Ծոբ
Ծոբ կամ Ծոփ (վրացերեն՝ წოფი), գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանում, վարչական կենտրոն Մառնեուլ քաղաքից 37 կմ հեռավորության և ծովի մակարդակից 760 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Ծոբ | ||
վրաց.՝ წოფი | ||
![]() Ծոբոփորի ամրոցի ավերակները | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Քվեմո Քարթլի | |
Շրջան | Մառնեուլի | |
Համայնք | Մառնեուլի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 760 մ | |
Բնակչություն | 596[1] մարդ (2014) | |
Ազգային կազմ | հայեր (34%), ադրբեջանցիներ (62%)[2] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +995 | |
|
Բնակչությունը
խմբագրելՀամաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 746 բնակիչ, հիմնականում ադրբեջանցիներ և հայեր[3], որից 351 տղամարդ և 395 կին։ 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 596 մարդ, որից 306 տղամարդ և 290 կին։ Ներկայումս գերակշռում են ադրբեջանցիները (62%)։
Բնակիչներն զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց[4]։
Պատմական հուշարձաններ
խմբագրելԾոբից հյուսիս գտնվում է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ծոբոփոր գավառի կենտրոնը, միջնադարյան Հայաստանի նշանավոր Ծոբոփորի ամրոցը (10-11-րդ դարեր), որը պահպանվել է ավերակների տեսքով։ Այնտեղ է գտնվում նաև հայտնի եկեղեցին` Ծոփքի բազիլիկը (5-րդ դար)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
- ↑ «Цопи - деревня, где мирно живут армяне и азербайджанцы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «საგანმანათლებლო დაწესებულებების კატალოგი». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.