Մառնեուլ
Մառնեուլը (վրացերեն՝ მარნეული), քաղաք է Վրաստանի հարավում, Քվեմո Քարթլի երկրամասում, Մառնեուլի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մառնեուլ | |||||
վրացերեն՝ მარნეული | |||||
| |||||
Մառնեուլի փողոցներից մեկը | |||||
Երկիր | ![]() | ||||
Մխարե | Քվեմո Քարթլի | ||||
Մունիսիպալիտետ | Մառնեուլի | ||||
Այլ անվանումներ | մինչև 1952 — Սարվան | ||||
Տվյալ կարգավիճակում | 1964 թվականից | ||||
ԲԾՄ | 420±1 մետր | ||||
Բնակչություն | 20 211[1] մարդ (2014) | ||||
Ազգային կազմ | վրացիներ,ադրբեջանցիներ,հայեր | ||||
Կրոնական կազմ | Վրաց ուղղափառ եկեղեցի Իսլամ Հայ Առաքելական Եկեղեցի | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | +995-357 | ||||
Փոստային ինդեքսներ | 3000-20 | ||||
Պաշտոնական կայք | marneuli.ge | ||||
| |||||
ՊատմությունԽմբագրել
Մառնեուլի Վրաստանի Մառնեուլի մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Մինչև 1952 թվականը բնակավայրը կրում էր Սարվանի (վրացերեն՝ სარვანი; ադրբ.՝ Sarvan) անվանումը։ Քաղաքի կարգավիճակը ստացել է 1964 թվականին։ Իսկ 2008 թվականի օգոսոտսի 8-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած զինված հակամարտության ժամանակ ռուսական ինքնաթիռները ռմբակոծման էին ենթարկել քաղաքի օդանավակայնը, ինչի արդյունքում զոհվել էր 3 մարդ[2]։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ 1989 թվականի համախորհրդային մարդահամարի տվյալների Մառնեուլ քաղաքում բնալվում էր 27 557 մարդ[3]։ Ըստ Վրաստանի Կառավարության պաշտոնական տվյալների քաղաքի բնակչությունը 2006-ին կազմում էր 20,1 մարդ, որոնցից 83,1% ադրբեջանցիներ են[4]։ Նաև Մառնեուլի մոտակայքում գտնվում է մի քանի հայկական գյուղ։
ՏնտեսությունԽմբագրել
Մառնեուլում գործում է մի քանի փոքր ձեռնարկությունենր՝ պահածոնների գործարան, պանրի և ձեթի գործարան, արդուզարդի ֆաբրիկա և երկաթբետոնե արտադրանքի գործարան։
Ոչ-կառավարական կազմակերպություններԽմբագրել
Քաղաքում գործում են հետևյալ ոչ-կառավարական կազմակերպությունները՝
- «Ադրբեջանցիների մշակութային կենտրոն»
- «Գեյրյաթ»
- «Երիտասարդական կենտրոն»
- «Մառնեուլի համայնաքային ռադիո»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016
- ↑ При бомбардировке аэродрома в Марнеули погибли 3 человека (ռուս.)
- ↑ demoscope.ru
- ↑ statistics.ge(վրաց.)