)
  • Երկաթե շուշան։ Վեպ սիրո ու հարստության մասին (Rautalilja. Romaani lemmestä ja mammonasta. Helsinki: Tammi, 1979. ISBN 951-30-4878-0.)
  • Աղջկա պար (Neidontanssi. Helsinki: Tammi, 1980. ISBN 951-30-5231-1.)
  • Բուրժուա հարսնացու(Porvarin morsian. Oulu: Kolmiokirja, 1981.)
  • Կատարինայի ավանդությունը (Katarinan taru. Helsinki: Tammi, 1981. ISBN 951-30-5456-X.)
  • Քաղաքագլխի աղջիկը (Pormestarin tytär. Helsinki: Tammi, 1982. ISBN 951-30-5656-2.)
  • Վարդերով հովիտ (Ruusulaakso. Helsinki: Tammi, 1982. ISBN 951-30-5661-9.)
  • Իզաբելա (Isabella. Helsinki: Tammi, 1988. ISBN 951-30-7027-1.)
  • Ո՞վ ես դու, Էլիսա (Kuka olet, Elissa?. Helsinki: Tammi, 1989. ISBN 951-30-9006-X.)
  • Վանդելա (Vendela. Helsinki: Tammi, 1989. ISBN 951-30-9200-3.)
  • Ճուռակ, իմ սիրելի(Haukka, minun rakkaani. Helsinki: Tammi, 1990. ISBN 951-30-9473-1.)
  • Vanajan Joanna. Helsinki: Tammi, 1991. ISBN 951-30-9798-6.
  • Պղնձե թռչուն (Vaskilintu. Helsinki: Tammi, 1992. ISBN 951-31-0051-0.)
  • Զոհաբերական կրակներ (Uhritulet. Helsinki: Tammi, 1993. ISBN 951-31-0258-0.)
  • Լուսնաքարե գարունը (Kuukiven kevät. Kuvat: Marja Vehkala. Helsinki: Otava, 1995. ISBN 951-1-13743-3.)
  • Սովորական մկնորս (Tuulihaukka. Helsinki: Tammi, 1995. ISBN 951-31-0628-4.)
  • Զարմիկը Իյսալմիից և այլ պատմվածքներ (Iisalmen serkku ja muita kertomuksia. Helsinki: Tammi, 1996. ISBN 951-31-0818-X.)
  • Միաեղջյուրը (Yksisarvinen. Helsinki: Tammi, 2000. ISBN 951-31-1959-9.)
  • Տգեղ կոմսուհին (Ruma kreivitär. Helsinki: Tammi, 2002. ISBN 951-31-2537-8.)
  • Օճառե արքայադուստրը (Saippuaprinsessa. Helsinki: Tammi, 2004. ISBN 951-31-3088-6.)
  • Չար քույրերը (Ilkeät sisarpuolet. Helsinki: Tammi, 2007. ISBN 978-951-31-3862-2.)
  • Լուռ ժառանգը (Vaitelias perillinen. Helsinki: Tammi, 2009. ISBN 978-951-31-4800-3.)
  • Գիտնական օրիորդը (Oppinut neiti. Somerniemi: Amanita, 2011. ISBN 978-952-5330-41-0.)
  • Ուղեկիցը (Seuraneiti. Somerniemi: Amanita, 2013)
  • Թղթե իշխանը (Paperiprinssi. Somerniemi: Amanita, 2015)
  • Հիմար սերը (Hupsu rakkaus. Somerniemi: Amanita, 2017)

Գիտական աշխատանքներ և այլ ստեղծագործություններԽմբագրել

  • Սոմերո, հացի երկիր (Somero, viljan maa. Linnilä, Kai & Utrio, Kaari: Somero: Amanita, 1982.)
  • Եվայի դուստրերը. եվրոպացի կանանց, երեխաների և ընտանիքի պատմություն (Eevan tyttäret: Eurooppalaisen naisen, lapsen ja perheen historia. Helsinki: Tammi, 1984 (7. painos 1994). ISBN 951-30-6090-X.)
  • Վեներա. Կնոջ գեղեցկության պատմությունը (Venus: Naiskauneuden tarina. Helsinki: Tammi, 1985. ISBN 951-30-6270-8.)
  • Կալևի դուստրերը. Ֆինն կնոջ պատմություն (Kalevan tyttäret: Suomen naisen tarina. Helsinki: Tammi, 1986. ISBN 951-30-6630-4.
  • Ֆինլանդիայի զավակներ (Laps' Suomen.Utrio, Kaari & Helakisa, Kaarina & Harjanne, Maikki: Laps' Suomen. Helsinki: Otava, 1987. ISBN 951-1-09760-1.)
  • Մտավ իր հրաշքների պարտեզը (Tulin onneni yrttitarhaan. Saure, Salme & Utrio, Kaari (toim.): Helsinki: Otava, 1988. ISBN 951-1-10127-7.)
  • Դարի Վիբորգը (Vuosisatainen Viipuri. Katsaus Viipurin historiaan. Helsinki: Tammi, 1991. ISBN 951-30-9794-3.)
  • Большая книга принцесс (Suuri prinsessakirja. Helakisa, Kaarina & Utrio, Kaari & Kota, Matti: Suuri prinsessakirja. Helsinki: Otava, 1991. ISBN 951-1-11784-X.)
  • Կոսմետիկայի պատմություն (Rusoposkia, huulten purppuraa, kosmetiikan historia.Utrio, Kaari & Nuotio, Una & Heikkilä, Taina Helsinki: Tekniikan museo, 1995. ISBN 951-95233-6-7.)
  • I-VI եվրոպական ընտանիքի պատմություն, ազգանուն (Familia, eurooppalaisen perheen historia I-VI, Tammi, 1995-1997)
  • I Ընտանիքը ազգերի ծովում։ Առաջին դար (I Perhe kansojen meressä. Ensimmäinen vuosisata. Helsinki: Tammi, 1995. ISBN 951-31-0503-2.)
  • II վարդանոց, բանջարանոց։ Միջնադար XI-XVI դդ. (II Ruusutarha, ryytinen. Keskiaika 1000-1500. Helsinki: Tammi, 1996. ISBN 951-31-0504-0.)
  • III Հավատք և ավանդույթ։ Վաղ ժամանակակից ժամանակներ XVI-XVII դդ. (III Usko ja perinteet. Varhainen uusi aika, 1500-1600-luvut. Helsinki: Tammi, 1996.ISBN 951-31-0505-9.)
  • IV Դեպի նոր օր։ Լուսավորության դարաշրջան XVIII դ. (IV Päin uutta päivää. Valistusaika, 1700-luku. Helsinki: Tammi, 1996. ISBN 951-31-0506-7.)
  • V Երեխայի դարը։ XIX դ. (V Lapsen vuosisata. 1800-luku. Helsinki: Tammi, 1997. ISBN 951-31-0507-5.)
  • VI Միջուկային ընտանիքի ժամանակը. XX դ. (VI Ydinperheen aika. 1900-luku. Helsinki: Tammi, 1997. ISBN 951-31-0508-3.)
  • Ընտանեկան գիրք. Եվրոպական ընտանիքի պատմություն (Perhekirja: Eurooppalaisen perheen historia. Helsinki: Somero: Tammi, 1998. ISBN 951-31-1151-2.)
  • Բելլա դոննա. գեղեցիկ կինը մեկ դար անց (Bella donna: Kaunis nainen kautta aikojen. Teksti: Kaari Utrio ja Sari Savikko. Helsinki: Somero: Tammi: Amanita, 2001 (2. painos 2005). ISBN 951-31-2174-7.)
  • Վարդերով լամպը (Ruusulamppu. Helsinki: Kaisaniemen Dynamo, 2002.)
  • Ֆինն կնոջ դարը (Suomen naisen vuosisadat 1-4, päätoimittaja; Tammi, 2005)
  • Ֆինն կնոջ ուղին. տնից խորհրդարան (Suomen naisen tie: Pirtistä parlamenttiin. Helsinki: Tammi, 2006. ISBN 951-31-3490-3.)
  • Ճիշտ խորհուրդ կանանց համար (Tarpeellisia neuvoja naisille. Helsinki: Tammi, 2006. ISBN 951-31-3599-3.)
  • Զայրացած ֆեմինիստը, կամ ինչու այլևս գնացք չեմ նստում (Kiilusilmä feministi, eli, Miksi en enää matkusta junassa. Kirjoitukset ilmestyneet 1984-2005 eri aikakaus-, sanoma- ja iltapäivälehdissä. Helsinki: Tammi, 2008. ISBN 978-951-31-4237-7.)

Կոչումներ և մրցանակներԽմբագրել

  • Պետական գրական մրցանակ (1973)
  • SAK մրցանակ (1984)
  • Կին ձեռներեցների և պաշտոնյաների միության «Տարվա կին» կոչում (1985)
  • Deutsche Sachbuchpreis (1989)
  • «Գրքային բու» մրցանակ (1992)
  • «Pro Finlandia» մեդալ (1993)
  • Լարին Պարասկեի անվան մրցանակ (1996)
  • Մարիա Լիիսա Վարտիոյի անվան մրցանակ (1998)
  • Ֆինլանդիայի մանկաբարձների միության մրցանակ՝ հանուն մայրերի և երեխաների աշխատանքի (1999)
  • Պետական մրցանակ լավագույն գիտահանրամատչելի գրքի համար (2002)
  • Արվեստի պատվավոր պրոֆեսոր (1995-2000)
  • WSOY գրական հասարակության մրցանակ (2011)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել