Ծերունին և ծովը (ֆիլմ)

«Ծերունին և ծովը» (անգլ.՝ The Old Man and the Sea), ռեժիսոր Ջոն Սթերջեսի կինոֆիլմը (1958), Էռնեստ Հեմինգուեյի համանուն վեպի էկրանավորումը։ Գլխավոր դերը կատարել է Սփենսեր Թրեյսին։

Picto infobox cinema.png
Ծերունին և ծովը
անգլ.՝ The Old Man and the Sea
The Old Man and the Sea (1958 film).jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2] և վեպի մոտիվներով ֆիլմ
ՀիմքԾերունին և ծովը
Թվական1958
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Սթարջես[1][2][3][…]
ՊրոդյուսերLeland Hayward?
Սցենարի հեղինակՓիթեր Վիրթել
ԴերակատարներՍփենսեր Թրեյսի[2][3][4][…], Don Diamond?[3][4][5], Don Alvarado?[4], Carlos Rivero?[4][5], Էռնեստ Հեմինգուեյ, Mary Welsh Hemingway? և Harry Bellaver?
ՕպերատորՋեյմս Վոնգ Հոու, Ֆլոյդ Քրոսբի և Lamar Boren?
ԵրաժշտությունԴմիտրի Տյոմկին
ՄոնտաժԱրթուր Պ. Շմիդտ
Պատմվածքի վայրԿուբա և Կարիբյան ավազան
Նկարահանման վայրՊերու
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն86 րոպե

ՍյուժեԽմբագրել

Ծերունին (Սփենսեր Թրեյսին) արդեն 84 օր անընդմեջ ամեն առավոտ դուրս է գալիս ծով, բայց վերադառնում է ձեռնունայն։ Նախկինում նրան օգնում էր մի տղա (Ֆելիպե Պասոս), բայց վերջինիս հայրն ստիպում է գնալ ավելի հաջողակ ձկնորսի մոտ։ Այնուամենայնիվ, ծերունին շարունակում է հավատալ, որ անհաջողությունների շղթան մի օր կավարտվի։ Ի վերջո, 85-րդ օրը նա սովորականից շատ ավելի հեռու է լողում, և շուտով նրա խայծին ընկնում է հսկայական ձուկ։

ԴերերումԽմբագրել

  • Սփենսեր Թրեյսի – ծերունի / պատմող
  • Ֆելիպե Պասոս – տղա
  • Հարրի Բելլավեր – Մարտին
  • Դոն Դայմոնդ – սրճարանի սեփականատերը
  • Դոն Բլեքմեն – սևամորթ
  • Մերի Հեմինգուեյ – զբոսաշրջիկ

ՍտեղծումԽմբագրել

Ֆիլմի ռեժիսորական աշխատանքներին մասնակցել են Հենրի Քինգը և Ֆրեդ Ցինեմանը, որոնք չեն նշվել լուսագրերում։

Ֆիլմը նկարահանվել է արևմտյան կիսագնդի տարբեր վայրերում՝ Կուբայում, Հավայան կղզիներում և Բահամյան կղզիներում, Կուլումբիայում, Էկվադորում (մասնավորապես Գալապագոսյան կղզիներում), Պանամայում, Պերուում։

Ծերունու կողմից բռնված ձուկը գծավոր մարլին է 3,4 մետր երկարությամբ։ Ֆիլմում առկա են իրական, ոչ բեմադրված տեսարաններ, որոնցից են այդ ձկան՝ ջրից դուրս նետվելու տեսարանները։

ԱրձագանքներԽմբագրել

Ֆիլմը ոչ միանշանակ է ընդունվել կինոքննադատների և մամուլի կողմից։ Խորհրդային նշանավոր ռեժիսոր Միխայիլ Ռոմն իր «Կինոն արվեստների համակարգում» գրքում գրել է.

«...Թեև հեղինակն ինքը գովաբանել է «Ծերունին և ծովը» բեմադրությունը, ինձ թվում է, որ ֆիլմը ոչ միայն ավելի վատն է պատմվածքից, այն պարզապես շատ վատ կինեմատոգրաֆիա է։ Չի փրկում նույնիսկ այնպիսի հմայիչ և խելացի դերասան, ինչպիսին է Սփենսեր Թրեյսին[6]։

ՄրցանակներԽմբագրել

  • 1959 – «Օսկար» մրցանակ լավագույն երաժշտության համար (Դմիտրի Տյոմկին)
  • 1959 – «Օսկար» մրցանակի երկու անվանակարգեր՝ լավագույն դերասան (Սփենսեր Թրեյսին) և լավագույն օպերատորական աշխատանք (Ջեյմս Վոնգ Հոու)
  • 1959 – «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում լավագույն դրամատիկ դերասանի համար (Սփենսեր Թրեյսի)
  • 1958 – ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի երկու մրցանակ՝ լավագույն ֆիլմի և լավագույն դերասանի (Սփենսեր Թրեյսին) համար

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել