Վիկտոր Ռանխել
Վիկտոր Ռանխել Այալա (իսպ.՝ Víctor Rangel Ayala, մարտի 11, 1957[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի 1970-ականների ֆուտբոլիստ, ներկայումս «Ատլետիկո Մեքսիկենսե» թիմի գլխավոր մարզիչը։
Վիկտոր Ռանխել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 11, 1957[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Հանդես է եկել մեքսիկական «Գվադալահարա», «Լեոն», «Ատլետիկո Պոտոսինո» և «Անխելես դե Պուեբլա» ակումբների կազմում։
Մեքսիկայի հավաքականի կազմում մասնակցել է Մոնրեալում կայացած 1976 թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին՝ խփելով 3 գոլ, հայրենիքում կայացած 1977 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությանը՝ խփելով 5 գոլ և դառնալով ռմբարկու, Արգենտինայում կայացած 1978 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ խփելով 1 գոլ։
Պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ։ 2007 թ. դեկտեմբերին լքել է «Տիխուանա» ակումբի մարզչի պաշտոնը[2]։ Այժմ մարզում է «Ատլետիկո Մեքսիկենսե» թիմը։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Sale Víctor Rangel de Xoloitzcuintles» [Víctor Rangel out of Xoloitzcuintles]. El Sol de Tijuana. 2007 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին. (իսպ.)։
Արտաքին հղումներ
խմբագրել- Տեղեքարտ Վիկտոր Ռանխել. ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2012-11-08 Wayback Machine, worldfootball.net, national-football-teams.com (անգլ.), mediotiempo.com(չաշխատող հղում) (իսպ.)
Սա անավարտ հոդված է մեքսիկացի ֆուտբոլային գործչի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |