Ծվծվուկ
Ծվծվուկ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Մեխակազգիներ (Caryophyllaceae) |
Ենթաընտանիք | Մեխակայիններ (Caryophylloideae) |
Տրիբա | Sileneae |
Ցեղ | Ծվծվուկ (Silene) L., 1753 |
Ծվծվուկ (լատին․՝ Silene), ծտի փլավ, կաթնիկ, մեխակազգիների (Caryophyllaceae) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրանում է՝ մինչև 70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև, մազմզուկապատ։ Ծաղկաբույլը՝ ողկուզանման, գլխիկանման, վահանանման և այլն, ծաղիկները՝ երկսեռ, հազվադեպ՝ միասեռ, միատուն կամ երկտուն, սպիտակ, վարդագույն, դեղնականաչավուն։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը եռաբուն տուփիկ է։ Սերմերը տափակ երիկամաձև են։
Տարածում
խմբագրելՏարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ստորին լեռնայինից մինչև ենթալպյան գոտու քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառեզրերին, մարգագետիններում և այլն, աղբոտում է ցանքերը։ Որոշ տեսակներ՝ ծվծվուկ Թալիշի (Տ. talyschensis) և ծվծվուկ Տատյանայի (Տ. tatjanae) և այլն, բնաշխարհիկներ են։
Նշանակություն
խմբագրելՈրոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին են) և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես խորխաբեր միջոց, «կարմիր քամի» հիվանդության ժամանակ և այլն։ Որոշ տեսակների մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են սննդի մեջ (Silene multifida / Ծվծվուկ բազմահատ (ժղվ. Փափուկ, Ոռափափուկ, Փափկաոռիկ); Silene latifolia / Ծծվուկ լայնատերեւ; Silene vulgaris / Ծվծվուկ սովորական), իսկ որոշ տեսակներ մշակվում են որպես գեղազարդիչ բույս։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է մոտ 450[1]. (այլ տվյալներով՝ 400), Հայաստանում՝ 33 տեսակ՝
- Ծվծվուկ ավազուտային (Տ. arenosa),
- Ծվծվուկ արարատյան (Տ. araratica),
- Ծվծվուկ Սիսիանի (Տ. sisianica),
- Ծվծվուկ թավածաղիկ (Տ. lasiantha),
- Ծվծվուկ լայնատերեվ (Silene latifolia),
- Ծվծվուկ Արաքսի (Silene araxina),
- Ծվծվուկ Ռադդեի (Silene raddeana),
- Ծվծվուկ խուստուփյան (Silene chustupica),
- Ծվծվուկ Մեյերի (Silene meyeri),
- Ծվծվուկ հայկական (Silene armena),
- Ծվծվուկ ցածր (Silene depressa),
- Ծվծվուկ մեխականման (Silene dianthoides),
- Ծվծվուկ գիշերային (Silene noctiflora),
- Ծվծվուկ սովորական (Silene vulgaris),
- Ծվծվուկ բազմահատ (Silene multifida), այլն։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծվծվուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծվծվուկ» հոդվածին։ |