Ծոբոփորի ամրոց
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծոբոփոր (այլ կիրառումներ)
Ծոբոփորի ամրոց (Ծոփքի ամրոց[1], վրաց.՝ წოფის ციხე), հայկական պատմական հուշարձան Վրաստանում, ներկայիս Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանում։
![]() Նկարագրություն | |
Տեղագրություն | ![]() |
Երկիր | ![]() |
Օգտագործվան մեջ | VI-XIII դարեր |
Ընթացիկ վիճակ | ավերակներ |
Աշխարհագրական դիրքը
խմբագրելՄիջնադարյան ամրոցի ավերակները գտնվում են Ծոբ գյուղից հյուսիս՝ բարձր ժայռաբլրի գագաթին։ Ամրոցը Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ծոբոփոր գավառի կենտրոնն էր։ Այն երեք կողմից շրջափակված է եղել խոշոր, անմշակ քարերով ու կրաշաղախով կառուցված և բուրգերով ուժեղացված պարսպով, իսկ չորրորդ՝ հարավարևելյան կողմից, պաշտպանվել է բնական պատնեշով, մեծ բարձրության ուղղաձիգ ժայռերով ու անդնդախոր ձորով։
Պատմություն
խմբագրել7-րդ դարում ամրոցն անցել է Սմբատ իշխանի որդի Ուքանին։ 1211 թվականին այն նվիրաբերվել է Հաղպատի վանքին։
Եկեղեցին
խմբագրելԾոբոփորի ամրոցում են 5-րդ դարի միանավ եկեղեցու (գրականության մեջ հայտնի է Ծոփքի բազիլիկ անունով) ավերակները։ Կառուցվել է մաքուր տաշած բազալտից։ Հարավային մուտքն ունի շեշտված պայտաձև լյունետ։ Ճակատների վրա կան քանդակազարդ քարե կալունակներ։ Ներսում պահպանվել է որմնամույթի խոյակներից մեկը՝ կենդանակերպ քանդակներով (վազող եղնիկներ, ետևի թաթերին նստած առյուծ)։ Աբակի բուսական զարդաքանդակը ոճով մոտ է Քասաղի, Տեկորի տաճարների համանման քանդակներին։ Ծոբոփորի եկեղեցու բարձրաքանդակները աչքի են ընկնում պլաստիկայով, դինամիզմով և կատարման ռեալիզմով[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1979, էջ 133 — 720 էջ։
- ↑ Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության» (1935-1951, հինգ պրակով)
Գրականություն
խմբագրել- Գ. Հովսեփյան, Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պր. 3, Նյու Յորք, 1944
- Բ. Առաքելյան, Հայկական պատկերաքանդակները IV-VII դարերում, Ե. 1949
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 133)։ |