Ծանոթ տղամարդ (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածքներից

Ծանոթ տղամարդ (ռուս.՝ Знакомый мужчина), Անտոն Չեխովի պատմվածքներից, գրել է 1886 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականի ապրիլի 20-ին Օսկոլկի ամսագրում։

Ծանոթ տղամարդ
ռուս.՝ Знакомый мужчина
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
ՏեսարանՌուսական կայսրություն
Հրատարակվել էմայիսի 3 (15), 1886

Պատմություն խմբագրել

Անտոն Պավլովիչ Չեխովը «Ծանոթ տղամարդ» պատմվածքը գրել է 1886 թվականին։ Առաջին անգամ այն հրատարակվել է 1886 թվականի ապրիլի 20-ին հումորային գրական-գեղարվեստական Օսկոլկի ամսագրում (թողարկման համարը` 18)` վերնագրված «Մի քիչ ցավ» Անտոն Չեխովի ստորագրությամբ։ Նույն թվականի հուլիսի 6-ին պատմվածքը, առանց որևէ փոփոխության, հրապարակվել է ամենօրյա նորություններում։ Նոր անվամբ այն ընդգրկվել է Չեխովի երկերի ժողովածուի առաջին հատորում` հրատարակված 1899-1901 թվականներին Ադոլֆ Մարքսի կողմից։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռումիներեն, սերբախորվաթերեն և չեխերեն։

Թեմա խմբագրել

Պատմվածքի սյուժեն Չեխովի մոտ ծագել է ռուս դրամատուրգ Վիկտոր Բիլիբինի նամակից։ 1886 թվականի ապրիլի 6-ին գրված նամակում Բիլիբինը Չեխովին առաջարկում է թեմա. «Նկարագրել մի պարկեշտ մարդու` մոռացված ճակատագրի կողմից, ով եկել է ընկերոջից պարտքով գումար խնդրելու։ Թվում է, թե ամո՞թ է. բայց նա չի էլ համարձակվում և շարունակ այլ բաների մասին է խոսում և այդպես էլ գումար չի խնդրում»[1]։

Սյուժե խմբագրել

Վանդա անունով մի երիտասարդ կին հիվանդանոցից դուրս գալուց հետո մնում է առանց գումարի։ Նա որոշում է այցելել այն մարդուն, ում վերջերս հանդիպել էր սրճարանում և գումար խնդրել։ Ֆինկելը, որը պարզվում է ատամնաբույժ է, խնդրում է նրան նստել աթոռին և սկսում է ստուգել ատամների վիճակը։ Հիասթափված ուշադրության բացակայությունից և հայելու մեջից երևացող իր խղճուկ տեսքից, Վանդան գումար չի խնդրում, իսկ հիվանդ ատամի հեռացման դիմաց տալիս է իր վերջին ռուբլին, որը մնացել էր փիրուզե մատանու վաճառքից։ Բարեբախտաբար, հաջորդ օրը նա նույն սրճարանում հանդիպում է մեկ այլ մեծահարուստ տղամարդու։

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Знакомый мужчина // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.
  • Журнал «Нива», «Ежемесячные приложения», 1903, № 10, с. 304-305.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Рассказ Знакомый мужчина. Примечания». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել