Ունիվերսիտարիո մարզադաշտ (ՈՒԱՆԼ)

Այս հոդվածը ՈՒԱՆԼ ակումբի մարզադաշտի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ունիվերսիտարիո (այլ կիրառումներ)։

Ունիվերսիտարիո մարզադաշտ կամ Էլ Վոլկան (Հրաբուխ) (անգլ.՝ Estadio Universitario, El Volcan), ՈՒԱՆԼ ակումբի մարզադաշտը, որ գտնվում է Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգի Մոնտեռեյ քաղաքի Սան Նիկոլաս դե լոս Գարսա արվարձանում։ Մարզադաշտը նախատեսված է ֆուտբոլային և ամերիկյան ֆուտբոլի հանդիպումների անցկացման համար։ Տեղավորում է շուրջ 42 հազար հանդիսականի։

Ունիվերսիտարիո մարզադաշտ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՄոնտեռեյ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հիմնադրվածմայիսի 30, 1967
Բացված1967 մայիսի 30
Կառուցման գին23 մլն. մեքսիկական պեսո
ՍեփականատերՈՒԱՆԼ
ԳործաղեկավարCemex և Universidad Autónoma Nuevo León?
Տարողություն45 257
Տնային թիմTigres UANL
Քարտեզ
Քարտեզ
 Estadio Universitario Վիքիպահեստում

Մարզադաշտը սպասարկում է ՈԻԱՆԼ Տիգրես ֆուտբոլային ակումբի, ինչպես նաև ՈՒԱՆԼ Աուտենտիկոս Տիգրես ամերիկյան ֆուտբոլի ակումբի հանդիպումները։ Կարճ ժամանակով ընդունել է նաև Մոնտեռեյ ֆուտբոլային ակումբի տնային հանդիպումները։ Մարզադաշտն ընդունել է 1986 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հինգ հանդիպումներ, ինչպես նաև՝ 1977 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության յոթ հանդիպումներ, Լիբերտադորեսի գավաթի 2005 և 2006 թթ. խաղարկությունների ՈԻԱՆԼ Տիգրեսի տբային հանդիպումները, 2011 թ. մինչև 17 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնության մի քանի հանդիպումներ։

Մարզադաշտում համերգներ են տվել այնպիսի արտիստներ և խմբեր, ինչպիսիք են՝ Քուինը, Ռոդ Ստյուարտը, Guns N' Roses-ը, Ռոլինգ Սթոունզը, Այրոն Մայդենը, Քոլդփլեյը, Շակիրան, Աերոսմիթը, Մետալիկան, Kiss-ը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն խմբագրել

1986 թ. աշխարհի առաջնություն շրջանակներում Էլ Վոլկանում անց են կացվել 5 հանդիպումներ։

Ամսաթիվը 1-ին թիմը Հաշիվը 2-րդ թիմը Մրցաշարի փուլը Հանդիսական
2 հունիսի 1986 Լեհաստան Լեհաստան 0 ։ 0 Մարոկկո Մարոկո խմբային փուլ, խումբ F 19 900
7 հունիսի 1986 Լեհաստան Լեհաստան 1 ։ 0 Պորտուգալիա Պորտուգալիա խմբային փուլ, խումբ F 19 915
11 հունիսի 1986 Անգլիա Անգլիա 3 ։ 0 Լեհաստան Լեհաստան խմբային փուլ, խումբ F 22 700
17ունիսի 1986 Մարոկո Մարոկկո 0 ։ 1 Գերմանիա Արևմտյան Գերմանիա 1/8 եզրափակիչ 19 800
21 հունիսի 1986 Արևմտյան Գերմանիա Գերմանիա 0։0 ԼԺՀ 4։1 ՀՏՀ Մեքսիկա Մեքսիկա քառորդ եզրափակիչ 41 700

Արտաքին հղումներ խմբագրել