ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1969 (ընտրական մրցաշար)

1969 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան մրցաշարի կազմակերպիչ Կոստա Ռիկա Կոստա Ռիկան և մրցաշարի գործող չեմպիոն Գվատեմալա Գվատեմալան։ Մյուս ուղեգրերը խաղարկվեցին հինգ ընտրական զույգերում[1]։

Ընտրական հանդիպումները

խմբագրել
20 ապրիլի 1969
Հայիթի   2 : 0   Միացյալ Նահանգներ Պորտ-օ-Պրենս, Հայիթի
11 մայիսի 1969
Միացյալ Նահանգներ   0 : 1   Հայիթի Սան Դիեգո, ԱՄՆ

  Հայիթին հաղթելով այս զույգում` ավելի ուշ դուրս մնաց մրցաշարից, որովհետև ժամանակին չհաստատեց մասնակցության հայտը։ Հետաքրքրական է նաև, որ այս հանդիպումները համատեղում էին 1969 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության ընտրական մրցաշարի և 1970 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նպատակները։


21 հոկտեմբերի 1969
Մեքսիկա   3 : 0   Բերմուդներ Մեխիկո, Մեքսիկա
2 նոյեմբերի 1969
Բերմուդներ   2 : 1   Մեքսիկա Համիլտոն, Բերմուդյան կղզիներ

11 ապրիլի 1969
Ճամայկա   1 : 1   Պանամա Քինգստոն, Ճամայկա
11 մայիսի 1969
Պանամա   1 : 2   Ճամայկա Քինգստոն, Ճամայկա[2]


Նիդերլանդական Անտիլներ   + : - ՏՀ   Հոնդուրաս

  Հոնդուրասը որակազրկվեց նրա և Սալվադորի միջև «ֆուտբոլային պատերազմի» հետ կապված։



Տրինիդադ և Տոբագո   + : - ՏՀ   Սալվադոր

  Սալվադորը որակազրկվեց նրա և Հոնդուրասի միջև «ֆուտբոլային պատերազմի» հետ կապված։

  Մեքսիկան,   Ճամայկան,   Նիդերլանդական Անտիլները և   Տրինիդադ և Տոբագոն ստացան եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։

Նայիր նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Այն մասին, թե ինչպես պիտի բաշխվեին եզրափակիչ մրցաշարի 4 ուղեգրերը ընտրական զույգերի 5 հաղթողների միջև, հայտնի չէ։ RSSSF-ը նույնպես լռում է։ Այսուհանդերձ, Հայիթիի հավաքականը դուրս մնաց մրցաշարից` այս խնդիրը ոչ էական դարձնելով։
  2. Պանաման իր տնային հանդիպումը խաղացել է մրցակցի դաշտում։

Արտաքին հղումներ

խմբագրել