Էսֆանդյար Բահարմաստ (անգլ.՝ Esfandiar Baharmast, պարս.՝ اسفندیار بهارمست, մարտի 11, 1954(1954-03-11)), իրանական ծագմամբ ամերիկացի նախկին ֆուտբոլային մրցավար։ Առավելապես հայտնի է Ֆրանսիայում կայացած 1998 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության երկու հանդիպումներին՝ որպես գլխավոր մրցավար մասնակցությամբ։

Էսֆանդյար Բահարմաստ
Ծնվել էմարտի 11, 1954(1954-03-11) (70 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար

Այդ մրցաշարում նա կարճ ժամանակի ընթացքում քննադատության ենթարկվեց Բրազիլիայի ու Նորվեգիայի միջև հանդիպման խաղավերջում վերջինիս օգտին կասկածելի 11-մետրանոց տուգանային հարված նշանակելու համար։ Սակայն հաջորդ օրը հեռուստատեսությամբ նախապես չցուցադրված կադրերը հաստատեցին մրցավարի իրավացիությունը. նոր տեսանկյունից նկարահանված կադրերում պարզ երևում էր, որ բրազիլացի պաշտպան Ժունիոր Բայանոն խախտել է կանոնները նորվեգացի հարձակվող Տուրե Անդրե Ֆլոյի նկատմամբ։

1998 թ. օգոստոսին Բահարմաստը դարձավ ԱՄՆ սոքերի պաշտոնական անձանց ղեկավար։ 2003 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի մրցավարների կոմիտեի անդամ է, նաև ՖԻՖԱ-ի հրահանգիչ։ Որպես ՖԻՖԱ-ի հրահանգիչ մասնակցել է այնպիսի մրցաշարերի, որպիսիք են 2003 թ. Ֆինլանդիայում կայացած մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը, 2005 թ. Նիդերլանդներում կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, 2006 թ. Գերմանիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, 2008 թ. Պեկինում կայացած օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարը, 2010 թ. Հարավային Աֆրիկայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Հղումներ խմբագրել